00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը հասկացել է, որ Արևմուտքը ՀՀ-ին ոչ մի ռեալ անվտանգային գործիք չի առաջարկում. Սուրեն Սուրենյանց
09:06
7 ր
Բենիամին Մաթևոսյան
Միայն էժան գազի շնորհիվ ՌԴ-ն ՀՀ-ին մի քանի շաբաթում է հատկացնում 270 մլն դոլար. Բենիամին Մաթևոսյան
09:14
7 ր
Տաթևիկ Միքայելյան
VTB բանկով կենսաթոշակ ստացողները չեն կարողանա օգտվել հետվճարի ծրագրից. Տաթևիկ Միքայելյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
39 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Վահան Կոստանյան
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են վերսկսել սահմանազատումը. Վահան Կոստանյան
11:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Անատոլի Շչետինին
Ինձ ոչ ոք չի ձերբակալել, ոչ ոք ուժով չի պահել․ Անատոլի Շչետինին
17:14
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Ամբաստանյալ» Շվեյցարիան ու եվրոպացի թոշակառու կանանց առողջությունը․ «կլիմայական անգործության» հետքերով
18:07
6 ր
Անդրանիկ Քոչարյան
Պարտությունից կարողացել ենք դասեր քաղել․ Անդրանիկ Քոչարյան
18:14
4 ր
Աննա Գրիգորյան
Փաշինյանի որդին ծառայում էր ոչ թե պատմական, այլ իրական հայրենիքում. Աննա Գրիգորյան
18:18
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Երբ ասում ենք Խոր Վիրապից այն կողմ Թուրքիան է՝ ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան
19:06
3 ր
Նիկոլ Փաշինյան
Որոշ հոգևորականներ շոու-պատարագներ են անում Ոսկեպարում․ Նիկոլ Փաշինյան
19:09
0 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ժաննա Անդրեասյան
Դպրոցներում անվտանգության ապահովման գործիքակազմը պետք է վերանայվի․ Ժաննա Անդրեասյան
13:09
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Դրամ-դոլար տատանումներում կարմիր գծերը հատվել են. ինչ խնդիրների են բախվում արտահանողները

Ամիրխանյան. Դոլարի աստիճանական արժեզրկման միտումն առաջիկայում դեռ կպահպանվի
Բաժանորդագրվել
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման գործընթացին և դրանով պայմանավորված տնտեսական իրողություններին։
Դրամի արժևորումը բավականին լուրջ խնդիր է առաջացրել և գտնվում է շարունակական թրենդի ներքո, բայց պետք է արձանագրել, որ տևական ժամանակ է, ինչ դրամ–դոլար փոխարժեքային տատանումներում կարմիր գծերն արդեն հատվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը։
Նրա խոսքով` էկոնոմիկայի նախարարությունից ակնկալիքները շատ ավելի մեծ են հատկապես այն առումով, թե արդյունքում ինչ մեխանիզմներ են գործարկվելու առաջնային ոլորտներին աջակցելու և տնտեսական գլոբալ մարտահրավերները չեզոքացնելու կամ մեղմելու համար։
Նշենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով դրամի արժևորմանը և դրա արդյունքում որոշակի ոլորտների տուժելուն, հայտարարել էր, որ դա ազդեցություն է ունենում ամենակարևոր ոլորտների վրա՝ այդ թվում ներդրողների, արտահանողների, IT ոլորտի, կառուցապատողների: Նրա խոսքով` կա կարմիր գիծ, որից ներքև դրամի արժևորումն արդեն ցավոտ հարված է հասցնելու մեր տնտեսությանը, և այդ կարմիր գիծը 1 դոլարի համար 450 դրամն է։
«Մենք որոշակիության հետ կապված խնդիր ունենք, որովհետև մեզ մոտ ավելի շատ նկատվում է մի երևույթ, ըստ որի` մի կողմից շարունակաբար արժեզրկվում է դոլարը, և այդ միտումն առաջիկայում դեռ կպահպանվի, իսկ մյուս կողմից գործ ունենք դրամի արժևորման հետ, ընդ որում` այդ գործընթացի վրա մեծ ազդեցության ունի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը` 9,5 տոկոսը։ Դրամ–դոլար փոխարժեքային` մեզ համար ոչ այնքան դրական միտումների վերաբերյալ մենք դեռ ունենք մտահոգություններ»,– ասաց Ամիրխանյանը։
Նրա խոսքով` որքան էլ պարադոքսալ թվա, բայց նաև արտաքին գործոնների հետագա շարունակականության վերաբերյալ չունենք որոշակիություն, հետևաբար ինչքան էլ ռիսկային է դրամի արժևորումը, նույնքան էլ հնարավոր է, որ լինեն հակառակ զարգացումներ։
«Դրամի արժևորումը մեզ մոտ բավականին լուրջ պրոբլեմներ է հարուցել ապրանքներ արտահանելու առումով, և արտահանողները, որոնք տարիներ ի վեր բավական լուրջ ջանքերի ու ռեսուրսների ծախսման արդյունքում կարողացել են որոշակի շուկաներ ձեռք բերել, այսօր կանգնած են հետևյալ հարցադրման առաջ` շարունակել աշխատել ոչ բարենպաստ պայմաններում և ոչ շահութաբերության տիրույթում, թե կորցնել այն աշխատանքը, որը տարիների արդյունք է»– նշեց տնտեսագետը։
Ամիրխանյանի դիտարկմամբ` շատ ավելի լավ կլինի, եթե պետական գերատեսչությունների կողմից արդեն ոչ թե տարատեսակ գնահատականների, այլ արդյունավետ մեխանիզմների ականատես լինենք, թե ինչ գործուն քայլեր են արվում կամ ինչ կոնկրետ նպատակային ու թիրախավորված ծրագրեր կան, որոնք գոնե կարճաժամկետ կտրվածքով կաջակցեն առաջնային ոլորտներին, որոնց վրա բացասական ազդեցությունն այսօր անհերքելի է։
Նշենք, որ ՀՀ ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` նախաճգնաժամային 478 դրամից բարձրանալով մինչև 518 դրամ, իսկ հուլիսի 15-ի դրությամբ ԿԲ–ի սահմանած փոխարժեքով արժե 413 դրամ։
Ռուսական ռուբլին, որի փոխարժեքը մարտին նվազել էր մինչև 3 դրամի, հուլիսի 15-ի դրությամբ ԿԲ սահմանած փոխարժեքով արժե 7.25 դրամ` գերազանցելով նախակոնֆլիկտային 6 դրամ փոխարժեքը։
Իսկ եվրոն նախակոնֆլիկտային 543 դրամից հուլիսի 15-ի դրությամբ նվազել է մինչև 415 դրամի։
Հայաստանի ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Լրահոս
0