https://arm.sputniknews.ru/20220802/eatm-qani-qaghaqaci-e-dimel-hh-qaghaqaciutjun-stanalu-hamar-46082005.html
ԵԱՏՄ քանի՞ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
ԵԱՏՄ քանի՞ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Sputnik Արմենիա
Հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնվածությունն ավելացել է ավելի քան 60 տոկոսով: 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T10:14+0400
2022-08-02T10:14+0400
2022-08-02T11:17+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
անձնագիր
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46081398_112:0:1299:668_1920x0_80_0_0_4c6e2974b9850cb2c475d7c1f6322638.png
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այս տարվա փետրվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության շուրջ 6,5 հազար քաղաքացի է հայկական անձնագիր ստացել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։Եթե ՌԴ քաղաքացիները փետրվարին 267 դիմում են ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, մարտին` 1034, ապրիլին` 1576, մայիսին` 1712, ապա հունիսին դիմողների թիվը հասել է 1889-ի։Բացի այդ, նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են Բելառուսի 44 և Ղազախստանի 8 քաղաքացիներ: Ղրղզստանի որևէ քաղաքացի փետրվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն չի ստացել։Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնվածությունը այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 60 տոկոսով: Եթե 2021 թվականի հունիսի 1-ից հուլիսի 19-ը վարչությունը սպասարկել է 206 318 անձի, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 337 848 անձի։Ավելացել է ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների թիվը՝ 1 191-ից հասնելով 3 759-ի, մշտական բնակության համար դիմումների թիվը 28 635-ից հասել է 35 354-ի։ Ամենամեծ աճը կապված է հանրային ծառայությունների համարանիշ (որը փոխարինում է սոցիալական քարտին) ստանալու հետ՝ 28 638-ից մինչև 105 599, այսինքն` թիվն ավելացել է 76 961-ով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46081398_107:0:1308:901_1920x0_80_0_0_d5ff18c7f7ea31f1c788a20e8ab670b8.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, անձնագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, անձնագիր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան
ԵԱՏՄ քանի՞ քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
10:14 02.08.2022 (Թարմացված է: 11:17 02.08.2022) Հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնվածությունն ավելացել է ավելի քան 60 տոկոսով:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այս տարվա փետրվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության շուրջ 6,5 հազար քաղաքացի է հայկական անձնագիր ստացել: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Եթե ՌԴ քաղաքացիները փետրվարին 267 դիմում են ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, մարտին` 1034, ապրիլին` 1576, մայիսին` 1712, ապա հունիսին դիմողների թիվը հասել է 1889-ի։
Բացի այդ, նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել են Բելառուսի 44 և Ղազախստանի 8 քաղաքացիներ: Ղրղզստանի որևէ քաղաքացի փետրվար-հունիս ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն չի ստացել։
Ավելի վաղ
ոստիկանությունը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնվածությունը այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 60 տոկոսով: Եթե 2021 թվականի հունիսի 1-ից հուլիսի 19-ը վարչությունը սպասարկել է 206 318 անձի, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 337 848 անձի։
Ավելացել է ՀՀ քաղաքացիության ստանալու դիմումների թիվը՝ 1 191-ից հասնելով 3 759-ի, մշտական բնակության համար դիմումների թիվը 28 635-ից հասել է 35 354-ի։ Ամենամեծ աճը կապված է հանրային ծառայությունների համարանիշ (որը փոխարինում է սոցիալական քարտին) ստանալու հետ՝ 28 638-ից մինչև 105 599, այսինքն` թիվն ավելացել է 76 961-ով: