https://arm.sputniknews.ru/20220731/rusastanum-narine-abgarjany-vatsharqnervov-araj-e-ancel-jvoan-rvoulingin-46028065.html
Ռուսաստանում Նարինե Աբգարյանն իր գրքերի վաճառքով առաջ է անցել Ջոան Ռոուլինգից
Ռուսաստանում Նարինե Աբգարյանն իր գրքերի վաճառքով առաջ է անցել Ջոան Ռոուլինգից
Sputnik Արմենիա
Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում։ 31.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-31T14:22+0400
2022-07-31T14:22+0400
2022-07-31T16:14+0400
նարինե աբգարյան
գիրք
ռուսաստան
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0a/45010253_0:0:1600:901_1920x0_80_0_0_0abff185d29840b93caff030aa019cdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայազգի ռուսալեզու գրող Նարինե Աբգարյանը ՌԴ-ում իր գրքերի վաճառքով գերազանցում է բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգին: Տեղեկությունը հայտնում է «Լիտրես» գրախանութը։Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում, առաջատարը ամերիկացի գրող Վի Քիլանդն է:Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ «Լիտրեսում» «Հարրի Փոթերի» մասին գրքերը հասանելի չեն ապրիլի 9-ից։ Գրքի վաճառքի դադարեցումից մի քանի օր առաջ Ռոուլինգի գրքերը սկսել են 48 անգամ ավելի հաճախ գնել:Նարինե Աբգարյանը հայազգի ռուսալեզու գրող է, «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր: Աբգարյանի ամենահայտնի ստեղծագործությունը` «Մանյունյան», ինքնակենսագրական գիրք է (2010թ․), որը գրողին «Տարվա ձեռագիր» մրցանակն է բերել։ «Մանյունյայով» Աբգարյանը ընդգրկվել է «Մեծ գրքի» (ռուսական գրական մրցանակ) երկար ցուցակում: 2011թ․-ին լույս տեսավ գրքի երկրորդ մասը, 2012թ․- ին՝ եզրափակիչը։Նարինե Աբգարյանի «Մանյունյա» վեպի հիման վրա նկարահանվող սերիալը ևս 2 սեզոն կունենա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/0a/45010253_171:0:1594:1067_1920x0_80_0_0_9d54c7273d32bd86f4d36eb7c5648a2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարինե աբգարյան, գիրք, ռուսաստան, վաճառք
նարինե աբգարյան, գիրք, ռուսաստան, վաճառք
Ռուսաստանում Նարինե Աբգարյանն իր գրքերի վաճառքով առաջ է անցել Ջոան Ռոուլինգից
14:22 31.07.2022 (Թարմացված է: 16:14 31.07.2022) Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայազգի ռուսալեզու գրող Նարինե Աբգարյանը ՌԴ-ում իր գրքերի վաճառքով գերազանցում է բրիտանացի հայտնի գրող Ջոան Ռոուլինգին: Տեղեկությունը հայտնում է «Լիտրես» գրախանութը։
Նարինե Աբգարյանը երկրորդ տեղում է հայտնվել լավագույն 3 օտարերկրացի գրողների շարքում, առաջատարը ամերիկացի գրող Վի Քիլանդն է:
«Ջոան Ռոուլինգը «Լիտրեսում» մեկ տարվա ընթացքում գրքերի վաճառված օրինակների թվով ամենահանրաճանաչն է արտասահմանյան գրողների առաջատար եռյակում։ Նրանից առաջ են անցել Վի Քիլանդն ու Նարինե Աբգարյանը։ «Հարրի Փոթերի» մասին Ջոան Ռոուլինգի գրքերի վաճառքից ստացված հասույթը «Լիտրեսում» վերջին տարվա ընթացքում աճել է 37 տոկոսով, եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ»,- նշել են գրախանութում։
Ընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ «Լիտրեսում» «Հարրի Փոթերի» մասին գրքերը հասանելի չեն ապրիլի 9-ից։ Գրքի վաճառքի դադարեցումից մի քանի օր առաջ Ռոուլինգի գրքերը սկսել են 48 անգամ ավելի հաճախ գնել:
Նարինե Աբգարյանը հայազգի ռուսալեզու գրող է, «Տասնամյակի լավագույն մանկական հեղինակ» մրցանակի դափնեկիր: Աբգարյանի ամենահայտնի ստեղծագործությունը` «Մանյունյան», ինքնակենսագրական գիրք է (2010թ․), որը գրողին «Տարվա ձեռագիր» մրցանակն է բերել։ «Մանյունյայով» Աբգարյանը ընդգրկվել է «Մեծ գրքի» (ռուսական գրական մրցանակ) երկար ցուցակում: 2011թ․-ին լույս տեսավ գրքի երկրորդ մասը, 2012թ․- ին՝ եզրափակիչը։