https://arm.sputniknews.ru/20220802/shakhmatajin-olimpiada-hajastani-havaqakany-5-rd-haghtanaky-tarav-46128595.html
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ
Sputnik Արմենիա
Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ 10-ական միավորով կիսում է առաջին տեղը։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T18:52+0400
2022-08-02T18:52+0400
2022-08-02T19:22+0400
շախմատ
օլիմպիադա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35436802_0:126:710:525_1920x0_80_0_0_bce2f867e427ace0c8e348749474c6e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով։Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դևիդ Հաուելի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Գևեյն Ջոնսի հետ։ Հաղթական միավորը բերեց երկրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Լյուկ Մաքշեյնին։Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ 10-ական միավորով կիսում է առաջին տեղը՝ նախորդ տուրերում հաղթելով Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5) և Ավստրիային (3:1)։ Շախմատային օլիմպիադա. Հայաստանը դժվարությամբ է հաղթել ԵգիպտոսինԿանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի։Կանանց թիմը 8 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Կանցկացվի 11 տուր։Հիշեցնենք, որ շախմատի օլիմպիադայում Հայաստանը հաղթել է երեք անգամ ՝ 2006, 2008, 2012 թվականներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35436802_0:0:710:534_1920x0_80_0_0_04cf355ffd82c7043f0d43ba833b4c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, օլիմպիադա, հայաստան
շախմատ, օլիմպիադա, հայաստան
Շախմատային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 5-րդ հաղթանակը տարավ
18:52 02.08.2022 (Թարմացված է: 19:22 02.08.2022) Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ 10-ական միավորով կիսում է առաջին տեղը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով։
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Դևիդ Հաուելի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Գևեյն Ջոնսի հետ։ Հաղթական միավորը բերեց երկրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Լյուկ Մաքշեյնին։
Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ 10-ական միավորով կիսում է առաջին տեղը՝ նախորդ տուրերում հաղթելով Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5) և Ավստրիային (3:1)։
Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ տուրում մրցեց Ինդոնեզիայի թիմի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։ Հաղթանակներ տարան Աննա Սարգսյանն ու Մարիամ Մկրտչյանը։ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը խաղացին ոչ ոքի։
Կանանց թիմը 8 միավորով բաժանում է 7-17-րդ տեղերը։
Առաջին չորս տուրերում հայ շախմատիստուհիները պարտության էին մատնել Բոցվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), պարտվել Էստոնիային (1,5:2,5)։
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը: Կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
44-րդ շախմատային օլիմպիադան անցկացվում է Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Կանցկացվի 11 տուր։
Հիշեցնենք, որ շախմատի օլիմպիադայում Հայաստանը հաղթել է երեք անգամ ՝ 2006, 2008, 2012 թվականներին: