https://arm.sputniknews.ru/20220802/artasahmancinery-hajastanum-sharunakum-en-bankajin-hashivner-bacel-bajc-aveli-qich-46116749.html
Արտասահմանցիները Հայաստանում շարունակում են բանկային հաշիվներ բացել, բայց ավելի քիչ
Արտասահմանցիները Հայաստանում շարունակում են բանկային հաշիվներ բացել, բայց ավելի քիչ
Sputnik Արմենիա
2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել էր մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար։ 02.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-02T16:24+0400
2022-08-02T16:24+0400
2022-08-02T16:26+0400
հայաստան
բանկ
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2266/21/22662123_0:85:1600:985_1920x0_80_0_0_0a3eea8dfab2deb53e6a6cfee91f535a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիական անձանց ավանդները հայաստանյան բանկերում 2022թ-ի փետրվարից մինչև հունիսի 30-ն ավելացել են 70.4 տոկոսով։ Այսօր ՀՀ ԿԲ-ում հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը` հավելելով, որ աճն էական է։ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ հայտնեց, որ արտասահմանցիները Հայաստանում այժմ ավելի քիչ են հաշիվներ բացում։«Ոչ ռեզիդենտների հաշիվները շարունակվում են բացվել։ Նույն տեմպերով չէ, ինչ նախկինում։ Բայց որոշակի աճ, այնուամենայնիվ, ունենք»,– ասաց Երիցյանը։Հիշեցնենք` ուկրաինական իրադարձությունների ու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ, հիմնականում` ՌԴ-ից, Բելառուսից ու Ուկրաինայից, տեղափոխվել են Հայաստան։ Ոմանք նաև իրենց բիզնեսն են այստեղ տեղափոխել ֆինանսատնտեսական սահմանափակումներից խուսափելու ու դրանք ինչ-որ առումով շրջանցելու համար։ԿԲ-ի տվյալներով` 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել էր մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար, որոնց ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են։Գնաճը չարիք է հասարակության բոլոր շերտերի համար. Ներսես Երիցյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2266/21/22662123_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1425d8a081b6b02b2d8232654ec9a12b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, կենտրոնական բանկ (կբ)
հայաստան, բանկ, կենտրոնական բանկ (կբ)
Արտասահմանցիները Հայաստանում շարունակում են բանկային հաշիվներ բացել, բայց ավելի քիչ
16:24 02.08.2022 (Թարմացված է: 16:26 02.08.2022) 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել էր մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացի չհանդիսացող քաղաքացիական անձանց ավանդները հայաստանյան բանկերում 2022թ-ի փետրվարից մինչև հունիսի 30-ն ավելացել են 70.4 տոկոսով։ Այսօր ՀՀ ԿԲ-ում հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը` հավելելով, որ աճն էական է։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ հայտնեց, որ արտասահմանցիները Հայաստանում այժմ ավելի քիչ են հաշիվներ բացում։
«Ոչ ռեզիդենտների հաշիվները շարունակվում են բացվել։ Նույն տեմպերով չէ, ինչ նախկինում։ Բայց որոշակի աճ, այնուամենայնիվ, ունենք»,– ասաց Երիցյանը։
Հիշեցնենք` ուկրաինական իրադարձությունների ու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումների հետևանքով մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ, հիմնականում` ՌԴ-ից, Բելառուսից ու Ուկրաինայից, տեղափոխվել են
Հայաստան։ Ոմանք նաև իրենց բիզնեսն են այստեղ տեղափոխել ֆինանսատնտեսական սահմանափակումներից խուսափելու ու դրանք ինչ-որ առումով շրջանցելու համար։
ԿԲ-ի տվյալներով` 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հայկական առևտրային բանկերում բացվել էր մոտ 27 000 հաշիվ ոչ ռեզիդենտների համար, որոնց ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են։