https://arm.sputniknews.ru/20220803/avetiq-chalabjani-pashtpannery-pndum-en-vor-tarvon-chakhvojany-harcaqnnvi-46144092.html
Ավետիք Չալաբյանի պաշտպանները պնդում են, որ Տարոն Չախոյանը հարցաքննվի
Ավետիք Չալաբյանի պաշտպանները պնդում են, որ Տարոն Չախոյանը հարցաքննվի
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմի պնդմամբ «Medianews»-ի «ֆեյք» կայքում հրապարակված մոնտաժված ձայնագրության հիման վրա է Չալաբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել։ 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T10:58+0400
2022-08-03T10:58+0400
2022-08-03T11:06+0400
ավետիք չալաբյան
դատ
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45780288_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c93933866dfe65f7e87d540794f9696.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը քրեական գործի կարճման միջնորդություն ներկայացրեց։ Հարությունյանը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է հանդիսացել «ֆեյք» իշխանական լրատվամիջոցում հրապարակված մոնտաժված ձայնագրությունը։Հենց այդ մոնտաժված ձայնագրության հիման վրա է Չալաբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել։Ինչպես դատական նիստում հայտարարեց Հարությունյանը, պաշտպանական կողմը դեռ պնդում է, որ ձայնագրությունը սարքվել և մոնտաժվել է Չալաբյանին «չեզոքացնելու» և ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու համար։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-իցԱյս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45780288_177:0:1600:1067_1920x0_80_0_0_6ccae4b06a0649ad20ae78012af5fde0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատ, պաշտպան
ավետիք չալաբյան, դատ, պաշտպան
Ավետիք Չալաբյանի պաշտպանները պնդում են, որ Տարոն Չախոյանը հարցաքննվի
10:58 03.08.2022 (Թարմացված է: 11:06 03.08.2022) Պաշտպանական կողմի պնդմամբ «Medianews»-ի «ֆեյք» կայքում հրապարակված մոնտաժված ձայնագրության հիման վրա է Չալաբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը քրեական գործի կարճման միջնորդություն ներկայացրեց։ Հարությունյանը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման համար հիմք է հանդիսացել «ֆեյք» իշխանական լրատվամիջոցում հրապարակված մոնտաժված ձայնագրությունը։
Բացի այդ, ըստ պաշտպանի, քննիչներն անտեսել են Տարոն Չախոյանին հարցաքննության կանչելու միջնորդությունը։ Վերջինս զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը և, ըստ որոշ տեղեկությունների, վերահսկում է «Medianews»-ի աշխատանքը, որտեղ էլ հայտնվել է Չալաբյանի վերաբերյալ սկանդալային ձայնագրությունը։
Հենց այդ մոնտաժված ձայնագրության հիման վրա է Չալաբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել։
Ինչպես դատական նիստում հայտարարեց Հարությունյանը, պաշտպանական կողմը դեռ պնդում է, որ ձայնագրությունը սարքվել և մոնտաժվել է Չալաբյանին «չեզոքացնելու» և ընդդիմադիր շարժումը վարկաբեկելու համար։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։