https://arm.sputniknews.ru/20220801/rd-pvokhartgvortsnakharary-khvorhrdakcutjunner-e-anckacrel-erevanum-46078426.html
ՌԴ փոխարտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում
ՌԴ փոխարտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում
Sputnik Արմենիա
Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետպատերազմական պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T17:36+0400
2022-08-01T17:36+0400
2022-08-01T17:47+0400
հայաստան
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ալեքսանդր գրուշկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46078884_0:129:1600:1030_1920x0_80_0_0_e22dea4567a65395beae880641b6bd18.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երևանում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանի և Վլադիմիր Գևորգյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Ըստ հաղորդագրության` քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության և Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։Երկու կողմերն էլ հաստատել են այդ հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու պատրաստակամությունը։ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Արարատ Միրզոյանը Գրուշկոյի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46078884_82:0:1505:1067_1920x0_80_0_0_c8329db68aaf861fc796d3e14714e847.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ալեքսանդր գրուշկո
հայաստան, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), ալեքսանդր գրուշկո
ՌԴ փոխարտգործնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում
17:36 01.08.2022 (Թարմացված է: 17:47 01.08.2022) Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետպատերազմական պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Երևանում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Պարույր Հովհաննիսյանի և Վլադիմիր Գևորգյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանցի պաշտոնյային ընդունել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ հաղորդագրության` քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության և Եվրախորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և
Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ։
Երկու կողմերն էլ հաստատել են այդ հարցերի շուրջ սերտ երկխոսություն պահպանելու պատրաստակամությունը։
ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Արարատ Միրզոյանը Գրուշկոյի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում խորհրդակցությունների հաջող անցկացման կապակցությամբ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժն ու փորձն օգտագործելու կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: