https://arm.sputniknews.ru/20220803/kharkvovi-mvot-ukrainakan-gumartaki-hramanatarnery-hrazharvel-en-katarel-hramannery-rd-pn-46167114.html
Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆ
Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում: 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T14:29+0400
2022-08-03T14:29+0400
2022-08-03T14:29+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Խարկովի մերձակայքում Ուկրաինայի 132-րդ հետախուզական գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները հրաժարվել են կատարել վերադասների հրամանները մեծ կորուստների պատճառով և անձնակազմի հետ մեկնել են ժամանակավոր տեղակայման կետ, նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:Նշվում է, որ գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմի հետ անցել են Սևերսկիյ Դոնեց գետը և մեկնել ժամանակավոր տեղակայման կետ:Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա՝ 133 շրջաններում, ԴԺՀ-ում ոչնչացրել են ուկրաինական զինամթերքի չորս պահեստ:Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածները շարունակվում են:«Հակամարտկոցային պայքարի ընթացքում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու դասակ, «Մստա-Բ» հրանոթի երեք հրետանային դասակ, «Գվոզդիկա» զենքի երեք և Դ-30 հաուբիցների երկու դասակ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի շրջաններում տեղակայված կրակային դիրքերում»,-նշված է հաղորդագրության մեջ: Ուկրաինացիները Խերսոնի մարզում գնդակոծել են խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոբուսը․ ՌԴ ՊՆԸնդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 261 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1669 անօդաչու թռչող սարք, 361 զենիթահրթիռային համալիր, 4231 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 782 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, դաշտային հրետանու 3242 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4676 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆ
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Խարկովի մերձակայքում Ուկրաինայի 132-րդ հետախուզական գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները հրաժարվել են կատարել վերադասների հրամանները մեծ կորուստների պատճառով և անձնակազմի հետ մեկնել են ժամանակավոր տեղակայման կետ, նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
Նշվում է, որ գումարտակի ստորաբաժանումների հրամանատարները անձնակազմի հետ անցել են Սևերսկիյ Դոնեց գետը և մեկնել ժամանակավոր տեղակայման կետ:
«Լվովի մարզի Ռադեխով բնակավայրի շրջանում օդային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացվել է Լեհաստանից Կիևի ռեժիմին ուղարկված օտարերկրյա արտադրության սպառազինությամբ և զինամթերքով լի պահեստը»,-ասված է ռազմական գերատեսչության տեղեկագրում:
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում ուկրաինական զորքերի կառավարման երեք կետ են խոցել ԴԺՀ-ում և Զապորոժիեի մարզում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա՝ 133 շրջաններում, ԴԺՀ-ում ոչնչացրել են ուկրաինական զինամթերքի չորս պահեստ:
Ռուսական ռազմական գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայի տարածքում ռազմական օբյեկտների ուղղությամբ օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածները շարունակվում են:
«Հակամարտկոցային պայքարի ընթացքում ճնշվել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի երկու դասակ, «Մստա-Բ» հրանոթի երեք հրետանային դասակ, «Գվոզդիկա» զենքի երեք և Դ-30 հաուբիցների երկու դասակ՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի շրջաններում տեղակայված կրակային դիրքերում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 261 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1669 անօդաչու թռչող սարք, 361 զենիթահրթիռային համալիր, 4231 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 782 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտական մեքենա, դաշտային հրետանու 3242 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4676 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։