https://arm.sputniknews.ru/20220801/inqnabacarki-himqer-chkan-datavvory-merzhec-chalabjani-pashtpanneri-mijnvordutjuny-46076651.html
Ինքնաբացարկի հիմքեր չկան. դատավորը մերժեց Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը
Ինքնաբացարկի հիմքեր չկան. դատավորը մերժեց Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմին և դատախազին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ բավարար հիմքեր չկան բացարկի համար։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T17:09+0400
2022-08-01T17:09+0400
2022-08-01T17:12+0400
հայաստան
դատավոր
ավետիք չալաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784316_0:59:1600:959_1920x0_80_0_0_9ae90f113f1df0301f941a70427169d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։Ավելի վաղ Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը խնդրել էր դատավորին իրենց ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում էր հայտարարել։ Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարել էր, որ բացարկի հիմքեր կան։Պաշտպանական կողմին և դատախազին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ բավարար հիմքեր չկան բացարկի համար։Պաշտպանական կողմը հայտարարեց, որ դատավորը հերթական անգամ առանց պատշաճ պատճառաբանության մերժեց միջնորդությունը։Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Պետք է միասնաբար պայքարել օրենքի գերակայության հաստատման համար. Չալաբյանի ուղերձը ՔԿՀ-իցԱյս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45784316_177:0:1600:1067_1920x0_80_0_0_54529e391b7fd269735184a881836931.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, ավետիք չալաբյան
հայաստան, դատավոր, ավետիք չալաբյան
Ինքնաբացարկի հիմքեր չկան. դատավորը մերժեց Չալաբյանի պաշտպանների միջնորդությունը
17:09 01.08.2022 (Թարմացված է: 17:12 01.08.2022) Պաշտպանական կողմին և դատախազին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ բավարար հիմքեր չկան բացարկի համար։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների ներկայացրած
միջնորդությունը։
Ավելի վաղ Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը խնդրել էր դատավորին իրենց ժամանակ տրամադրել բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, դատավորն իր հերթին 20 րոպե ընդմիջում էր հայտարարել։ Պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը ընդմիջումից հետո հայտարարել էր, որ բացարկի հիմքեր կան։
Պաշտպանական կողմին և դատախազին լսելուց հետո դատավորը հայտարարեց, որ բավարար հիմքեր չկան բացարկի համար։
«Ինքնաբացարկի համար պետք է լինեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններ` դատավորի կամ դատարանի անաչառ չլինելու հետ կապված։ Դատարանի անկողմնակալությունը կանխավարկած է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել»,– ասաց Մնացականյանը։
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ դատավորը հերթական անգամ առանց պատշաճ պատճառաբանության մերժեց միջնորդությունը։
Հիշեցնենք`
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա
2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան
նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից։