00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ կփրկի մեր միասնականությունը․Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Բաժանորդագրվել
Եզդիները ոգեկոչում են թե՛ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որտեղ կոտորել են նրանց հարյուր հազարից ավելի նախնիներին, թե՛ Իրաքի Սինջար քաղաքում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը 2014 թվականին իրականացրել են իսլամիստ ահաբեկիչները։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Երևանում հարգել են քուրդ և եզդի ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Հայաստանում բնակվող քրդերն ու եզդիները հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի, ինչպես նաև Սինջարում (Շանգալ) 2014 թվականի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը նշեց, որ քաղաքական գործիչներն ու համաշխարհային տերությունները դադարում են հասկանալ համամարդկային պարզ ճշմարտությունները: Խորհրդային ժամանակներում, երբ նրա հասակակիցները սովորում էին դպրոցներում և ինստիտուտներում, նրանց պատմում էին ստրկատիրական հասարակարգի և ֆեոդալիզմի մասին՝ որպես հեռավոր, ընդմիշտ դուրս մղված անցյալի։

«Բայց հիմա` 21-րդ դարում, ավազակների հանցախումբը, որն իրեն «Իսլամական պետություն» է անվանում, ոչնչացնում էր մեր ժողովրդին և Սիրիայի ու Իրաքի այլ ազգային համայնքներին, ստրկության էր վաճառում կանանց ու երեխաներին, իսկ ամբողջ աշխարհը ձևացնում էր, թե դա չի նկատում»,- հավելեց Հասանովը:
© Sputnik / Asatur YesayantsԿնյազ Հասանովը՝ եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, Օղակաձև զբոսայգում (օգոստոսի 3, 2022). Երևան
Председатель Национального совета курдской общины Князь Гасанов на мероприятии около Памятника жертвам геноцида езидов в Кольцевом парке (3 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Կնյազ Հասանովը՝ եզդիների ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ, Օղակաձև զբոսայգում (օգոստոսի 3, 2022). Երևան
Նա հիշեցրեց, որ 2014 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին արմատական իսլամիստները, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, ներխուժել են սիրիական Քոբանի քաղաք, որտեղ սպանել են մոտ հինգ հարյուր կանանց և երեխաների, ավելին՝ վախեցնելու նպատակով նկարահանել և ցույց են տվել նրանց մարմինները:
Այնուամենայնիվ, քրդերն իրենց մեջ ինքնապաշտպանական ջոկատներ կազմակերպելու ուժ են գտել և հակահարված են տվել ահաբեկիչներին, որոնք մի քանի անգամ գերազանցում էին նրանց թե՛ թվաքանակով, թե՛ սպառազինությամբ, ինչպես նաև աջակցություն էին ստանում Թուրքիայից (քաղաքը գտնվում է հենց Թուրքիայի սահմանին)։ 2015 թվականի հունվարին YPG քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները կարողացան ազատագրել քաղաքը, որն այդ պահի դրությամբ արդեն ամբողջությամբ ավերված էր։
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Возложение венков к Памятнику жертвам геноцида езидов в Кольцевом парке (3 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Իսլամիստների ձեռքով միայն 2014-15 թվականներին սպանվել է շուրջ հինգ հազար եզդի, շուրջ երեք հազար կին և երեխա առևանգվել են իսլամիստների կողմից:
«Այս իրադարձությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ մեր փրկությունը ոչ թե համաշխարհային տերությունների աջակցությունն է, որին մենք ապարդյուն սպասում էինք, այլ մեր միասնությունը։ Դրան մենք ցանկանում ենք միացնել նաև մեր հայ եղբայրներին ու քույրերին։ Մեզ միայն դա կփրկի»,- հայտարարել է եզդի հոգևորական Շեյխ Տահար Բրոյանը։
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Корреспондент курдского телеканала Cira TV Лианна Мхоян на мероприятии около Памятника жертвам геноцида езидов в Кольцевом парке (3 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հիշատակի արարողության ավարտից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ նրանց փոխանցելով նամակ, որում պահանջում են ազատ արձակել քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և միջազգային մակարդակով ճանաչել եզդիների ցեղասպանությունը։
«Ռուս-ուկրաինական պատերազմն ապացուցեց, որ աշխարհը կարող է անտարբեր չմնալ մարդկային զոհերի նկատմամբ։ Ինչո՞ւ է աշխարհը խուլ և կույր մնում ահաբեկիչների դաժանությունների առջև։ Նրանք հավաքվել են Թուրքիայի ջանքերով, որն ինքն էլ խամաճիկ է դարձել գերտերությունների ձեռքին, որոնք երազում են ոչնչացնել քուրդ ժողովրդին»,- ասվում է նամակում։
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Памятник жертвам геноцида езидов в Кольцевом парке - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հավելենք, որ Հայաստանում բնակվող եզդիական համայնքի մի մասն իրեն քուրդ ժողովրդի մաս է համարում, մյուսներն իրենց համարում են եզդի՝ առանձին ժողովուրդ։ Երկուսն էլ խոսում են քրդերենի կուրմանջյան բարբառով։
Եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվել է 2015 թվականին՝ ի հիշատակ 2014 թվականին Սինջարում եզդիների ցեղասպանության և Օսմանյան Կայսրությունում ցեղասպանության 100-րդ տարելիցի: 1915-23 թվականներին երիտթուրքական իշխանությունների հրամանով ոչնչացվել են ավելի քան հարյուր հազար եզդիներ, որոնք բնակվում էին Վանում, Դիարբեքիրում և այլ շրջաններում։ Թուրքական բանակի և ավազակախմբերի կողմից նրանք նույն զանգվածային դաժանություններին են ենթարկվել, ինչ հայերը, հույները, ասորիները և ռուս մոլոկանները։
© Sputnik / Asatur YesayantsԵրևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Возложение венков к Памятнику жертвам геноцида езидов в Кольцевом парке (3 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2022
Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Լրահոս
0