00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչի՞ց է վախենում իշխանությունը, որ արգելում է ՀՅԴ գործիչների մուտքը Հայաստան

ՀՅԴ գործիչների դեմ ուղղված քայլերը Բաքվում և Անկարայում կընկալվե՞ն որպես ռեվերանս
Բաժանորդագրվել
Ստեփան Դանիելյանի կարծիքով` ՀՀ իշխանությունների քայլերը Բաքվում և Անկարայում կընկալվեն որպես ռևերանս։
ՀՅԴ գործիչների հարցը պետք է դիտարկել` ելնելով Հայաստանի ներկայիս ղեկավարության քաղաքականությունից, այսինքն` ՀՀ իշխանությունները չափազանց զգուշավոր են և վախենում են Ադրբեջանի հետ նոր առճակատումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանին արգելել են մուտք գործել Հայաստան։ Նա Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի հայրն է, որին նույնպես թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։ Շաբաթներ առաջ էլ արգելվել էր ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։

«Քանի որ զուգահեռաբար ընթանում են հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներ, ուստի իշխանություններն աշխատում են, որ հնարավորինս քիչ դեպքեր լինեն, որոնք կարող են սրել այդ հարաբերությունները»,– ասաց քաղաքագետը։

Ըստ Դանիելյանի` նույն կերպ գործող իշխանությունը երկրորդ պլան է մղել Ցեղասպանության ճանաչման հարցը, հետևաբար սահմանափակում է սփյուռքահայերի մուտքը Հայաստան և Արցախ, որպեսզի նրանք տեղում որևէ գործողություն չանեն։ Դանիելյանի խոսքով` ՀՀ իշխանությունների քայլերը Բաքվում և Անկարայում կընկալվեն որպես ռևերանս, և այդ ամենը հենց դրա համար էլ արվում է։
Վրեժխնդրության հարց է․ Մասիս Աբրահամյանը՝ իրեն հայրենիք չթողնելու մասին
«Շատ կզարմանայի, եթե որևէ մեկը պնդեր, որ սփյուռքը միասնական կառույց է, որտեղ հնչում են նույն գնահատականները։ Սփյուռքում կան շատ կազմակերպություններ, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո էլ սատարում են գործող իշխանությանը, սակայն կան նաև կառույցներ, որոնք սկզբունքորեն դեմ են այս իշխանությանը։ Շատ դեպքերում հարաբերությունները պայմանավորված են աշխարհայացքային մոտեցումներով ու շահերով, հետևաբար ընդհանուր և միասնական տեսակետներ գոյություն չունեն, ինչը զարմանալի չէ»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով`ներհայաստանյան հասարակական–քաղաքական դաշտում ՀՀ իշխանությունների գործողությունները դժվար թե ինչ–որ հետևանքներ ունենան։ Ըստ նրա` մարդկանց անմեղ տեղը ձերբակալում են, ինչն արդեն կրում է մասսայական բնույթ, մինչդեռ այդ կապակցությամբ բողոքի զանգվածային ու համընդհանուր ալիք չի բարձրանում։
«Հայաստանի քաղաքական կյանքն այժմ բավականին ամորֆ վիճակում է, որի պայմաններում ներազգային թշնամանքը խորացել է, արժեքային համակարգի ու ազգային ինքնության ճգնաժամ է, իսկ հանրային կարծիք ձևավորող կառույցներն ըստ էության չեն գործում, չկան հեղինակություն ունեցող անձինք, որոնց խոսքն ինչ–որ նշանակություն ունի։ Նման պայմաններում դժվար թե իշխանության քայլերն արժանանան լուրջ հանրային արձագանքի»,– մեկնաբանեց Դանիելյանը։
Նրա դիտարկմամբ` ստեղծված իրավիճակում տեղին չէ խոսել Հայաստան–սփյուռք–Արցախ եռամիասնության մասին, նույնիսկ Հայաստանի ներսում տեղին չէ խոսել համահայաստանյան հարցերի մասին, որոնք կարող են բոլորին միավորել, որովհետև համազգային արժեքների վրա խարսխված ինստիտուտներ, ըստ Դանիելյանի, պարզապես չկան, մինչդեռ այդ միասությունը հնարավոր է վերականգնել միայն ավանդական արժեհամակարգի հիմքի վրա։
Լրահոս
0