https://arm.sputniknews.ru/20220802/gnatshy-chariq-e-hasarakutjan-bvolvor-sherteri-hamar-nerses-ericjan-46115073.html
Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար. Ներսես Երիցյան
Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար. Ներսես Երիցյան
Sputnik Արմենիա
ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T16:07+0400
2022-08-02T16:07+0400
2022-08-02T16:09+0400
հայաստան
գնաճ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:170:1601:1070_1920x0_80_0_0_cd670ef839bc067c559ffbfb4756d858.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար։ Այսօր հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` խոսելով աշխարհում ու Հայաստանում ահագնացող գնաճի ու ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականության մասին։ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով, ինչն իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերն ու կարող է հանգեցնել հայաստանյան արտադրության մրցունակության անկման։Նշենք, որ Հայաստանում հունիսին 12-ամսյա գնաճը 9 տոկոսից հասել է 10,3 տոկոսի:Գնաճը զսպելու նպատակով Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսով` գործող 9.25-ից հասցնելով 9.5 տոկոսի։Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հուլիսի 14-ին հայտնել էր, որ այս տարվա ընթացքում մասնավոր հատվածի աշխատավարձերի մոտավորապես 18 տոկոս աճ է գրանցվել, որը հիմնականում ծառայությունների ոլորտով է պայմանավորված, մասնավորապես ՏՏ ընկերություններն են իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:0:1427:1070_1920x0_80_0_0_e16ecd6561cceeacc6ff6aa34e90e98a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ)
հայաստան, գնաճ, կենտրոնական բանկ (կբ)
Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար. Ներսես Երիցյան
16:07 02.08.2022 (Թարմացված է: 16:09 02.08.2022) ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար։ Այսօր հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` խոսելով աշխարհում ու Հայաստանում ահագնացող գնաճի ու ԿԲ–ի վարած դրամավարկային քաղաքականության մասին։
«Մենք կարծում ենք, որ գնաճը չարիք է մեր հասարակության բոլոր շերտերի համար, այդ թվում` բիզնեսի, արտադրողների, ներմուծողների համար։ Եվ գնաճը զսպելով` մենք կկարողանանք երկարատև, կայուն տնտեսական աճի հետ կապված բոլոր խնդիրները լուծել և ունենալ աշխատավարձերի իրական աճ` պայմանավորված նոր շուկաների մուտքով, արտադրողականության աճով և ոչ թե միայն պահանջարկի աճով»,– ասաց Երիցյանը։
ԿԲ փոխնախագահի գնահատմամբ` Հայաստանում գրանցված աշխատավարձերի աճը ներկա պահին պայմանավորված է բացառապես գնաճային երևույթներով, ինչն իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերն ու կարող է հանգեցնել հայաստանյան արտադրության մրցունակության անկման։
Նշենք, որ Հայաստանում հունիսին 12-ամսյա գնաճը 9 տոկոսից հասել է 10,3 տոկոսի:
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը
հուլիսի 14-ին հայտնել էր, որ այս տարվա ընթացքում մասնավոր հատվածի աշխատավարձերի մոտավորապես 18 տոկոս աճ է գրանցվել, որը հիմնականում ծառայությունների ոլորտով է պայմանավորված, մասնավորապես ՏՏ ընկերություններն են իրենց աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել։