https://arm.sputniknews.ru/20220731/erebuni-tangarani-taratsqum-pvornvografik-hvolvovak-nkarahanats-zujgy-nervoghutjun-e-khndrel-46037519.html
«Էրեբունի» թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած զույգը ներողություն է խնդրել
«Էրեբունի» թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած զույգը ներողություն է խնդրել
Sputnik Արմենիա
Տղամարդը նշել է, որ տեսահոլովակը համացանցից ջնջել են, քանի որ հասկացել են, որ այն առաջացրել է զանգվածային վրդովմունք հայ հանրության շրջանում: 31.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-31T20:40+0400
2022-07-31T20:40+0400
2022-07-31T20:40+0400
երևան
էրեբունի
պոռնկություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448008_0:0:1600:901_1920x0_80_0_0_e5ad689ce100265ec5a4292c5fdb0395.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած ամուսնական զույգը ներողություն է խնդրել հայ ժողովրդից ՝ համապատասխան տեսանյութ ձայնագրելով։Ինչպես արդեն հայտնել ենք, «Էրեբունի» ՊՀԱԹ–ի տարածքում արտասահմանցի զբոսաշրջիկները պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարել ու հրապարակել համապատասխան կայքերից մեկում։ Այդ ամենը բարկացրել է հայ օգտատերերին։ Սոցցանցերում այդ թեման բուռն քննարկման առիթ էր տվել։«Հարգելի հայ ժողովուրդ, ներողություն եմ խնդրում ձեզանից մեր արարքի համար։ Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սրբազան տեղ է ձեզ համար», - տեսանյութում ասում է Մամետովը։ Նա հավելում է, որ երբեք չեն ցանկացել վիրավորել հայ ժողովրդին, որը միշտ բայրացկամ է եղել իրենց նկատմամբ։Տղամարդը նշել է, որ տեսահոլովակը համացանցից ջնջել են, քանի որ հասկացել են, որ այն առաջացրել է զանգվածային վրդովմունք հայ հանրության շրջանում: Ավելին, նա խոստացել է այլևս նման տեսահոլովակներ չնկարահանել։Ինչպես հաղորդում է Baza Telegram-ալիքը, Ստանիսլավ Մամետովը կնոջ հետ եկել է Հայաստան արձակուրդի։ Այժմ զույգը Երևանից մեկնել է ՀՀ մեկ այլ քաղաք և դեռ չգիտեն` ինչպես են վերադառնալու տուն։Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Էրեբունու ամրոցի փլատակներում օտարերկրացիների կողմից նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութի փաստով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1b/28448008_87:0:1507:1065_1920x0_80_0_0_02892467f4afd638e8037dbbb0dc6b5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, էրեբունի, պոռնկություն, զբոսաշրջիկ
երևան, էրեբունի, պոռնկություն, զբոսաշրջիկ
«Էրեբունի» թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած զույգը ներողություն է խնդրել
Տղամարդը նշել է, որ տեսահոլովակը համացանցից ջնջել են, քանի որ հասկացել են, որ այն առաջացրել է զանգվածային վրդովմունք հայ հանրության շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տարածքում պոռնոգրաֆիկ հոլովակ նկարահանած ամուսնական զույգը ներողություն է խնդրել հայ ժողովրդից ՝ համապատասխան տեսանյութ ձայնագրելով։
Ինչպես արդեն
հայտնել ենք, «Էրեբունի» ՊՀԱԹ–ի տարածքում արտասահմանցի զբոսաշրջիկները պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարել ու հրապարակել համապատասխան կայքերից մեկում։ Այդ ամենը բարկացրել է հայ օգտատերերին։ Սոցցանցերում այդ թեման բուռն քննարկման առիթ էր տվել։
«Հարգելի հայ ժողովուրդ, ներողություն եմ խնդրում ձեզանից մեր արարքի համար։ Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սրբազան տեղ է ձեզ համար», - տեսանյութում ասում է Մամետովը։ Նա հավելում է, որ երբեք չեն ցանկացել վիրավորել հայ ժողովրդին, որը միշտ բայրացկամ է եղել իրենց նկատմամբ։
Տղամարդը նշել է, որ տեսահոլովակը համացանցից ջնջել են, քանի որ հասկացել են, որ այն առաջացրել է զանգվածային վրդովմունք հայ հանրության շրջանում: Ավելին, նա խոստացել է այլևս նման տեսահոլովակներ չնկարահանել։
Ինչպես հաղորդում է Baza Telegram-ալիքը, Ստանիսլավ Մամետովը կնոջ հետ եկել է Հայաստան արձակուրդի։ Այժմ զույգը Երևանից մեկնել է ՀՀ մեկ այլ քաղաք և դեռ չգիտեն` ինչպես են վերադառնալու տուն։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Էրեբունու ամրոցի փլատակներում օտարերկրացիների կողմից նկարահանված պոռնոգրաֆիկ տեսանյութի փաստով։