00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փորձանոթի երեխաներ». ի՞նչ գիտենք անպտղության խնդրի և ՀՀ-ում դրա լուծման մեթոդների մասին

© AP Photo / Sang TanԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2022
Բաժանորդագրվել
Աշխարհում արտամարմնային բեղմնավորումը՝ էԿՕ-ն, կիրառում են արդեն ավելի քան 40 տարի: Հայաստանում այդ ծառայությունը գրեթե 20 տարեկան է։ Այս ժամանակահատվածում երկրում հազարավոր երեխաներ են ծնվել այդ տեխնոլոգիայի օգնությամբ։
Ժողովրդագրական վատթարացող ցուցանիշներն ու անպտղության խնդիրը Հայաստանում քննարկվում են տարիներ շարունակ։ Հարցն այսօր էլ արդիական է։ 2015 թվականի հետազոտությունների համաձայն՝ երկրում կանանց շրջանում անպտղության մակարդակը հասել է 14,9 տոկոսի՝ համաշխարհային 15 տոկոս կրիտիկական ցուցանիշի պարագայում: Բնականաբար, նման իրավիճակում ընտանիք կազմած զույգերն ու միայնակ կանայք ստիպված են դիմել վերարտադրողական բժշկությանը։ Շատերը, փորձարկելով ավանդական և ոչ ավանդական բուժման բոլոր հնարավոր մեթոդներն ու միջոցները, դիմում են արտամարմնային բեղմնավորման (ԷԿՕ), իսկ ոմանք էլ նախընտրում են անմիջապես օգտվել «փրկօղակից» և երեխային բեղմնավորել փորձանոթում:
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ԷԿՕ-ի օգնությամբ բեղմնավորված առաջին եռյակը լույս աշխարհ է եկել միայն 2004 թվականին, Արևմուտքի երկրներում դա սովորական միջամտություն է։ Մեծ Բրիտանիայում առաջին նման պրոցեդուրան անցկացրել են դեռևս 1978 թվականին․ փորձանոթում բեղմնավորված Լուիզա Բրաուն անունով աղջնակը վաղուց արդեն համաշխարհային աստղ է դարձել բժշկության ոլորտում։ Իսկ Ռուսաստանում առաջին երեխան ծնվել է դեռևս 1986թ․-ին։ Ի դեպ, հայ զուգերը սկզբում արտամարմնային բեղմնավորման համար հենց Ռուսաստան էին մեկնում, և մեզ հաջողվել է շփվել այդպիսի երեխաներից մեկի հետ։
Sputnik Արմենիան պարզել է, թե ինչերի են ստիպված լինում բախվել զույգերը, ինչպես է օգնում պետությունը, և թե ինչը կարող է լուծել երկրի ժողովրդագրական խնդիրները։

ԷԿՕ-ն գործնականում

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ Կարինե Կիրակոսյանը պատմեց, որ վերարտադրողական ֆունկցիայի բուժման հիմնական մեթոդները բաժանվում են երեք խմբի:
Առաջին մեթոդը կոնսերվատիվն է, երբ զուգընկերներից մեկը կամ երկուսն էլ վերականգնում են վերարտադրողական համակարգի գործառույթը, և հղիությունը ստացվում է բնական ճանապարհով:
Երկրորդը ներարգանդային սերմնավորումն է։ Այս մեթոդին հիմնականում դիմում են տղամարդկանց մոտ սպերմատոգենեզի հետ կապված խնդիրների կամ այն դեպքում, երբ տեսանելի խանգարումներ չկան, սակայն հղիանալ չի հաջողվում։
Երրորդ մեթոդն արդեն արտամարմնային բեղմնավորումն է (ԱՄԲ կամ էԿՕ), որին կարելի է դիմել անհաշիվ անգամներ (հարցը միայն գումարն է)։

«Բայց ամեն դեպքում ամենակարևոր փուլը հետազոտությունն է, անկախ այն բանից, թե կոնկրետ զույգի համար որ մեթոդը կկիրառվի։ Հենց դրանից է կախված՝ հղիությունը կլինի, թե ոչ»,- նշեց Կարինե Կիրակոսյանը։

