https://arm.sputniknews.ru/20220729/hacahatikvov-bernvats-navn-orva-yntacqum-karvogh-e-lqel-odesaji-navahangisty-zlm-ner-45936645.html
Հացահատիկով բեռնված նավն օրվա ընթացքում կարող է դուրս գալ Օդեսայի նավահանգստից. ԶԼՄ-ներ
Հացահատիկով բեռնված նավն օրվա ընթացքում կարող է դուրս գալ Օդեսայի նավահանգստից. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը ավելի վաղ հայտնել էր, որ նավը կարող է ուղևորվել Սոմալի: 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T10:05+0400
2022-07-29T10:05+0400
2022-07-29T10:21+0400
հացահատիկ
նավ
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
պարեն
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39354546_0:133:1600:1033_1920x0_80_0_0_638fbd87882999f9a5c0b0ab2f4a417e.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Սև ծովում հացահատիկով բեռնված նավը Օդեսայի նավահանգստից դուրս կգա օրվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին տեղյակ աղբյուրը:Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող առաջին նավը կարող է արդեն «այսօր կամ վաղը» դուրս գալ Օդեսայի նավահանգստից: Նա հավելել է, որ նավը կարող է ուղևորվել Սոմալի ։«Նախատեսվում է այսօր, եթե ֆորս մաժոր չլինի»,- պատմել է աղբյուրը։Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի «ֆորս մաժոր» ասելով։ՄԱԿ-ը հայտնել է, թե ուր կարող է գնալ ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավըՍտամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում՝ արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում Սև ծովի երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
https://arm.sputniknews.ru/20220727/stambulum-ashkhatanqn-e-sksel-mterajin-gvortsarqi-irakanacman-hamakargvogh-kentrvony-45861086.html
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/03/39354546_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4c2962bc39896ba0d1bfa310c7e3c75e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հացահատիկ, նավ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, պարեն, նավահանգիստ
հացահատիկ, նավ, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, պարեն, նավահանգիստ
Հացահատիկով բեռնված նավն օրվա ընթացքում կարող է դուրս գալ Օդեսայի նավահանգստից. ԶԼՄ-ներ
10:05 29.07.2022 (Թարմացված է: 10:21 29.07.2022) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը ավելի վաղ հայտնել էր, որ նավը կարող է ուղևորվել Սոմալի:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Սև ծովում հացահատիկով բեռնված նավը Օդեսայի նավահանգստից դուրս կգա օրվա ընթացքում։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է իրավիճակին տեղյակ աղբյուրը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Ուկրաինայից հացահատիկ տեղափոխող առաջին նավը կարող է արդեն «այսօր կամ վաղը» դուրս գալ Օդեսայի նավահանգստից: Նա հավելել է, որ նավը կարող է ուղևորվել Սոմալի ։
«Նախատեսվում է այսօր, եթե ֆորս մաժոր չլինի»,- պատմել է աղբյուրը։
Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե ինչ նկատի ունի «ֆորս մաժոր» ասելով։
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում՝ արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում Սև ծովի երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: