https://arm.sputniknews.ru/20220801/hrazdan-qaghaqin-shnvorhvel-e-tarva-eritasardakan-majraqaghaq-titghosy-46044704.html
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T10:50+0400
2022-08-01T10:50+0400
2022-08-01T10:51+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
հրազդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46042475_0:0:1800:1014_1920x0_80_0_0_7a1e63e73129f67c864fc0f4a2e02565.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Ընտրված քաղաքում տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը։Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր. մասնակցել են նաև արցախյան պատերազմների հերոսների ծնողներն ու հարազատները։Միջոցառման շրջանակում Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել հրազդանցի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն)։ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Հրազդան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:Տոնական օրը եզրափակվել է համերգային ծրագրով: Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46042475_0:0:1600:1200_1920x0_80_0_0_89c59183a8d9b7639869929f3161c8cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հրազդան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), հրազդան
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
10:50 01.08.2022 (Թարմացված է: 10:51 01.08.2022) ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի- Sputnik. Հրազդան քաղաքին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը: Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Ընտրված քաղաքում տեղի է ունեցել «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր պայմաններում Հրազդանին են հանձնվել խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը։
Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր. մասնակցել են նաև արցախյան պատերազմների հերոսների ծնողներն ու հարազատները։
Միջոցառման շրջանակում Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել հրազդանցի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություն (նկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն)։
ԿԳՄՍ նախարարության և Հրազդանի համայնքապետարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի նպատակն է խթանել Հրազդան քաղաքի զարգացումը, աջակցել երիտասարդների նախաձեռնություններին, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանն ու երիտասարդական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը տեղական, հանրապետական և միջազգային մակարդակում:
Տոնական օրը եզրափակվել է համերգային ծրագրով: Միջոցառումները շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է
Հրազդանը 2022 թ. երիտասարդական մայրաքաղաքն է