https://arm.sputniknews.ru/20220730/hhum-trafiqingi-veraberjal-qnnvvogh-gvortseri-tivy-mtahvogich-e-mip-46004763.html
ՀՀ–ում թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերի թիվը մտահոգիչ է. ՄԻՊ
ՀՀ–ում թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերի թիվը մտահոգիչ է. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ և կոչ արել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին ու քաղաքացիական... 30.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-30T13:23+0400
2022-07-30T13:23+0400
2022-07-30T13:40+0400
հհ միպ
թրաֆիքինգ
ուղերձ
քրիստինե գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003310_0:90:1600:990_1920x0_80_0_0_21a671ed1679afe043a6ca09c73598cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ–ում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի համար շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս մասին ՄԻՊ–ը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում` ուղերձ հղելով Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ։Նշենք, որ այդ օրը մարդկությունը նշում է 2013 թվականի հուլիսի 30-ից սկսած։Նա կոչ է արել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվել ու գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` անհրաժեշտ է մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորում կանխել, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնականացում, աջակցություն ու պաշտպանություն իրականացնել` համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները:Հայաստանը բարելավել է իր դիրքերը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում․ փոխվարչապետՄԻՊ–ի պնդմամբ` հատկապես կանայք և երեխաները շարունակում են մնալ թիրախավորված։ Կանանց տնտեսական կայունության բացակայությունը, նրա խոսքով, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:Նա նաև նշել է, որ մարդկանց թրաֆիքինգը կամ այսպես կոչված մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։«Ծնողիս «մամայով» էր դիմում». շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան թրաֆիքինգի ենթարկելու փաստըԿարևորվել են նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավները` հատկապես կանանց, երեխաների, ապաստան հայցողների և փախստականների շրջանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003310_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed94b1c8633920d2de15119611340612.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, թրաֆիքինգ, ուղերձ, քրիստինե գրիգորյան
հհ միպ, թրաֆիքինգ, ուղերձ, քրիստինե գրիգորյան
ՀՀ–ում թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերի թիվը մտահոգիչ է. ՄԻՊ
13:23 30.07.2022 (Թարմացված է: 13:40 30.07.2022) Քրիստինե Գրիգորյանն ուղերձ է հղել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ և կոչ արել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին ու քաղաքացիական հասարակությանը` համախմբվել ու գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ–ում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի համար շարունակում է մտահոգիչ մնալ։ Այս մասին
ՄԻՊ–ը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում` ուղերձ հղելով Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ։
Նշենք, որ այդ օրը մարդկությունը նշում է 2013 թվականի հուլիսի 30-ից սկսած։
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ»,– նշել է Գրիգորյանը:
Նա կոչ է արել ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվել ու գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` անհրաժեշտ է մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորում կանխել, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնականացում, աջակցություն ու պաշտպանություն իրականացնել` համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները:
ՄԻՊ–ի պնդմամբ` հատկապես կանայք և երեխաները շարունակում են մնալ թիրախավորված։ Կանանց տնտեսական կայունության բացակայությունը, նրա խոսքով, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:
Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։
Նա նաև նշել է, որ մարդկանց թրաֆիքինգը կամ այսպես կոչված մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար։
Կարևորվել են նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավները` հատկապես կանանց, երեխաների, ապաստան հայցողների և փախստականների շրջանում: