https://arm.sputniknews.ru/20220801/12-i-gvortsn-arden-dataranum-e-aats-n-petakan-davatshanutjan-masin-46056833.html
12-ի գործն արդեն դատարանում է. ԱԱԾ-ն` պետական դավաճանության մասին
12-ի գործն արդեն դատարանում է. ԱԱԾ-ն` պետական դավաճանության մասին
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ն հայտնում է, որ օտարերկրյա հետախուզությունն իմացել է հարձակման, պաշտպանության, մարտավարական վերադասավորումների մասին։ 01.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-01T13:29+0400
2022-08-01T13:29+0400
2022-08-01T13:55+0400
հայաստան
պետական դավաճանություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
զինվորական
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399892_0:85:1620:996_1920x0_80_0_0_0114bb943d21d1cdf97783efc9c2e64f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։Քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված ՀՀ քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ։ Նրանք իմացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է, նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ԱԱԾ-ն խոստանում է պարբերաբար տեղեկություններ տրամադրել դրանց ընթացքի և արդյունքների մասին։Պետական դավաճանության համար դատապարտված կինն արդարություն է պահանջում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399892_90:0:1530:1080_1920x0_80_0_0_f9f6de68108252216c4a5be34c38be70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինվորական
հայաստան, պետական դավաճանություն, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, զինվորական
12-ի գործն արդեն դատարանում է. ԱԱԾ-ն` պետական դավաճանության մասին
13:29 01.08.2022 (Թարմացված է: 13:55 01.08.2022) ԱԱԾ-ն հայտնում է, որ օտարերկրյա հետախուզությունն իմացել է հարձակման, պաշտպանության, մարտավարական վերադասավորումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
«Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների։ Նրանք ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել ՀՀ-ում և Արցախում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ փաստաթղթերին, կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, նկարել ռազմական նշանակության քարտեզներ։ Նրանք այդ ամենը փոխանցել են օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց վարձատրվելով»,- գրված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված ՀՀ քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ։ Նրանք իմացել են հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները։
Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է, նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ԱԱԾ-ն խոստանում է պարբերաբար տեղեկություններ տրամադրել դրանց ընթացքի և արդյունքների մասին։