https://arm.sputniknews.ru/20220803/2-mard-hajeri-sev-cucak-unen-pashinjann-u-alievy-hjdn-akcia-e-irakanacnum-agn-i-dimac-46149955.html
2 մարդ հայերի սև ցուցակ ունեն` Փաշինյանն ու Ալիևը. ՀՅԴ–ն ակցիա է իրականացնում ԱԳՆ-ի դիմաց
2 մարդ հայերի սև ցուցակ ունեն` Փաշինյանն ու Ալիևը. ՀՅԴ–ն ակցիա է իրականացնում ԱԳՆ-ի դիմաց
Sputnik Արմենիա
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ այսօր իշխանությունը գնում է նոր նոյեմբերի 9-ի հետևից։ 03.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-03T11:53+0400
2022-08-03T11:53+0400
2022-08-03T12:31+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
բողոքի ակցիա
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
սև ցուցակ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46151995_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b0b128f8a28b04481574b1329f46f46d.jpg
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացնում Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի` Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:«Սա պատմական խայտառակություն է հայ ժողովրդի և Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնության համար, ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։Նա շեշտեց, որ ԱԳՆ–ն, որի դիմաց իրենք հավաքվել են, կոչված է ներկայացնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը արտաքին հարաբերություններում, բայց տարիներ շարունակ իրականացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն։ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր աշխարհում երկու մարդ կա, որոնք հայերի սև ցուցակ ունեն` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։«Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է հենց հիմա սա կատարվում և ինչու են հենց այս մարդկանց նկատմամբ կատարվում հետապնդումները,– ասաց նա,– մենք այստեղից էլ կարող ենք հասկանալ, որ ՀՀ իշխանությունները, չբավարարվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետևից։ Եվ հիմա, որպեսզի իրենք կարողանան այդ ծրագիրը հաջողել, կարողանան այդ փակ, վերելակային, հեռախոսային բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն իրականացնեն, պետք է մարդկանց , ովքեր ունակ են համազգային դիմադրություն ձևավորելու ու վիժեցնելու այդ նոր նոյեմբերի 9-ը և դրա արդյունքում Արցախի ու Հայաստանի հայաթափումը, մեկուսացնեն, այդ մարդկանց մուտքը Հայաստան պետք է արգելեն»։Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/03/46151995_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0cfc52636162575bd700add866840514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատմական խայտառակություն հյդ բողոքի ակցիա ագն շենք
պատմական խայտառակություն հյդ բողոքի ակցիա ագն շենք
2 մարդ հայերի սև ցուցակ ունեն` Փաշինյանն ու Ալիևը. ՀՅԴ–ն ակցիա է իրականացնում ԱԳՆ-ի դիմաց
11:53 03.08.2022 (Թարմացված է: 12:31 03.08.2022) ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ այսօր իշխանությունը գնում է նոր նոյեմբերի 9-ի հետևից։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացնում Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի` Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:
«Սա պատմական խայտառակություն է հայ ժողովրդի և Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնության համար, ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Երիտասարդի ձայնը» հասարակական նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
Նա շեշտեց, որ ԱԳՆ–ն, որի դիմաց իրենք հավաքվել են, կոչված է ներկայացնելու Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը արտաքին հարաբերություններում, բայց տարիներ շարունակ իրականացնում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից բխող քաղաքականություն։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Քրիստինե Վարդանյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այսօր աշխարհում երկու մարդ կա, որոնք հայերի սև ցուցակ ունեն` Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։
«Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է հենց հիմա սա կատարվում և ինչու են հենց այս մարդկանց նկատմամբ կատարվում հետապնդումները,– ասաց նա,– մենք այստեղից էլ կարող ենք հասկանալ, որ ՀՀ իշխանությունները, չբավարարվելով նոյեմբերի 9-ի հայտարարությունով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետևից։
Եվ հիմա, որպեսզի իրենք կարողանան այդ ծրագիրը հաջողել, կարողանան այդ փակ, վերելակային, հեռախոսային բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններն իրականացնեն, պետք է մարդկանց , ովքեր ունակ են համազգային դիմադրություն ձևավորելու ու վիժեցնելու այդ նոր նոյեմբերի 9-ը և դրա արդյունքում Արցախի ու Հայաստանի հայաթափումը, մեկուսացնեն, այդ մարդկանց մուտքը Հայաստան պետք է արգելեն»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է: