00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու «Գանձերի ձորը». նոր նախագիծը զբոսաշրջիկներին կտանի մարզ և կբացահայտի գաղտնիքները

Սանահին - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
Սանահին
Բաժանորդագրվել
Շուտով մարզի զբոսաշրջիկների և զբոսաշրջային կազմակերպությունների համար զբոսաշրջության շտապօգնություն կգործի։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի մի շարք զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ ստեղծել են «Գանձերի ձոր» հասարակական կազմակերպությունը, որը կոչված է բացահայտելու տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր գրավելու: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց կազմակերպության համահիմնադիր Վազգեն Խաչիկյանը։
«Մենք որոշել ենք ստեղծել զբոսաշրջային կլաստեր, որի օգնությամբ ուզում ենք զարգացնել զբոսաշրջությունը։ Անունը ինքնին է հայտնվել, քանի որ մենք մեզ Դեբեդի ձորի բնակիչներ ենք անվանում։ Այնտեղ բազմաթիվ ինչպես բնական, այնպես էլ պատմական և մշակութային գանձեր կան` բնությունը, խոհանոցը, հուշարձանները, մարդիկ», - ասաց նա։
© Sputnik / Mikhail Chernyakhovsky«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վազգեն Խաչիկյանը
Вазген Хачикян на пресс-конференции на тему развития туризма в Армении в мультимедийном пресс-центре Sputnik (1 фвгуста 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վազգեն Խաչիկյանը
Դրա հետ մեկտեղ «Գանձերի ձորի» շուրջ համախմբված ընկերություններն ու կազմակերպությունները ներկայացնում են ամենատարբեր տուրիստական պրոդուկտները՝ Դեբեդում ռաֆթինգից մինչև տնական օղու պատրաստմանը մասնակցելը: Բացի այդ, հյուրերը հնարավորություն կունենան Լոռվա, ինչպես նաև հայկական միջնադարյան խոհանոցի ուտեստներ համտեսել:
Ընկերության համահիմնադիր Արմեն Քեֆիլյանը նշեց, որ Լոռիում նոր զբոսաշրջային դարաշրջան է սկսվում: Նրա խոսքով՝ այս տարի զբոսաշրջիկների զգալի աճ է նկատվում, նրանց մեծ մասը ռուսաստանցիներ են։ Եվրոպացի զբոսաշրջիկներից Լոռին հատկապես գրավում է Գերմանիայի քաղաքացիներին, որոնք արկածային տուրիզմ են նախընտրում։
«Շատերը գալիս են խոհարարական տպավորություններ ստանալու համար։ Մենք պատմում ենք յուրաքանչյուր ուտեստի պատմությունը, ներկայացնում ենք այն ճաշացանկի մեջ ներառելու պատճառը և, բնականաբար, դրա ճիշտ մատուցումը։ Բոլորին տպավորում է էկոլոգիապես մաքուր տեղական մթերքի համը», - ասաց Քեֆիլյանը։
© Sputnik / Mikhail Chernyakhovsky«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Քեֆիլյանը
Армен Кефилян на пресс-конференции на тему развития туризма в Армении в мультимедийном пресс-центре Sputnik (1 фвгуста 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Քեֆիլյանը
Նախագծի մեկ այլ հիմնադիր` Վահե Պարոնյանը, նշեց, որ մարզի ոչ բոլոր գանձերն են ամբողջությամբ բացահայտված։ Մասնավորապես, նա օրինակ բերեց Մենձ էր քարայրի տարածքից Սանահինի վանք տանող քարանձավային գաղտնի ճանապարհը։ Նրա խոսքով՝ քարանձավի 120 մետրն արդեն հետազոտվել է։
«Լոռի ժամանող զբոսաշրջիկները պետք է իմանան, որ իրենք հաստատ տպավորված կլինեն և իրենց համար գանձեր կգտնեն։ Բացի այդ, մենք ուզում ենք ցույց տալ մեր տարածաշրջանի հնարավորությունները և նոր ներդրումներ ներգրավել։ Վստահ եմ, որ շուտով կտեսնենք մեր աշխատանքի արդյունքը», - ասաց նա։
© Sputnik / Mikhail Chernyakhovsky«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վահե Պարոնյանը
Ваге Паранян на пресс-конференции на тему развития туризма в Армении в мультимедийном пресс-центре Sputnik (1 фвгуста 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2022
«Գանձերի ձոր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Վահե Պարոնյանը
Նախագծի համահիմնադիրները հայտնեցին «զբոսաշրջության շտապօգնություն» գործարկելու որոշման մասին։ Այն կօգնի Լոռու մարզի բոլոր զբոսաշրջիկներին ու զբոսաշրջային կազմակերպություններին: Շուտով գործարկվելու է հատուկ հեռախոսահամար, և զբոսաշրջիկները բոլոր հնարավոր խնդիրներով կարող են դիմել նրանց։
Լրահոս
0