https://arm.sputniknews.ru/20220802/kvotajqi-marzy-hskajakan-neruzh-uni-marzpetn-yndunel-e-irani-despanin-46117746.html
Կոտայքի մարզը հսկայական ներուժ ունի. մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին
Կոտայքի մարզը հսկայական ներուժ ունի. մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին
Sputnik Արմենիա
Մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար: 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T16:43+0400
2022-08-02T16:43+0400
2022-08-02T16:44+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
կոտայք
մարզպետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46116933_0:166:1600:1066_1920x0_80_0_0_35c8da74011696c65deb404fc2b6c205.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելելու համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման»,– նշել է մարզպետը:Նրա խոսքով` դեսպանը համոզված է, որ Կոտայքի մարզն ունի հսկայական ներուժ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:«Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում»,– գրել է Սահակյանը` առանձնացնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության (անասնաբուծություն), կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները։Մարզպետը նշել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:
իրանի իսլամական հանրապետություն
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46116933_33:0:1454:1066_1920x0_80_0_0_33ebd677b606f7f007bfe062f76e68dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կոտայք, մարզպետ
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, կոտայք, մարզպետ
Կոտայքի մարզը հսկայական ներուժ ունի. մարզպետն ընդունել է Իրանի դեսպանին
16:43 02.08.2022 (Թարմացված է: 16:44 02.08.2022) Մարզպետը վստահեցրել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Մարզպետն այդ մասին գրել է
ֆեյսբուքյան իր էջում:
«Ողջունել և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին Կոտայքի մարզ այցելելու համար՝ կարևորելով երկկողմ հարաբերությունների խորացումը՝ ի նպաստ հազարամյակների պատմական կապեր ունեցող հարևան ազգերի ու պետությունների զարգացման ու հզորացման»,– նշել է մարզպետը:
Նրա խոսքով` դեսպանը համոզված է, որ Կոտայքի մարզն ունի հսկայական ներուժ ու հնարավորություններ, և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ:
«Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում»,– գրել է Սահակյանը` առանձնացնելով զբոսաշրջության, գյուղատնտեսության (անասնաբուծություն), կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները։
Մարզպետը նշել է, որ կարվի առավելագույնը հանդիպման ընթացքում հնչած մտքերն ու ծրագրերը կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար: