https://arm.sputniknews.ru/20220802/gjughvolvortum-karavarutjan-mijocnern-anardjunavet-en-tsakhsvum-hrach-berberjan-46125443.html
Գյուղոլորտում կառավարության միջոցներն անարդյունավետ են ծախսվում. Հրաչ Բերբերյան
Գյուղոլորտում կառավարության միջոցներն անարդյունավետ են ծախսվում. Հրաչ Բերբերյան
Sputnik Արմենիա
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկման պատճառներին։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T21:13+0400
2022-08-02T21:13+0400
2022-08-02T21:13+0400
պոդկաստ
գյուղատնտեսություն
հրաչ բերբերյան
պարարտանյութ
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46126507_0:168:1600:1068_1920x0_80_0_0_64574f168863b84d8be30b164519dcad.jpg
Բերբերյան. Գյուղատնտեսության ոլորտում կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն
Sputnik Արմենիա
Բերբերյան. Գյուղատնտեսության ոլորտում կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն
Մարդիկ քաջություն ունեցան հայտարարելու, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում, ինչը բնական է, որովհետև գյուղացու անվան տակ վարկերը սուբսիդավորում են բանկերը, պարարտանյութերի ներկրմամբ զբաղվում են պատահական կազմակերպությունները, իսկ կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ ՀՀ-ի և ՌԴ-ի գյուղատնտեսության ոլորտի ուսանողների համար ԵՏՀ-ն նոր ծրագրեր է իրականացնելուՆշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.5 տոկոս անկում։«Գարնանն ունեցանք երեք անգամ թանկ պարարտանյութ, որը կարող էր լինել անհամամետ էժան, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց։ Մենք աշխատում ենք Իրանի դեսպանատան հետ։ Ամենաբարձր որակի պարարտանյութն այդ երկրից կարելի է ներկրել մեկ պարկը 15 հազար դրամով, սակայն կառավարությունը չաշխատեց։ Վստահեցին Քերոբյանին, նա էլ ձախողեց։ Անհաջողության մատնվեցին նաև պարարտանույթ ներկրելու համար ընտրված պատահական կամ անհայտ ընկերությունները, և եթե ընտրում էին, գոնե պետք է հանձնաժողով լիներ»,– նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։Բերբերյանի բնութագրմամբ` բանը հասել է նրան, որ գյուղացուն ստիպում են օգտվել ապահովագրական համակարգից, որպեսզի կարողանա բանկից վարկ ստանալ։ Ըստ նրա` թղթաբանական լծակներով «ուղղակի գյուղացու քթերից բերում են», քանի որ պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերը գյուղացու պարագայում ձեռք են բերվում շատ ծանր գնով, քաշքշուկների միջոցով։Նրա տեղեկացմամբ` երեք–չորս տարի միջոցներ են հատկացնում, սակայն դրամաշնորհային գումարները գնում են որոշ մարդկանց գրպանը, իսկ Արարատյան դաշտավայրում ուղղակի վխտում է մորմազգի բույսերի ցեցը, այնինչ եթե գումարները ճիշտ բաշխվեին, մենք այս վիճակում չէինք լինի։ Կառավարությունը, նրա պնդմամբ, աշխատում է ցածր էֆեկտիվությամբ։Բերբերյանի գնահատմամբ` անկման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ունենք կադրային խնդիր, որը չի լուծվում, մինչդեռ զարգացած երկրներում արհեստավարժ կադրերին մեծ տեղ են հատկացնում։Նշենք, որ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում գրանցված 5.5 տոկոս անկմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին խոսել էր տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին:Նրա կարծիքով` անկումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն ավելացել է, ուստի դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունում անկում գրանցված լիներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46126507_76:0:1500:1068_1920x0_80_0_0_2363b84522fc63ba0590cc835cca051c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, գյուղատնտեսություն, հրաչ բերբերյան, պարարտանյութ, аудио
պոդկաստ, գյուղատնտեսություն, հրաչ բերբերյան, պարարտանյութ, аудио
Գյուղոլորտում կառավարության միջոցներն անարդյունավետ են ծախսվում. Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկման պատճառներին։
Մարդիկ քաջություն ունեցան հայտարարելու, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում, ինչը բնական է, որովհետև գյուղացու անվան տակ վարկերը սուբսիդավորում են բանկերը, պարարտանյութերի ներկրմամբ զբաղվում են պատահական կազմակերպությունները, իսկ կառավարության միջոցները ծախսվում են անարդյունավետորեն,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 5.5 տոկոս անկում։
«Գարնանն ունեցանք երեք անգամ թանկ պարարտանյութ, որը կարող էր լինել անհամամետ էժան, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց։ Մենք աշխատում ենք Իրանի դեսպանատան հետ։ Ամենաբարձր որակի պարարտանյութն այդ երկրից կարելի է ներկրել մեկ պարկը 15 հազար դրամով, սակայն կառավարությունը չաշխատեց։ Վստահեցին Քերոբյանին, նա էլ ձախողեց։ Անհաջողության մատնվեցին նաև պարարտանույթ ներկրելու համար ընտրված պատահական կամ անհայտ ընկերությունները, և եթե ընտրում էին, գոնե պետք է հանձնաժողով լիներ»,– նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։
Բերբերյանի բնութագրմամբ` բանը հասել է նրան, որ գյուղացուն ստիպում են օգտվել ապահովագրական համակարգից, որպեսզի կարողանա բանկից վարկ ստանալ։ Ըստ նրա` թղթաբանական լծակներով «ուղղակի գյուղացու քթերից բերում են», քանի որ պետության կողմից սուբսիդավորվող ծրագրերը գյուղացու պարագայում ձեռք են բերվում շատ ծանր գնով, քաշքշուկների միջոցով։
«Անցյալ տարվա համեմատ երեք անգամ թանկացել է նաև այդքան անհրաժեշտ դիզվառելիքը, մեկ հեկտար հողատարածքի վարը 25 հազարից դարձել է 45 հազար դրամ, ինչն էլ անխուսափելիորեն պետք է ազդեր աճեցված գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Մյուս կողմից էլ գյուղմթերք արտահանողներին մեծ հարված հասցրեց դրամի արժևորումը»,– ասաց Բերբերյանը։
Նրա տեղեկացմամբ` երեք–չորս տարի միջոցներ են հատկացնում, սակայն դրամաշնորհային գումարները գնում են որոշ մարդկանց գրպանը, իսկ Արարատյան դաշտավայրում ուղղակի վխտում է մորմազգի բույսերի ցեցը, այնինչ եթե գումարները ճիշտ բաշխվեին, մենք այս վիճակում չէինք լինի։ Կառավարությունը, նրա պնդմամբ, աշխատում է ցածր էֆեկտիվությամբ։
Բերբերյանի գնահատմամբ` անկման հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ունենք կադրային խնդիր, որը չի լուծվում, մինչդեռ զարգացած երկրներում արհեստավարժ կադրերին մեծ տեղ են հատկացնում։
Նշենք, որ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում գրանցված 5.5 տոկոս անկմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին խոսել էր տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին:
Նրա կարծիքով` անկումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն ավելացել է, ուստի դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունում անկում գրանցված լիներ: