https://arm.sputniknews.ru/20220730/zelenskin-ev-amn-n-en-krum-elenvovkajum-mekusaranin-harvatselu-pataskhanatvutjuny-rd-pn-46009566.html
Զելենսկին և ԱՄՆ-ն են կրում Ելենովկայում մեկուսարանին հարվածելու պատասխանատվությունը․ ՌԴ ՊՆ
Զելենսկին և ԱՄՆ-ն են կրում Ելենովկայում մեկուսարանին հարվածելու պատասխանատվությունը․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված և վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները: 30.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-30T15:12+0400
2022-07-30T15:12+0400
2022-07-30T15:12+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
ռազմագերի
սպանություն
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38948971_0:59:1042:645_1920x0_80_0_0_ea48980129c24f2d299f85610f1d8e60.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ելենովկայի քննչական մեկուսարանում HIMARS-ից ուկրաինացի ռազմագերիներին հարվածելու ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ն:Կոնաշենկովը նշել է, որ ԴԺՀ-ի Ելենովկայում գտնվող մեկուսարանի (որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները) վրա ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել:Կիևը հրթիռներով հարվածել է գերեվարված ազովցիների մեկուսարանին, 40 ուկրաինացի է մահացել48 ռազմագերիների մարմինները, գեներալի խոսքով, հայտնաբերվել ու դուրս են բերվել մեկուսարանի շինությունների փլատակներից տակից:Նա հավելել է, որ ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ուկրաինացի ռազմագերիներ, բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով սպանված ու վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները:ԱՄՆ Պետդեպը մտադիր է Ուկրաինայի սահմանային ծառայության համար հատուկ պատնեշներ գնելՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 157-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/16/38948971_0:0:927:695_1920x0_80_0_0_96eae187577825f86da8480f2a4805fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռազմագերի, սպանություն, վլադիմիր զելենսկի
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս, ռազմագերի, սպանություն, վլադիմիր զելենսկի
Զելենսկին և ԱՄՆ-ն են կրում Ելենովկայում մեկուսարանին հարվածելու պատասխանատվությունը․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված և վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ելենովկայի քննչական մեկուսարանում HIMARS-ից ուկրաինացի ռազմագերիներին հարվածելու ողջ պատասխանատվությունը կրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու ԱՄՆ-ն:
«Ուկրաինացիների դեմ արյունալի կոտորածի ողջ քաղաքական, քրեական ու բարոյական պատասխանատվությունը կրում է անձամբ Զելենսկին, նրա հանցավոր ռեժիմը և նրանց սատարող Վաշինգտոնը», - ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ ԴԺՀ-ի Ելենովկայում գտնվող մեկուսարանի (որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները) վրա ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 50 մարդ է զոհվել:
48 ռազմագերիների մարմինները, գեներալի խոսքով, հայտնաբերվել ու դուրս են բերվել մեկուսարանի շինությունների փլատակներից տակից:
«Եվս երկու ուկրաինացի ռազմագերիներ մահացել են ծանր վնասվածքներից բժշկական հաստատություն ճանապարհին», - ավելացրել է Կոնաշենկովը:
Նա հավելել է, որ ծանր վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 73 ուկրաինացի ռազմագերիներ, բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական զորքերի հարվածի հետևանքով սպանված ու վիրավոր ուկրաինացի ռազմագերիների ցուցակները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 157-րդ օրը։