https://arm.sputniknews.ru/20220801/rd-n-mijvocner-e-dzernarkum-ukrainajic-hacahatik-teghapvokhvogh-navi-nkatmamb-sadranqneri-dem-46091685.html
ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավի նկատմամբ սադրանքների դեմ
ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավի նկատմամբ սադրանքների դեմ
Sputnik Արմենիա
Հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ համաձայնագրի իրականացման շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից մշակված երթուղին ենթադրում է... 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T23:30+0400
2022-08-01T23:30+0400
2022-08-01T23:30+0400
ռուսաստան
ուկրաինա
հացահատիկ
նավ
միխայիլ միզինցև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_0:0:1829:1029_1920x0_80_0_0_d63001a8e5332ba2bbc8b7a20b80a1de.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սադրանքներ թույլ չտրվեն ցորեն տեղափոխող առաջին նավի երթուղու ընթացքում, որն այսօր Օդեսայից դուրս է եկել և ուղևորվում է Տրիպոլի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության իրականացման շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից մշակված երթուղին ենթադրում է հացահատիկային մշակաբույսերի և հանքային պարարտանյութերի արտահանում Ուկրաինայի երեք նավահանգիստներից` Հարավային, Օդեսսայի և Չերնոմորսկի։Դրա հետ մեկտեղ, Միզինցևի խոսքով, վեց նավահանգիստներում՝ Խերսոնում, Նիկոլաևում, Չեռնոմորսկում, Օչակովում, Օդեսայում և Հարավայինում, արգելափակված է մնում 69 օտարերկրյա նավ` 15 պետություններից:Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ առաջին նավը` Սիերա Լեոնեի դրոշի ներքո լողացող «Ռազոնի» բեռնանավը, Օդեսայի նավահանգստից դուրս է եկել այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 9։20-ին և պետք է Ստամբուլ ժամանի օգոստոսի 2–ին: Ծովային միջանցքը, որով ընթանում է եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածով: Հումանիտար գործողությունը ծրագրված է Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի կազմում գործող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ից և Ուկրաինայից ստացել է Ելենովկայի հարվածը հետաքննելու հայտը
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662133_204:0:1615:1058_1920x0_80_0_0_4fb5bafeb046f13a82759572b4c8821d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, հացահատիկ, նավ, միխայիլ միզինցև
ռուսաստան, ուկրաինա, հացահատիկ, նավ, միխայիլ միզինցև
ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող նավի նկատմամբ սադրանքների դեմ
Հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ համաձայնագրի իրականացման շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից մշակված երթուղին ենթադրում է հացահատիկային մշակաբույսերի և հանքային պարարտանյութերի արտահանում Ուկրաինայի 3 նավահանգիստներից։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սադրանքներ թույլ չտրվեն ցորեն տեղափոխող առաջին նավի երթուղու ընթացքում, որն այսօր Օդեսայից դուրս է եկել և ուղևորվում է Տրիպոլի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ռուսաստանի Դաշնությունն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում քաղաքացիական նավագնացության անվտանգության ապահովման և անցման երթուղում սադրանքներ թույլ չտալու համար», - ասել է Միզինցևը:
Նա հստակեցրել է, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման վերաբերյալ փոխըմբռնման նախաձեռնության իրականացման շրջանակներում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կողմից մշակված երթուղին ենթադրում է հացահատիկային մշակաբույսերի և հանքային պարարտանյութերի արտահանում Ուկրաինայի երեք նավահանգիստներից` Հարավային, Օդեսսայի և Չերնոմորսկի։
Դրա հետ մեկտեղ, Միզինցևի խոսքով, վեց նավահանգիստներում՝ Խերսոնում, Նիկոլաևում, Չեռնոմորսկում, Օչակովում, Օդեսայում և Հարավայինում, արգելափակված է մնում 69 օտարերկրյա նավ` 15 պետություններից:
Նրա խոսքով` պահպանվում է նաև ծովագնացության և նավահանգստային ենթակառուցվածքի վնասման վտանգը` մերձսևծովյան պետությունների ափերի երկայնքով խարիսխից պոկված ուկրաինական ականների պատճառով: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել երկու ծովային մարդասիրական միջանցքների գործունեության համար, որոնք անվտանգ գոտիներ են հանդիսանում նավերի երթևեկության համար:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ առաջին նավը` Սիերա Լեոնեի դրոշի ներքո լողացող «Ռազոնի» բեռնանավը, Օդեսայի նավահանգստից դուրս է եկել այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 9։20-ին և պետք է Ստամբուլ ժամանի օգոստոսի 2–ին: Ծովային միջանցքը, որով ընթանում է եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածով: Հումանիտար գործողությունը ծրագրված է Ստամբուլում Համատեղ համակարգող կենտրոնի կազմում գործող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ: