https://arm.sputniknews.ru/20220729/haj-dzjudvoistnery-3-medal-en-nvatshel-evrvopaji-patanekan-olimpiakan-paratvonum-45963882.html
Հայ ձյուդոիստները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում
Հայ ձյուդոիստները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում
Sputnik Արմենիա
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում: 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T16:30+0400
2022-07-29T16:30+0400
2022-07-29T16:40+0400
հայաստան
սպորտ
ձյուդո
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45963686_32:0:743:400_1920x0_80_0_0_eb40524799b77ee94ddc9e3411b80218.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ:Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները: Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջյանը և Նարեկ Դավթյանը:Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 19 մարզիկներով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում:Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա ատլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինտոն, և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45963686_200:0:733:400_1920x0_80_0_0_2c29e6333513dfed4d2f804273d30366.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , ձյուդո, մեդալ
հայաստան, սպորտ , ձյուդո, մեդալ
Հայ ձյուդոիստները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում
16:30 29.07.2022 (Թարմացված է: 16:40 29.07.2022) Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 19 մարզիկով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում:
Ինչպես հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամներ Վահե Աղասյանը (55 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (81 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Ձյուդոյի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր է մեկնել ևս 3 մարզիկ:
Պատանեկան օլիմպիական փառատոնում իրենց ելույթներն ավարտել են հեծանվորդները:
Հայաստանը ներկայացրել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Արթուր Վարելջյանը և Նարեկ Դավթյանը:
Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը ներկայացված է 19 մարզիկներով, որոնք կպայքարեն 7 մարզաձևում:
Պատանեկան օլիմպիական փառատոնում Հայաստանը 2 ներկայացուցիչ կունենա ատլետիկա, 3 ներկայացուցիչ՝ սպորտային մարմնամարզություն, 2 ներկայացուցիչ՝ թենիս, 2 ներկայացուցիչ՝ բադմինտոն, և ևս 2 ներկայացուցիչ՝ լող մարզաձևերում: