00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի տեղում վազքը. ո՞րն է Թուրքիայի բանակի հաջորդ թիրախը

© AP Photo / Manu FernandezՌեջեփ Թայիփ Էրդողանը
Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2022
Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիան, որը հայտնի է իր ճկուն քաղաքականությամբ, վերջին շրջանում ակնհայտորեն զգուշավորություն է ցուցաբերում արտաքին քաղաքական դաշտում։ Այդպիսի շրջահայացության պատճառների և Անկարայի հնարավոր գործողությունների մասին՝ Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին։
Մամուլում որպես թուրքական զորքերի շարժման հավանական ուղղություններ հիշատակվում են Թել-Ռիֆադ և Մանբիջ շրջանները, բայց Էրդողանի մտքին կա նաև Հալեպը` Սիրիայի մարգարիտը ձեռք բերելու միտքը, ինչի մասին նա հրապարակավ չի խոսում։
Թե՛ զորքերն են լիակատար մարտական պատրաստության բերված, թե՛ պաշտպանության նախարարն է հայտարարում, որ բանակը միայն նախագահի հրամանին է սպասում։ Կուրբան–բայրամ տոնն էլ վաղուց անցել, իսկ Էրդողանը, ի հեճուկս ԶԼՄ–ների կանխատեսումների, դեռ հապաղում է։
Գործողության մեկնարկի ձգձգումը միանգամայն բացատրելի է։ Մոսկվան, Թեհրանն ու Վաշինգտոնը միակարծիք են եղել ՝ հստակ հայտարարելով, որ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել Սիրիայում հակամարտության սրմանը և առհասարակ Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացմանը։
Թեև Թեհրանում, Ռուսաստանի և Իրանի առաջնորդների հետ հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվում էր սիրիական թեման, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռազմական գործողության հարցը շարունակում է մնալ օրակարգում, սակայն բանակցություններն ազդել են նրա դիրքորոշման վրա, և կոնկրետ գործողություններից նա առայժմ ձեռնպահ է մնում:
Մինչդեռ թուրք առաջնորդն ավելի ու ավելի քիչ ժամանակ ունի. նախագահական ընտրությունները նշանակված են 2023 թվականի հունիսին։
Չնայած միջնորդական ջանքերին (ուկրաինական հարցի շուրջ երկխոսությունը, Սև ծովով հացահատիկի արտահանման շուրջ բանակցությունները), որոնք նրան ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դիվիդենտներ բերեցին, բուն Թուրքիայում գնաճն արագանում է։ Խորը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար երկիրը բավարար ռեսուրսներ չունի։ Այս պայմաններում Էրդողանին «ուժային վարժություններ» են պետք երկրի սահմաններից դուրս, որպեսզի բնակչությանը ցույց տա իր հաջողությունները արտաքին ասպարեզում։
Ո՞ւր կթեքի հայացքը թուրքական գայլը։
Կարմիր գծեր գծվեցին, որոնք Թուրքիան չպետք է հատի. միջազգայնագետը` Թեհրանի հանդիպման մասին
Թուրքիայի առաջնորդի ներկայիս գործողությունները կարծես վազք լինեն տեղում։ Եվ չնայած վազքը «համահաշտեցնող» է, բայց օգուտ քիչ է բերում, առավել ևս, որ Իրաքի հյուսիսում գործերն այնքան բարեհաջող չեն ընթանում, որքան կցանկանար թուրքական ղեկավարությունը։
Էրդողանը ստիպված կլինի շուրջը նայել և նոր թիրախ փնտրել։ Ո՞ւմ կողմը կթեքվի նրա հայացքը։
Հայաստանի՞ ուղղությամբ։ Հիմա դա հազիվ թե հնարավոր է` հաշվի առնելով Մոսկվայի հետ հարաբերություններն ու Թեհրանի դիրքորոշումը։ Թեև օգոստոսի 5-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների նախաշեմին Լեռնային Ղարաբաղում միջադեպեր են գրանցվում, սակայն տարածաշրջանում լարվածության լուրջ աճն այս պահին քիչ հավանական է: Առավել ևս, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցություններում պարզ հասկացրել են Անկարային, որ այստեղ վարժություններ անել պետք չէ։
Հունաստանի՞ն։ Այդ տարբերակն էլ բնավ հեշտ չէ։ Հույների նկատմամբ արագ հաղթանակ տանել, ինչպես դա եղավ 1974թ.–ին Կիպրոսում, արդեն չի ստացվի։ Թուրքական բանակի անպարտելիության մասին պնդումները ոչ այլ ինչ են, քան հերթական առասպել։ Նույնիսկ հեռավոր 1974-ին Թուրքիայի զինված ուժերը բառացիորեն իրենց «թնդանոթի մսով» էին լցրել կղզու հյուսիսային մասը։
Այսօր Հունաստանը բավականին լրջորեն պատրաստվում է թուրքական հնարավոր ագրեսիան հետ մղելուն։ Անկարան շատ լավ հասկանում է, թե ինչի համար է Միացյալ Նահանգները Հունաստանում բազաների քանակը հասցրել 9-ի։ Դրանցից մեկը՝ Ալեքսանդրուպոլիս քաղաքում (որտեղ Պենտագոնը առնվազն չորս հարյուր տանկ ու զրահամեքենա է բերել), Թուրքիայից ընդամենը 45 կմ է հեռու։
«Ո՞ւմ դեմ ենք դրանք (բազաները) տեղակայվել։ Նրանք ասում են, որ Ռուսաստանի դեմ։ Բայց մեզ դրանով չեն մոլորեցնի»,–բացեիբաց հայտարարել է Էրդողանը։
Թուրքերը դժգոհ են Վաշինգտոնի և Աթենքի ռազմական համագործակցության ընդլայնումից, առավել ևս, որ ամերիկացիները որոշել են F-35 և F-15 կործանիչներ տեղակայել Կրետե կղզում:
Թուրքերի զայրույթը հասկանալի է։ Ժամանակին Անկարան այդպես էլ չկարողացավ ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները` փոխարենը գնելով ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Եվ ստիպված եղավ վճարել դրա համար. Վաշինգտոնը Անկարային հեռացրեց F-35-ի արտադրության ծրագրից։ Ավելին, թուրքերը մինչև հիմա չեն կարողանում հասնել նույնիսկ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարումներին, թեև ամբողջ թափով առևտուր են անում՝ սպառնալով վերջնական «այո» չասել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը։
Արևմուտքում, չնայած Անկարայի առջև հրապարակային «ռևերանսներին», հոգնել են թուրքական նկրտումներից և փորձում են զսպել Էրդողանի ախորժակը։
Իդլիբում տեղի ունեցած միջադեպից հետո ՌԴ ռազմական կցորդին կանչել են Թուրքիայի գլխավոր շտաբ
Ինչ վերաբերում է ռազմական հնարավորություններին, ապա Թուրքիան մի տեսակ չափազանց երկար է պարծենում «ՆԱՏՕ–ում երկրորդ ամենահզոր բանակով»։ Այս ֆոնին եվրոպական առաջնորդների հայտարարություններն իրենց զինված ուժերի հզորացման մասին պատահական չհնչեցին։ Սկզբում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ մոտ ժամանակներս Գերմանիան կունենա ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների շարքում ամենամեծ բանակը:
Այնուհետև Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուս Բլաշչակը հավաստիացրեց, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների շարքում ամենաուժեղ ցամաքային զորքերը կստեղծի: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները հենց լեհերի վրա են որոշել խաղադրույք կատարել։

Օսմանների հետքերով

Հունաստանը Բալկաններում միակ թիրախը չէ։ Էդրողանը կարող է աչք ունենալ ավելի խոցելի բալկանյան պետությունների վրա։ Թերակղզի «սողոսկելու» հարմար պատրվակ, ինչպիսին, օրինակ, մուսուլման եղբայրներին օգնելն է` ի դեմս Կոսովոյի ալբանացիների կամ բոսնիացիների, միշտ կգտնվի։
Հունիսի կեսերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Սերբիա, իսկ արդեն սեպտեմբերին սպասվում է Էրդողանի այցը բալկանյան երկրներ։
Եվ խնդրեմ, ինչպիսի՜ պատահականություն։ Չավուշօղլուի՝ Սերբիա կատարած այցից հետո իրավիճակը Կոսովոյի հետ սահմանին կտրուկ սրվեց ։ Բելգրադում հայտարարեցին, որ կողմերին մինչև հակամարտություն մեկ քայլ էր մնացել։ Թեև խնդիրը ժամանակավորապես կոծկեցին, սակայն Բալկաններում ցանկացած պահի կարող է մեծ հրդեհ բռնկվել։
Էրդողանը, որը երկու կես է լինում «Մեծ Թուրան» և «Օսմանյան կայսրության վերստեղծում» նախագծերի միջև, ինչպես երևում է` օսմանների հետքերով է գնում։

Եզրափակելով...

Այսօր գրեթե բոլոր երկրները զինվում են։ Մեր աչքի առաջ տեղի է ունենում աշխարհի հերթական վերաձևումը։
Ամենատարբեր տեսություններ են առաջ քաշվում այն մասին, թե որ երկրները կգոյատևեն, իսկ որոնք կանհետանան աշխարհի քարտեզից։
Որոշ փորձագետներ պնդում են, որ Բրիտանիան փորձում է քանդել Եվրամիությունը, մյուսները հակառակը` Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից Բրիտանական կայսրությունը քանդելու ձգտում են տեսնում։ Երրորդները քաղաքացիական պատերազմ են կանխատեսում Միացյալ Նահանգներում, չորրորդները` Ռուսաստանի փլուզում։ Հակասական կանխատեսումներ կան նաև Չինաստանի վերաբերյալ։
Սակայն տեղի ունեցող գործընթացները ոչ միայն լուրջ ռիսկեր են պարունակում, այլև բավականին լավ հնարավորություններ ցանկացած պետության համար (այլ հարց է, թե որքանով բարեհաջող կկարողանան օգտվել դրանից)։ Այս առումով, ի դեպ, Հայաստանը ևս բացառություն չէ։
Իրաքի խորհրդարանը քննարկում է թուրքական զորքերի դուրսբերման մասին օրենքի ընդունման հարցը
Լրահոս
0