00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իրանն ինքն ունի պահեստամասերի խնդիր, կարողանա՞ ՌԴ-ին մատակարարել. իրանագետի կարծիքը

Իրանն ինքն ունի ինքնաթիռի պահեստամասի խնդիր, կարողանա՞ ՌԴ-ին էլ մատակարարել
Բաժանորդագրվել
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է քաղավիացիայի սպասարկման ոլորտում Իրանից Ռուսաստան արտահանման հավանական պոտենցիալը։
Իրանն, իհարկե, կկարողանա ինչ-որ քանակի պահեստամաս մատակարարել Ռուսաստանին, բայց նա ավելի շատ իր ինժեներական ծառայություններն արտահանելու հնարավորություն ունի, քան պահեստամասերի։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով քաղավիացիայի սպասարկման ոլորտում Իրան-ՌԴ համագործակցությանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանից ՌԴ քաղաքացիական ինքնաթիռների պահեստամասեր արտահանելու և Իրանի վերանորոգման կենտրոններում ռուսական օդանավերին տեխնիկական աջակցություն տրամադրելու մասին:
«Շուրջ 40 տարի Իրանը հիմնականում զբաղվել է (ինքնաթիռների,-խմբ․) վերանորոգմամբ։ Այս հարցում Իրանը լիովին կկարողանա իր փորձը փոխանցել ու իր ծառայություններն արտահանել, այստեղ համագործակցության հնարավորություններն ավելի լայն են, քան հենց պահեստամասերի արտահանման հարցում»,- նշեց իրանագետը։
Վարդանյանի խոսքով՝ Իրանն ինքը տարիներ շարունակ գտնվելով պատժամիջոցների տակ և չկարողանալով գնել ինքնաթիռներ, այդ թվում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքացիական, ունեցել է պահեստամասերի կարիք։ Զրկված լինելով և՛ պահեստամասերը, և՛ հենց ինքնաթիռները գնելու հնարավորությունից, Թեհրանն սկսել է արտադրել սեփականը և շատ դեպքերում զբաղվել է իր ինքնաթիռների վերանորոգմամբ, այսինքն, չկարողանալով գնել նորը, ստիպված է եղել վերանորոգել իր ավիապարկում եղածները՝ արտադրելով սեփական պահեստամասերը։
Միևնույն ժամանակ, իրանագետի դիտարկմամբ, սեփական արտադրանքը բավարար չի եղել, ինչի պատճառով Իրանը շատ հաճախ դիմել է զարտուղի ճանապարհներով պահեստամասեր ձեռքբերելուն։
«Այլ երկրների օգնությամբ ու միջնորդությամբ Իրանը ձեռք է բերել, օրինակ, Airbus կամ Boeing ինքնաթիռներ և դրանց վրայից հանել է պահեստամասերը։ Այսինքն, ընդհանուր առմամբ, Իրանի արտադրողական պոտենցիալը բավարար չի եղել, և Իրանը գնացել է նաև նման քայլերի»,- ասաց Վարդանյանը։
Այս իրավիճակից դուրս գալու համար Իրանին, Վարդանյանի կարծիքով, կօգնի միայն միջուկային համաձայնագրի վերականգնումը, քանի որ երբ 2015թ․ համաձայնագիրը կնքվեց, Իրանի առաջին քայլերից մեկը Boeing-ի և Airbus-ի հետ նոր ինքնաթիռների մասին պայմանագրի կնքումն էր, ինչը, սակայն, չհաջողվեց պատժամիջոցների վերականգնման պատճառով։ Հիմա, Վարդանյանի գնահատմամբ, Իրանին ոչ միայն պահեստամասեր, այլ ամբողջովին նոր ինքնաթիռներ են պետք։
«Առայժմ այլ ելք ու լուծումներ չկան։ Հիմնական լուծումը, որը կարող է Իրանի համար իսկապես օգուտ լինել, պատժամիջոցների վերացումը և նոր ինքնաթիռների գնումն է, քանի որ Իրանի ավիացիոն պարկը՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական, բավական հին է և այս տարիների ընթացքում չի թարմացվել, ու տեսնում ենք, որ Իրանում բավական հաճախ են լինում քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռների վթարներ»,- ասաց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ սկսած հատուկ ռազմական գործողությունից հետո արևմուտքը մի շարք պատժամիջոցներ կիրառեց ՌԴ–ի նկատմամբ։ Դրանց շրջանակներում Airbus և Boeing ընկերությունները դադարեցրին ռուսական ավիաընկերությունների սպասարկման և ՌԴ–ին պահեստամասերի մատակարարման ծառայությունները։
Լրահոս
0