Նա պատմեց, որ բուժառու կանանց, որոնց ԷԿՕ են անում, երեք խմբի են բաժանում․ մինչև 36 տարեկան, 36-40 տարեկան և 40-ից բարձր տարիքի։ Կարծրատիպ կա, որ արհեստական բեղմնավորման դիմում են ավելի հասուն տարիքի կանայք, բայց իրականում ցուցանիշներն այլ են։
© Sputnik / Aram NersesyanԱստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ Կարինե Կիրակոսյան
Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ Կարինե Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2022
Աստղիկ բժշկական կենտրոնի վերարտադրողական բժշկության բաժանմունքի վարիչ Կարինե Կիրակոսյան
Կարինե Կիրակոսյանի տվյալներով՝ 2021 թվականին իր բաժանմունքում արտամարմնային բեղմնավորման 106 ցիկլ է անցկացվել (դա ձվարանների գործառույթի խթանումն է, որից կարող է էմբրիոնի 6 տեղափոխում լինել,- խմբ․) մինչև 36 տարեկան կանանց, 24 ցիկլ՝ 36-40 տարիքային խմբի կանանց և ընդամենը 12-ը՝ 40 տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ։ Վերջին խմբում հղիության հավանականությունը ամենացածրն է։
Բնակչության որոշակի խմբերի համար պետական ծրագիր է գործում, որը ծածկում է վերարտադրողական բժշկության ծախսերը, սակայն ոչ բոլոր զույգերը կարող են օգտվել դրանից (ավելի մանրամասն՝ ստորև)։

«ԷԿО-ն թանկարժեք բուժում է և ցանկալի է, որ առաջին փորձը դրական լինի։ Լավագույն դասավորության դեպքում հղիության հավանականությունը 30-40 տոկոս է, այդ պատճառով մենք 2-3 էմբրիոն ենք տեղադրում։ Եվ մի քանի պտղով հղիություններ են լինում»,- նշեց բժիշկը։

Քանի որ բազմապտուղ հղիությունն ավելի բարդ է ընթանում, քան միապտուղը, և բարդությունների ռիսկերն ավելի մեծ են, բժիշկներն իրավիճակը քննարկում են ծնողների հետ, և եթե վերջիններս պնդում են, ապա զույգը կարող է երկու կամ նույնիսկ երեք երեխա ունենալ։ Ի դեպ, ձվարանների խթանումից և էմբրիոնների տեղափոխումից հետո մյուս ձվաբջիջները սառեցվում են (վիտրիֆիկացում), և զույգը կարող է մեկ կամ մի քանի տարի հետո ևս մեկ տեղադրում կատարել։

«Ես շատ պացիենտներ ունեմ, որոնք առաջնեկի ծնվելուց հետո եկել են իրեն կրիոսառեցված ձվաբջիջների հետևից։ Կան նաև այնպիսիք, ովքեր ԷԿՕ-ից հետո արդեն բնական ճանապարհով են երեխաներ ունեցել»,- ասում է բժիշկը։

Կարինե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանում առայժմ չկա օրենք, որը թույլ կտար երկկողմանի դոնորությունից օգտվել։ Դա կարևոր է, քանի որ միայնակ կանայք, որոնք հիմնական սեռական զուգընկեր չունեն, ԷԿՕ-ի համար դոնորի սերմնաբջիջն են օգտագործում։ 40+ տարիքի կանանց մեծ մասը ձվաբջիջների հետ խնդիրներ են ունենում։ Այդ դեպքում նրանց նաև ձվաբջջի դոնոր է հարկավոր։ Հայաստանում օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով հիմա դա անհնար է։
Եթե ձվաբջիջների հետ կապված խնդիր չկա, ապա զույգը կարող է ԱՄԲ կատարել, սակայն իր հաշվին, քանի որ երեխա չունեցողներին օգնելու պետական ծրագիրը բնակչության այդ խումբը դեռևս չի ներառում։
Ի դեպ` վկայակոչելով Հայաստանում աշխատանքի իր 16 տարվա փորձը, բժիշկն ընդգծեց, որ վերարտադրողական բժշկության դիմող զուգընկեր չունեցող կանանց թիվն աստիճանաբար ավելացել է։
«Իրականում կարելի է ասել, որ 21-րդ դարում անպտղությունը բուժվում է 100 տոկոսով, քանի որ բացի նշված մեթոդներից, գոյություն ունի ձվաբջջի կամ սերմնաբջջի դոնորությունը, իսկ մի շարք երկրներում՝ նաև երկու բաղադրիչներինը։ Բացի այդ, կարելի է դիմել սուրոգատ մայրերի օգնությանը»,- եզրափակեց նա։

Զույգերի փորձը

Անուշն ու Էդգարը (անունները փոխված են զույգի խնդրանքով) ամուսնացած են արդեն վեց տարի։ Ամուսնական կյանքի առաջին երկու տարում զույգը երեխաների մասին չէր մտածում, իսկ հետո պարզվեց, որ բեղմնավորման հետ կապված խնդիր կա (տղամարդու կողմից)։
Չնայած բժիշկները, հաշվի առնելով Էդգարի տարիքը (43 տարեկան), առաջարկում էին միանգամից ԱՄԲ կատարել, բայց զույգը որոշեց փուլ առ փուլ գնալ։ Սկզբում բուժում անցան, ինչից հետո փորձեցին բնական ճանապարհով երեխա ունենալ, բայց բոլոր փորձերը զուր անցան։ Ստիպված եղան դիմել ներարգանդային սերմնավորման, սակայն դա էլ արդյունք չտվեց։

«Արդեն չորս տարի է՝ բուժկենտրոնների ճամփեքն ենք մաշում` փորձելով մեր բալիկին ունենալ։ Մոտ 10 հազար դոլար ենք ծախսել, բայց որպես կանոն ինձ ասում են, թե խնդիրը մեր կենտրոնացած լինելն է։ Հիմա մի փոքր դադար ենք վերցրել և հերթական ԷԿՕ-ին ենք պատրաստվում (չնայած դա հեշտ գործընթաց չէ), և նորից ստիպված ենք լինելու 2-4 հազար դոլար ծասխսել»,- պատմեց Անուշը։

Էդգարը չի թաքցնում, որ անիմաստ է համարում իրենց անցած բոլոր փուլերը, քանի որ անձամբ ինքը վստահ է, որ պետք էր միանգամից արտամարմնային բեղմնավորման դիմել։ Տղամարդը վստահ է, որ խնդիրն իր տարիքն է, մինչդեռ կինը դեռ երիտասարդ է (33 տ․) և էմբրիոնը առաջին իսկ փորձից կկպչի։
«Ես պատրաստ եմ նույնիսկ ուրիշի սերմնաբջիջը վերցնել, միայն թե բալիկ ունենանք, բայց Անուշը դեմ է։ Քանի դեռ ֆինանսական հնարավորություններ կան, կփորձենք»,- պատմեց նա։
Իսկ Արմանի ու Յանայի (անունները փոխված են նրանց խնդրանքով) մոտ ամեն ինչ ստացվել է։ Ամուսնացած են արդեն ութ տարի։ Յանան 36 տարեկան է, Արմանը՝ գրեթե 40։ Զույգը երեխաներ չէր պլանավորում և հոգ էր տանում ֆինանսական վիճակի մասին, իսկ երբ հաջողվեց բավականաչափ գումար հավաքել տան և բարեկեցիկ կյանքի համար, պարզվեց, որ երեխա ունենալ արդեն չի ստացվում։

«Բժիշկներն ի սկզբանե նախազգուշացրին, որ ԷԿՕ-ն ամենաթանկ մեթոդն է (գները սկսվում են 2 միլիոն դրամից), բայց մենք այլ ելք չունեինք։ Անցանք անհրաժեշտ հետազոտությունները, պրոցեդուրաները և երեք անգամ էմբրիոնների տեղադրում կատարեցինք, վերջինը հաջող եղավ։ Ամառվա վերջին փոքրիկի ենք սպասում»,- պատմեց Յանան։

Նա աշխատանքից դուրս է եկել, առաջին երեք ամիսը բժիշկների խիստ վերահսկողության տակ է գտնվել, քանի որ վիժման ռիսկը բարձր էր, իսկ հիմա պարզապես ամեն շաբաթ բուժզննման է գնում։ Զույգը որոշել է նախապես չպարզել երեխայի սեռը․ գլխավորը՝ առողջ փոքրիկ լինի։
Երրորդ զույգի՝ Մարիայի և Արամի (անունները փոխված են) երեխաներն արդեն բեղմնավորված են փորձանոթում, բայց տեղադրման պրոցեդուրան դեռ չի իրականացվել՝ որոշ հանգամանքների բերումով։ Մարիան խոստովանում է, որ արդեն զգում է իր փոքրիկներին, թեկուզև նրանք ժամանակավոր սառեցված են։
«Հասկանում եմ, որ նրանք կարող են չկչպել, բայց արդեն անհանգստանում եմ նրանց համար և երբեմն պատկերացնում եմ, թե ինչպիսին են լինելու»,- պատմեց կինը։

Երկար սպասված «փորձանոթի երեխան»

Արամը (անունը փոխված է հերոսի խնդրանքով) Հայաստանում ԱՄԲ-ի օգնությամբ ծնված առաջին երեխաներից մեկն է։ Նա ծնվել է Հայաստանում 1992 թվականին, բայց ամբողջ գիտակից կյանքը Նովոսիբրիսկում է ապրել։ Բեղմնավորման գործընթացը նույնպես Ռուսաստանում են կատարել։
Արամի ծնողներն ասում են, որ նա այն 1500 «փորձարարական երեխաների» թվում է, որոնք ծնվել են Մոր և մանկան առողջության պահպանման համամիութենական գիտահետազոտական կենտրոնի վաղ էմբրիոգենեզի լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ: Սակայն հարազատները գերադասում են այդ թեման շատ չբարձրաձայնել, քանի որ Լոռիում, որտեղից Արամի ծնողներն են, նրա ծնունդը մեծ աղմուկ էր բարձրացրել։
Արամի հայրն արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան և Բելառուս։ Հերթական ուղևորության ժամանակ Մոսկվայում ապրող բարեկամուհին պատմում է փորձարարական ծրագրի մասին, որի շնորհիվ արտամարմնային բեղմնավորման օգնությամբ կարող են երեխաներ ծնվել։ Տղամարդը, կասկածները մի կողմ թողնելով, անմիջապես իր մոտ է կանչում կնոջը, որի մոտ Հայաստանում արդեն անպտղություն էին ախտորոշել։

«1,5 տարի անց ծնողներս գյուղ վերադարձան երեխայի հետ, ինչը բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանի որ բարեկամները գիտեին մորս անպտղության մասին։ Արտամարմնային բեղմնավորման մասին նրա բոլոր պատմածները սարսափ ու կասկածներ էին առաջացնում։ Բանը հասավ այնտեղ, որ ազգականներն ինձ «պլաստմասսե երեխա» էին անվանում, ինչը ինձ, իհարկե, վիրավորում էր, և ծնողներս որոշեցին տեղափոխվել»,- հիշում է Արամը։

Ռուսաստանում նրա շրջապատում գրեթե ոչ ոք չգիտի նրա ծննդյան պատմությունը։ Արամն ինքը ծիծաղելի է համարում բնական բեղմնավորմամբ և արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների տարբերությունների մասին բոլոր պատմությունները։ Նրան հատկապես զվարճացնում են այն լեգենդները, թե «փորձանոթի երեխաները» պակաս զգացմունքային են, ավելի հանգիստ։ Ասում է` դպրոցում չարություններ անում էր ճիշտ այնպես, ինչպես համադասարանցիները։
«Ծնողներիս աշխարհում ամենաշատն եմ սիրում, և ինձ համար բացարձակ միևնույն է՝ ինձ ամուսնական մահճո՞ւմ են բեղմնավորել, թե՞ փորձանոթում»,- նշեց նա։

Ռիսկերի մասին

ԱՄԲ-ն նաև որոշակի ռիսկեր ունի։ Քրիստինեի հետ (անունը փոխված է) մենք զրուցել ենք երկու տարի առաջ։ Կինը բուժքույր էր աշխատում մասնավոր կլինիկայում և բավական լավ էր վաստակում։ Երկար ժամանակ չէր համարձակվում արհեստական բեղմնավորման դիմել և երեխա ունենալ՝ ընտանիքի պահպանողական հայացքների պատճառով։ Չնայած բարեկամները համոզում էին չանել դա և նույիսկ սպառնում էին այլևս չշփվել, կինն այնուամենայնիվ վճռել էր և կուտակած միջոցներով դիմեց արտամարմնային բեղմնավորման։ Առաջին տեղադրումը չէր ստացվել։ Ոչ մեծ ընդմիջումից հետո երկրորդն էին արել, որը բերել էր միաժամանակ երկու պտղի զարգացման։
Բժիշկները համոզում էին միայն մեկ պտուղը թողնել, քանի որ տեղադրման պահին Քրիստինեն 46 տարեկան էր։ Վիժման ռիսկը բարձր էր, բայց կինը պնդեց, որ ոչինչ չանեն։ Նա մեզ ասում էր․ «Եթե Աստված տվել է, ուրեմն նրանք պետք է ծնվեն»։ Եվ երեխաները ծնվեցին։ Միայն թե նրանց մայրը մահացավ ծննդաբերության ժամանակ․․․
Հղիության ընթացքում բարդություններ և խնդիրներ էին առաջացել սիրտանոթային համակարգի հետ։ Ծննդաբերությունը վաղաժամ էր սկսվել։ Երեխաներն առողջ են ծնվել, սակայն Քրիստինեի ընտանիքը չկարողացավ հաշտվել կորստի հետ, որի համար նորածիններին էր մեղադրում։ Արդյունքում երկվորյակներին ուրիշ մարդիկ որդեգրեցին։
Եվ չնայած ելքը կարող է անկանխատեսելի լինել, Հայաստանում շատ միայնակ կանայք են շարունակում երազել արտամարմնային բեղմնավորման մասին, բայց չեն կարող իրենց թույլ տալ այդքան թանկարժեք միջամտություն անել։ Ամբողջ հույսը վերարտադրողական բժշկության ֆինանսավորման պետական ծրագրի ընդլայնումն է։

ԷԿՕ-ի արժեքը Հայաստանում և աշխարհում

Հայաստանում ԱՄԲ-ի արժեքը տատանվում է 5 000-10 000 ԱՄՆ դոլարի միջակայքում (204 հազար դրամ միջին աշխատավարձի պայմաններում)՝ կախված բուժման անհրաժեշտ փուլերից։ Ընդհանուր առմամբ` տարածաշրջանում այդ միջամտության գինը գրեթե նույնն է․ Վրաստանում՝ 3 000-6 000 դոլար, Թուրքիայում՝ 2 700-6 000, Ադրբեջանում՝ 3 700-5 000 դոլար։

