https://arm.sputniknews.ru/20220802/flyone-armenia-n-sksel-e-trichqner-irakanacnel-depi-mvoskvaji-dvomvodedvovvo-odanavakajan-46104822.html
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
Sputnik Արմենիա
Ընկերությունը մոտ ապագայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թեհրան, Մինվոդի, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ: 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T13:30+0400
2022-08-02T13:30+0400
2022-08-02T13:33+0400
ավիաընկերություն
մոսկվա
երևան-մոսկվա
երևան
թռիչք
չվերթ
«flyone armenia» ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46099579_0:0:1600:901_1920x0_80_0_0_4efe0c4871dbc9c5b7a361a1407c6914.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը հերթական չվերթն է գործարկել դեպի Մոսկվա։ Թռիչքները կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Դոմոդեդովո»՝ շաբաթական 5 անգամ: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։«Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։ Ավիաընկերությունն օրական երկու անգամ չվերթեր է իրականացնում «Վնուկովո» միջազգային օդանավակայան», - ասաց Անանյանը:Թռիչքներն իրականացվում են Airbus a319 օդանավերով (ինքնաթիռը նախատեսված է 144 տեղի համար - խմբ.): Անանյանը կարծում է, որ նոր ուղղությունը պահանջված կլինի ինչպես հայաստանցիների, այնպես էլ Ռուսաստանից ժամանած հյուրերի և զբոսաշրջիկների կողմից: Նա վստահ է, որ թռիչքների ավելացումը կխթանի զբոսաշրջային շփումների, բիզնես ուղղությունների զարգացումն ու երկու բարեկամ երկրների մայրաքաղաքներն ավելի մոտ կդարձնի:Մոտ ժամանակներս ավիաընկերությունը չի բացառում նաև դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ չվերթերի մեկնարկը: Ներկայումս արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Սանկտ Պետերբուրգ և Սոչի։Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթներն այսօր շատ պահանջված են։«FlyOne Armenia»-ի ղեկավարությունը հույս ունի, որ մոտ ժամանակներս կկարողանան թռիչքներ իրականացնել դեպի Իրան, ինչպես նաև կհաջողվի լուծել Թուրքիայի օդային տարածքով Լիբանան թռիչքներ իրականացնելու թույլտվության հարցը:Թռիչքները Բեյրութ կարող են վերսկսվել արդեն այս տարվա աշնանը։«Դոմոդեդովո» օդանավակայան չվերթերի իրականացումը կարևորում են նաև ուղևորները: Չվերթի ուղևոր Ռիմա Բուրլակովայի խոսքով՝ «Դոմոդեդովոն» ավելի խոշոր և հարմարավետ օդանավակայան է:«Ինձ թվում է`«Դոմոդեդովոն» ավելի բարձր կարգի օդանավակայան է», - ասաց նա:Կինը նշեց, որ հաճախ է թռչում, հատկապես, Հայաստան և ուրախ է լրացուցիչ չվերթների բացման համար:«Flyone Armenia»-ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության պարկը կազմված է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
մոսկվա
երևան-մոսկվա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/02/46099579_177:0:1600:1067_1920x0_80_0_0_47f4a9f9d1f8e463f8e5deb907aeccd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիաընկերություն, մոսկվա, երևան-մոսկվա, երևան, թռիչք, չվերթ, «flyone armenia» ավիաընկերություն
ավիաընկերություն, մոսկվա, երևան-մոսկվա, երևան, թռիչք, չվերթ, «flyone armenia» ավիաընկերություն
«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան
13:30 02.08.2022 (Թարմացված է: 13:33 02.08.2022) Ընկերությունը մոտ ապագայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Թեհրան, Մինվոդի, Նովոսիբիրսկ, Եկատերինբուրգ:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը հերթական չվերթն է գործարկել դեպի Մոսկվա։ Թռիչքները կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Դոմոդեդովո»՝ շաբաթական 5 անգամ: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։
«Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։ Ավիաընկերությունն օրական երկու անգամ չվերթեր է իրականացնում «Վնուկովո» միջազգային օդանավակայան», - ասաց Անանյանը:
Թռիչքներն իրականացվում են Airbus a319 օդանավերով (ինքնաթիռը նախատեսված է 144 տեղի համար - խմբ.): Անանյանը կարծում է, որ նոր ուղղությունը պահանջված կլինի ինչպես հայաստանցիների, այնպես էլ Ռուսաստանից ժամանած հյուրերի և զբոսաշրջիկների կողմից: Նա վստահ է, որ թռիչքների ավելացումը կխթանի զբոսաշրջային շփումների, բիզնես ուղղությունների զարգացումն ու երկու բարեկամ երկրների մայրաքաղաքներն ավելի մոտ կդարձնի:
Անանյանը նշեց, որ «Դոմոդեդովոն» թույլ է տալիս միանալ աշխարհագրական առումով ավելի հարուստ տարանցիկ ցանցին:
Մոտ ժամանակներս ավիաընկերությունը չի բացառում նաև դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ չվերթերի մեկնարկը: Ներկայումս արդեն թռիչքներ են իրականացվում դեպի Սանկտ Պետերբուրգ և Սոչի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթներն այսօր շատ պահանջված են։
«FlyOne Armenia»-ի ղեկավարությունը հույս ունի, որ մոտ ժամանակներս կկարողանան թռիչքներ իրականացնել դեպի Իրան, ինչպես նաև կհաջողվի լուծել Թուրքիայի օդային տարածքով Լիբանան թռիչքներ իրականացնելու թույլտվության հարցը:
Թռիչքները Բեյրութ կարող են վերսկսվել արդեն այս տարվա աշնանը։
«Դոմոդեդովո» օդանավակայան չվերթերի իրականացումը կարևորում են նաև ուղևորները: Չվերթի ուղևոր Ռիմա Բուրլակովայի խոսքով՝ «Դոմոդեդովոն» ավելի խոշոր և հարմարավետ օդանավակայան է:
«Ինձ թվում է`«Դոմոդեդովոն» ավելի բարձր կարգի օդանավակայան է», - ասաց նա:
Կինը նշեց, որ հաճախ է թռչում, հատկապես, Հայաստան և ուրախ է լրացուցիչ չվերթների բացման համար:
«Flyone Armenia»-ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության պարկը կազմված է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։