https://arm.sputniknews.ru/20220801/germaniajum-shurj-90-banaserner-dem-en-genderajin-chezvoq-lezvi-kirarmany-zlm-46077417.html
Գերմանիայում շուրջ 90 բանասերներ դեմ են գենդերային չեզոք լեզվի կիրառմանը. ԶԼՄ
Գերմանիայում շուրջ 90 բանասերներ դեմ են գենդերային չեզոք լեզվի կիրառմանը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Դպրոցականները, որոնք մայիսին մասնակցել են գենդերային չեզոք գոյականների հարցի քննարկմանը, համաժողովի արդյունքների քվեարկության ժամանակ հայտարարել են, որ նման... 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T17:23+0400
2022-08-01T17:23+0400
2022-08-01T17:48+0400
գերմանիա
հեռուստատեսություն
լեզու
գենդեր
https://cdn.am.sputniknews.ru/img/2002/64/20026477_0:307:2549:1741_1920x0_80_0_0_41c12f19ad743eead5b7d70476a3d4cc.jpg
ԵՐԵՎԱՆ 1 օգոստոսի - Sputnik. Գերմանիայում շուրջ 90 բանասերներ և գերմանագետներ դեմ են հասարակական-իրավական հեռուստատեսությամբ գենդերային չեզոք լեզվի կիրառմանը։ Խոսքը ARD և ZDF հեռուստառադիոընկերությունների մասին է, որոնք ֆինանսավորվում են ոչ թե գովազդի, այլ բաժանորդային վճարի հաշվին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BILD պարբերականին։Բաց նամակը ստորագրածների թվում են Գերմանական ուղղագրության խորհրդի, Գերմաներենի կենտրոնի անդամները, ինչպես նաև այլ հայտնի բանասերներ: Դիմումի նախաձեռնողը գերմանացի Ֆաբիան Պերն է, որը հայտարարել է, որ ARD և ZDF հասարակական-իրավական ալիքները պետք է ի գիտություն ընդունեն լեզվաբանության մասին օրենքը, և որ չեզոք գենդերային լեզուն արհեստական է և «հանգեցնում է հասարակության պառակտմանը»:Փորձագետների խոսքով՝ հասարակական-իրավական ԶԼՄ-ները միլիոնավոր հանդիսականների, ունկնդիրների և ընթերցողների համար չափանիշ են, ուստի հեռարձակողները պարտավոր են գրավոր և բանավոր խոսքում առաջնորդվել լեզվական նորմերով և լեզվի, ինչպես նաև մշակութային ժառանգության հետ հանդեպ ունենալ պատասխանատու վերաբերմունք, չկիրառել այն քարոզչական նպատակներով։ARD հասարակական-իրավական հեռուստառադիոընկերությունը, մեկնաբանելով փորձագետների դիմումը, հայտարարել է, որ գենդերային չեզոք լեզվի օգտագործման թեման ակտիվորեն քննարկվում է ՀԿ-ներում, սակայն այդ թեմայով արգելք չկա: ZDF-ում հայտարարել են, որ հաղորդավարներն իրավունք ունեն օգտագործելու «չեզոք» հասկացություններ:Ավելի վաղ BILD-ը հայտնել էր, որ գերմանացի դպրոցականները, որոնք մայիսին Bayerischer Rundfunk հեռուստաալիքի եթերում մասնակցել են գենդերային չեզոք գոյականների հարցի քննարկմանը, համաժողովի արդյունքների քվեարկության ընթացքում հայտարարել են, որ նման բառապաշարի օգտագործումն «անօգուտ է»:
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2002/64/20026477_0:68:2549:1980_1920x0_80_0_0_d865d20179d5fea2a314844831261f58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, հեռուստատեսություն, լեզու, գենդեր
գերմանիա, հեռուստատեսություն, լեզու, գենդեր
Գերմանիայում շուրջ 90 բանասերներ դեմ են գենդերային չեզոք լեզվի կիրառմանը. ԶԼՄ
17:23 01.08.2022 (Թարմացված է: 17:48 01.08.2022) Դպրոցականները, որոնք մայիսին մասնակցել են գենդերային չեզոք գոյականների հարցի քննարկմանը, համաժողովի արդյունքների քվեարկության ժամանակ հայտարարել են, որ նման բառապաշարի օգտագործումն անօգուտ է:
ԵՐԵՎԱՆ 1 օգոստոսի - Sputnik. Գերմանիայում շուրջ 90 բանասերներ և գերմանագետներ դեմ են հասարակական-իրավական հեռուստատեսությամբ գենդերային չեզոք լեզվի կիրառմանը։ Խոսքը ARD և ZDF հեռուստառադիոընկերությունների մասին է, որոնք ֆինանսավորվում են ոչ թե գովազդի, այլ բաժանորդային վճարի հաշվին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BILD պարբերականին։
Բաց նամակը ստորագրածների թվում են Գերմանական ուղղագրության խորհրդի, Գերմաներենի կենտրոնի անդամները, ինչպես նաև այլ հայտնի բանասերներ: Դիմումի նախաձեռնողը գերմանացի Ֆաբիան Պերն է, որը հայտարարել է, որ ARD և ZDF հասարակական-իրավական ալիքները պետք է ի գիտություն ընդունեն լեզվաբանության մասին օրենքը, և որ չեզոք գենդերային լեզուն արհեստական է և «հանգեցնում է հասարակության պառակտմանը»:
Նամակում, որից հատվածներ է մեջբերում BILD-ը, նշված է, որ Գերմանիայում հեռուստադիտողների ավելի քան երկու երրորդը դեմ է գոյականները «չեզոք դարձնելուն», ուշադրություն է հրավիրում, որ գերմաներենում գոյականների անուններն ունեն սեռ՝ արական, իգական և չեզոք, և «մարդ» բառը, օրինակ, ինքնաբերաբար չի դառնում իգական սեռի, եթե նրա առջև դրվում է իգական սեռի մասնիկ:
Փորձագետների խոսքով՝ հասարակական-իրավական ԶԼՄ-ները միլիոնավոր հանդիսականների, ունկնդիրների և ընթերցողների համար չափանիշ են, ուստի հեռարձակողները պարտավոր են գրավոր և բանավոր խոսքում առաջնորդվել լեզվական նորմերով և լեզվի, ինչպես նաև մշակութային ժառանգության հետ հանդեպ ունենալ պատասխանատու վերաբերմունք, չկիրառել այն քարոզչական նպատակներով։
ARD հասարակական-իրավական հեռուստառադիոընկերությունը, մեկնաբանելով փորձագետների դիմումը, հայտարարել է, որ գենդերային չեզոք լեզվի օգտագործման թեման ակտիվորեն քննարկվում է ՀԿ-ներում, սակայն այդ թեմայով արգելք չկա: ZDF-ում հայտարարել են, որ հաղորդավարներն իրավունք ունեն օգտագործելու «չեզոք» հասկացություններ:
Ավելի վաղ BILD-ը հայտնել էր, որ գերմանացի դպրոցականները, որոնք մայիսին Bayerischer Rundfunk հեռուստաալիքի եթերում մասնակցել են գենդերային չեզոք գոյականների հարցի քննարկմանը, համաժողովի արդյունքների քվեարկության ընթացքում հայտարարել են, որ նման բառապաշարի օգտագործումն «անօգուտ է»: