https://arm.sputniknews.ru/20220802/rd-zu-n-himars-i-6-ardzakman-kajanq-ev-aveli-qan-200-hrtir-e-vochnchacrel-ukrainajum-46105498.html
ՌԴ ԶՈւ-ն «HIMARS»-ի 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ է ոչնչացրել Ուկրաինայում
ՌԴ ԶՈւ-ն «HIMARS»-ի 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ է ոչնչացրել Ուկրաինայում
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` Ուկրաինային մատակարարվող զենքը լրջորեն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T13:44+0400
2022-08-02T13:44+0400
2022-08-02T13:55+0400
ռուսաստան
ուկրաինա
սերգեյ շոյգու
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել և հայտնել, որ ՌԴ զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ, M777 ամերիկյան 33 հաուբից և «Harpoon» հականավային հրթիռային համալիրի 5 արձակման կայանք։«Արևմտյան զենքի անվերահսկելի մատակարարումները լրջորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը», - ասել է նա:Շոյգուի խոսքով՝ անցած երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը զրկվել են 396 հակատանկային «Javelin»-ներից ու «NLAW»-ներից, «Սթինգեր» տեսակի 125 շարժական զենիթահրթիռային համալիրներից:«Ռուսական զինված ուժերը շարունակում են ազատագրված շրջանների քաղաքացիական օբյեկտները պաշտպանել հակառակորդի օդային հարձակումներից։ Միայն անցած ամսվա ընթացքում խոցվել է 34 ինքնաթիռ, առգրավվել է «Տոչկա-Ու» համալիրի 39 հրթիռ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 226 արկ, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության: Այս ամենի արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ են փրկվել», - ասել է Շոյգուն։Նա հավելել է, որ ՌԴ զինվորականներն ակտիվ մասնակցում են Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Ուկրաինայի ազատագրված շրջաններում խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքներին:Ուկրաինան ԵՄ-ից ստացել է նոր մակրոֆինանսական օգնության առաջին տրանշը«Անցկացվել է շուրջ 1,4 հազար մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում առաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բեռ։ Ազատագրված տարածքներում ռազմական շինարարները բարձր տեմպերով վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - նշել է Շոյգուն։Նախարարի խոսքով՝ ամենակարճ ժամկետում կառուցվել է շուրջ 90 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրագիծ, որը մինչև 50 հազար խմ ջրամատակարարում է ապահովում Դոնեցկի և հարակից շրջանների բնակիչներին։Այժմ 60 կիլոմետրանոց ևս երկու ջրատար է կառուցվում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների համար: Պլանային կարգով կառուցվում և վերակառուցվում են կենսական նշանակության օբյեկտները, այդ թվում` ավելի քան հազար բնակարանով 12 բնակելի տուն, 260 մահճակալով 2 բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, ինչպես նաև ԱԻՆ-ի վարչական-փրկարարական կենտրոնը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ շոյգու, զենք
ռուսաստան, ուկրաինա, սերգեյ շոյգու, զենք
ՌԴ ԶՈւ-ն «HIMARS»-ի 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ է ոչնչացրել Ուկրաինայում
13:44 02.08.2022 (Թարմացված է: 13:55 02.08.2022) ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` Ուկրաինային մատակարարվող զենքը լրջորեն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել և հայտնել, որ ՌԴ զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ, M777 ամերիկյան 33 հաուբից և «Harpoon» հականավային հրթիռային համալիրի 5 արձակման կայանք։
«Արևմտյան զենքի անվերահսկելի մատակարարումները լրջորեն սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը», - ասել է նա:
Շոյգուի խոսքով՝ անցած երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերը զրկվել են 396 հակատանկային «Javelin»-ներից ու «NLAW»-ներից, «Սթինգեր» տեսակի 125 շարժական զենիթահրթիռային համալիրներից:
«Ռուսական զինված ուժերը շարունակում են ազատագրված շրջանների քաղաքացիական օբյեկտները պաշտպանել հակառակորդի օդային հարձակումներից։ Միայն անցած ամսվա ընթացքում խոցվել է 34 ինքնաթիռ, առգրավվել է «Տոչկա-Ու» համալիրի 39 հրթիռ, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 226 արկ, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության: Այս ամենի արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ են փրկվել», - ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ ՌԴ զինվորականներն ակտիվ մասնակցում են Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում և Ուկրաինայի ազատագրված շրջաններում խաղաղ կյանքը վերականգնելու աշխատանքներին:
«Անցկացվել է շուրջ 1,4 հազար մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում առաքվել է ավելի քան 50,5 հազար տոննա բեռ։ Ազատագրված տարածքներում ռազմական շինարարները բարձր տեմպերով վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները», - նշել է Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ ամենակարճ ժամկետում կառուցվել է շուրջ 90 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ջրագիծ, որը մինչև 50 հազար խմ ջրամատակարարում է ապահովում Դոնեցկի և հարակից շրջանների բնակիչներին։
Այժմ 60 կիլոմետրանոց ևս երկու ջրատար է կառուցվում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների համար: Պլանային կարգով կառուցվում և վերակառուցվում են կենսական նշանակության օբյեկտները, այդ թվում` ավելի քան հազար բնակարանով 12 բնակելի տուն, 260 մահճակալով 2 բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն, ինչպես նաև ԱԻՆ-ի վարչական-փրկարարական կենտրոնը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 160-րդ օրը։