https://arm.sputniknews.ru/20220731/adrbejany-krkin-stum-e-hh-pn-n-herqum-e-hertakan-apateghekatvutjuny-46025464.html
Ադրբեջանը կրկին ստում է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը կրկին ստում է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է հերթական ապատեղեկատվությունը
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է։ 31.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-31T11:58+0400
2022-07-31T11:58+0400
2022-07-31T12:06+0400
հայաստան
ադրբեջան
սահման
կրակոց
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_0:85:1600:985_1920x0_80_0_0_28198a312017b5438f18680b9b69ff8c.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը։ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկատվություն էր տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ դիրքերը գնդակոծվել են հայկական կողմից։Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս 2 ապատեղեկատվությունն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/07/11130763_88:0:1512:1068_1920x0_80_0_0_5cbe2576c83148d16e1abf8ce2bd7df3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ադրբեջանը կրկին ստում է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է հերթական ապատեղեկատվությունը
11:58 31.07.2022 (Թարմացված է: 12:06 31.07.2022) Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերական կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական
հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկատվություն էր տարածել, թե իբր ադրբեջանական ԶՈւ դիրքերը գնդակոծվել են հայկական կողմից։
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս 2 ապատեղեկատվությունն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։