Եվրոպական երկրներում գները տարբեր են։

Եթե Գերմանիայում ԷԿՕ-ն մոտ 6 000-7 000 դոլար արժե, ապա Լեհաստանում այն 2 500-5 000 դոլարով է արվում։
Իսրայելում ավելի թանկ է՝ 7 000- 8 000 ԱՄՆ դոլար։ Այս գինը ներառում է անհրաժեշտ, բայց թանկարժեք բուժումը։
ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը պատմեց, որ անպտղության հաղթահարման պետական ծրագիրը գործում է 2019 թվականից: Այս ընթացքում ծնվել է 125 երեխա։
«Մեզ հաճախ են պատմում այս ծրագրի շնորհիվ ծնված երեխաների մասին, յուրաքանչյուր հաջողված փորձը մեծ ուրախություն է մեզ համար, բայց, ցավոք, առայժմ այն վերաբերում է ոչ բոլոր ցանկացողներին»,- նշել է նա:
Փաշայանը պատմեց, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք (եթե այն հղիության հակացուցում չէ), զոհված կամ մահացած զինծառայողի ծնողները, սահմանամերձ գյուղերի (184 համայնք) բնակիչները, սոցիալական նպաստի համակարգի մասնակիցները (28+ միավոր «Փարոս»համակարգով) և զոհված զինծառայողների ու կամավորների ծնողները: Վերջին խմբի համար բոլոր սահմանափակումները վերացվել են։
Հիմնական պահանջները․ ամուսնությունը պետք է գրանցված լինի, զույգը պետք է ունենա առնվազն երկու տարվա անպտղության ախտորոշում: Պարտադիր է, որ ամուսիններից մեկը լինի Հայաստանի քաղաքացի, բացի այդ, ամուսիններից մեկը պետք է լինի 20-35 տարեկան տարիքային խմբում (կինը կարող է շահառուի կարգավիճակը պահպանել մինչև 38 տարեկան):
Պետությունը ֆինանսավորում է անպտղության պատճառների ախտորոշումը և բուժումը, բեղմնավորման համար պարտադիր հետազոտությունները: ԱՄԲ-ի առաջին փորձը պետությունը ամբողջությամբ է փոխհատուցում, իսկ երկրորդը՝ միայն 50%-ով:
Պետպատվերով կարելի է սպասարկվել հինգ բժշկական կենտրոններում․
1.
«Աստղիկ» ԲԿ
2.
«Շենգավիթ» ԲԿ
3.
Fertility Center
4.
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն
5.
Վերարտադրողական առողջության, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:
Բացի այդ, երկար տարիներ Հայաստանում գործում էր «Արագիլ» բարեգործական ծրագիրը, որը ֆինանսավորում էր ԷԿՕ-ն նաև անապահով զույգերի համար։ Իսկ 2019 թվականից գործում է «Հայ մանուկ» ծրագիրը, որը նույնպես ընտանիքներին օգնում է երեխա ունենալ, սակայն նրանք պետք է իրենց հաշվին անցնեն ախտորոշման առաջին փուլը։

Ծնելիության վիճակը

Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում բնակչության բնական աճը էապես նվազել է։ 2020 թվականին երկրում ծնվել է ընդամենը 183-ով ավելի շատ մարդ, քան մահացել է: Դա պայմանավորված է համավարակով (որի ընթացքում մահացել է ավելի քան 8 հազար մարդ), ինչպես նաև 44-օրյա պատերազմով (մոտ 4 հազար զոհ)։ 2021 թվականին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, և բնակչության աճը հասել է 1927-ի, թեև դա գրեթե հինգ անգամ պակաս է, քան 2020 թվականին՝ 9855:
Դրա հետ մեկտեղ, ծնելիության ընդհանուր գործակիցը (տվյալ տարվա ընթացքում կենդանի ծնվածների թիվը 1000 մարդու հաշվարկով, չափման միավորը՝ պրոմիլ) նույնպես կրճատվել է: Եթե 1990 թվականին Հայաստանում ցուցանիշը եղել է 22,5 պրոմիլ, ապա 2019 թվականին այն նվազել է երկու անգամ և կազմել 12,2 պրոմիլ։ Սակայն արդեն 2020 թվականին այն բարձրացել է մինչև 12,3, իսկ 2021 թվականին՝ ևս 0,1 պրոմիլով։
Սա վկայում է ծնելիության թեկուզ ոչ մեծ, բայց, այնուամենայնիվ, աճի մասին, և հաշվի առնելով, որ դա արձանագրվում է համաճարակի և պատերազմի տարում, ինչպես նաև դրանից հետո, ապա երեխաների ծննդյան համար առավել բարենպաստ իրավիճակում «բեյբի-բումը» չի բացառվում։
Լրահոս
0