https://arm.sputniknews.ru/20220803/gjumri-ajcelvogh-zbvosashrjiknery-tarber-en-khndirnery-nujny-45964619.html
Գյումրի այցելող զբոսաշրջիկները տարբեր են, խնդիրները` նույնը
Գյումրի այցելող զբոսաշրջիկները տարբեր են, խնդիրները` նույնը
Sputnik Արմենիա
Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Եթե պատերազմի ու հակամարտության ժամանակ միայն ներգնա տուրիզմն էր ակտիվ, ապա հիմա զբոսաշրջիկներն... 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T08:55+0400
2022-08-03T08:55+0400
2022-08-03T08:55+0400
գյումրի
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
շիրակի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1959/76/19597630_0:208:2731:1744_1920x0_80_0_0_e8e00a76a5a47acf37fc52d750a4cfd6.jpg
Արմենուհի Մխոյան, Sputnik ԱրմենիաՎերջին տարիներին Գյումրի եկած զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 70-80 տոկոսը, ՌԴ-ից են: Այս տարի ավելացել են նաև Ռուսաստանից ժամանած «ռելոկանտները»:Հովհաննես Ֆրանգուլյանը, որը ռուսալեզու զբոսավար է, հաստատում է՝ զբոսաշրջիկների թիվը Գյումրիում ավելացել է, բայց նաև շատ են նրանք, ովքեր մի ժամանակ զբոսաշրջիկ էին, իսկ հիմա բնակություն են հաստատել Հայաստանում:Հայրաքաղաք այցելած հյուրերն իրենց գրառումներով հիմնականում գոհունակություն ու զարմանք են արտահայտում Գյումրու ճարտարապետական կառույցների, հետաքրքիր դիմագծի ու մարդկանց հյուրընկալության մասին։ Բայց բարձրաձայնում են նաև թերությունների մասին: «Խնդիրների մասին շատ է խոսվել, բայց դրանք չեն լուծվել։ Ինչպես երկու կամ ավելի տարիներ առաջ այդ խնդիրները կային, հիմա էլ կան։ Դրանցից առաջինը հանրային զուգարանների բացակայությունն է, ոչ ոք այս հարցով չի զբաղվում կամ չի կարող զբաղվել»,- նշում է զբոսավարը:Հովհաննեսն ասում է, որ մեկ կամ երկու անգամ Գյումրի եկած զբոսաշրջիկին դժվար է կրկին Գյումրի բերել։ Բացի խնդիրներից, իրենց թվում է` եթե Վարպետաց փողոցում կամ հրապարակում եղել են, ուրեմն Գյումրին արդեն գիտեն։ Մինչդեռ Գյումրին տարբեր է, այստեղ կարելի է տուրերը բաժանել՝ Գյումրու, լենինականյան, ալեքսանդրապոլյան, մշակութային, պատմական և այլն:«Բայց մի բան տարբեր է՝ աշխատավարձի չափը»,- ծիծաղում է ՌԴ եկած ծրագրավորողը։ Նա նկատում է, որ այստեղ՝ Հայաստանում, դրսից ստացած իրենց գումարը բավարարում է համեղ սնվելու, ամեն շաբաթ շրջագայելու և ակտիվ հանգստի համար, մինչդեռ, օրինակ, հայ թոշակառուին դա հասանելի չէ:
գյումրի
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1959/76/19597630_0:0:2731:2048_1920x0_80_0_0_0b16c7b79866faa13de931c978cab80e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, շիրակի մարզ
գյումրի, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, շիրակի մարզ
Գյումրի այցելող զբոսաշրջիկները տարբեր են, խնդիրները` նույնը
Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Եթե պատերազմի ու հակամարտության ժամանակ միայն ներգնա տուրիզմն էր ակտիվ, ապա հիմա զբոսաշրջիկներն ինչպես ԱՊՀ երկրներից են, այնպես էլ Եվրոպայից։
Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Գյումրի եկած զբոսաշրջիկների հիմնական մասը՝ 70-80 տոկոսը, ՌԴ-ից են: Այս տարի ավելացել են նաև Ռուսաստանից ժամանած «ռելոկանտները»:
Հովհաննես Ֆրանգուլյանը, որը ռուսալեզու զբոսավար է, հաստատում է՝ զբոսաշրջիկների թիվը Գյումրիում ավելացել է, բայց նաև շատ են նրանք, ովքեր մի ժամանակ զբոսաշրջիկ էին, իսկ հիմա բնակություն են հաստատել Հայաստանում:
«Աշխատելով Հայաստանում ու բավական գումար վաստակելով` նրանք շաբաթ-կիրակի օրերին շրջագայում են մեր երկրով ու նաև Գյումրի այցելում»,- ասում է Հովհաննեսը` տեղեկացնելով, որ շատերը Գյումրի գալիս են իրենց մտքում հատակ ունենալով պարտադիր այցելության վայրերի ցանկը` «Սև բերդ», «Չերքեզի ձոր» և այլն:
Հայրաքաղաք այցելած հյուրերն իրենց գրառումներով հիմնականում գոհունակություն ու զարմանք են արտահայտում Գյումրու ճարտարապետական կառույցների, հետաքրքիր դիմագծի ու մարդկանց հյուրընկալության մասին։ Բայց բարձրաձայնում են նաև թերությունների մասին: «Խնդիրների մասին շատ է խոսվել, բայց դրանք չեն լուծվել։ Ինչպես երկու կամ ավելի տարիներ առաջ այդ խնդիրները կային, հիմա էլ կան։ Դրանցից առաջինը հանրային զուգարանների բացակայությունն է, ոչ ոք այս հարցով չի զբաղվում կամ չի կարող զբաղվել»,- նշում է զբոսավարը:
Հովհաննեսն ասում է, որ մեկ կամ երկու անգամ Գյումրի եկած զբոսաշրջիկին դժվար է կրկին Գյումրի բերել։ Բացի խնդիրներից, իրենց թվում է` եթե Վարպետաց փողոցում կամ հրապարակում եղել են, ուրեմն Գյումրին արդեն գիտեն։ Մինչդեռ Գյումրին տարբեր է, այստեղ կարելի է տուրերը բաժանել՝ Գյումրու, լենինականյան, ալեքսանդրապոլյան, մշակութային, պատմական և այլն:
Որպես «ռելոկանտ» Հայաստան տեղեփոխված Վլադիսլավ Տրոֆիմովն ասում է՝ երեք ամիսը բավարար էր խնդիրները ընդհանրացնելու համար՝ վատ ճանապարհներ, տրանսպորտի բացակայություն և այլն։ Սրանցից դժգոհում են ոչ միայն զբոսաշրջիկներն ու անժամկետ Հայաստան տեղափոխվածները, այլ նաև տեղացիները:
«Բայց մի բան տարբեր է՝ աշխատավարձի չափը»,- ծիծաղում է ՌԴ եկած ծրագրավորողը։ Նա նկատում է, որ այստեղ՝ Հայաստանում, դրսից ստացած իրենց գումարը բավարարում է համեղ սնվելու, ամեն շաբաթ շրջագայելու և ակտիվ հանգստի համար, մինչդեռ, օրինակ, հայ թոշակառուին դա հասանելի չէ: