https://arm.sputniknews.ru/20220801/petq-e-hascnel-aprel-sirushvon-yntanekan-lusankar-e-hraparakel-46045436.html
Պետք է հասցնել ապրել. Սիրուշոն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Պետք է հասցնել ապրել. Սիրուշոն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Sputnik Արմենիա
Երգչուհու խոսքով` իրեն սովորեցնում է հնարավորինս վայելել կյանքի պահերը, ընկերներին, հարազատներին ու հնարավորինս շատ ծիծաղել։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T10:53+0400
2022-08-01T10:53+0400
2022-08-01T11:18+0400
սիրուշո
լուսանկար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37293583_0:98:1100:717_1920x0_80_0_0_9ec8ce70a71ba1f914fb03e9c2903bad.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Երգչուհի Սիրուշոն, որը վերջերս է երրորդ անգամ մայրացել, ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել։«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ապրել, այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում... Ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. Հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով... Շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար...»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտին։ Նա խոսել էր դստերը` Զաբելին, արտերկրում լույս աշխարհ բերելու մասին և նշել, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Նրանք նաև երկու որդի ունեն, որոնք նույնպես ծնվել են ԱՄՆ-ում։Վերջերս նա տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում` հերքելով այն խոսակցությունները, թե իր զավակներին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/07/37293583_0:0:1100:825_1920x0_80_0_0_43aa3e49786e9030136d9629bec83477.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիրուշո, լուսանկար
Պետք է հասցնել ապրել. Սիրուշոն ընտանեկան լուսանկար է հրապարակել
10:53 01.08.2022 (Թարմացված է: 11:18 01.08.2022) Երգչուհու խոսքով` իրեն սովորեցնում է հնարավորինս վայելել կյանքի պահերը, ընկերներին, հարազատներին ու հնարավորինս շատ ծիծաղել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Երգչուհի Սիրուշոն, որը վերջերս է երրորդ անգամ մայրացել,
ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել։
«Վերջին տարիներին ավելի եմ հասկացել, որ պետք է հասցնել ապրել, այն էլ մեր իրականության մեջ, երբ չգիտես վաղը ինչ նոր ցավ կամ հիասթափություն է սպասվում... Ինձ սովորեցնում եմ հնարավորինս վայելել պահերը, ընկերներիս, հարազատներիս.. Հնարավորինս շատ ծիծաղել, շատ լցնել իմ ու շրջապատիս կյանքը դրականով... Շնորհակալ լինել կյանքի բոլոր պահերի համար...»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Ընտանիքում սպասվող համալրման մասին Սիրուշոն հայտնել էր մարտին։ Նա խոսել էր դստերը` Զաբելին, արտերկրում լույս աշխարհ բերելու մասին և նշել, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ։ Նրանք նաև երկու որդի ունեն, որոնք նույնպես ծնվել են ԱՄՆ-ում։
Վերջերս նա տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում` հերքելով այն խոսակցությունները, թե իր զավակներին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերում։