https://arm.sputniknews.ru/20220729/erevani-qaghaqapetarany-kajakci-epbh-i-ev-zinvvori-tan-nakhadzernutjunnerin-45968721.html
Երևանի քաղաքապետարանը կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին
Երևանի քաղաքապետարանը կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին
Sputnik Արմենիա
Հրաչյա Սարգսյանն իր տեղակալի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ այցելել է բժշկական համալսարան և Զինվորի տուն։ 29.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-29T17:11+0400
2022-07-29T17:11+0400
2022-07-29T17:20+0400
հայաստան
երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ)
երևանի քաղաքապետարան
հրաչյա սարգսյան
արմեն մուրադյան
հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45967671_0:0:2048:1153_1920x0_80_0_0_7646db779695e1fc2c019bd11f3dd387.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Զինվորի տան նախաձեռնություններին։ Տեղեկությունը հայտնում է բուհի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Երևանի քաղաքապետն այսօր այցելել է բժշկական համալսարան և Զինվորի տուն։Ըստ հաղորդագրության` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։Զինվորի տան տղաներից ևս 11-ը աշխատանքի են անցել ավիացիայի ոլորտումՀրաչյա Սարգսյանը բժշկական համալսարան և Զինվորի տուն է այցելել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ։«Վերք չի, բացակայող վերջույթ է». զինհաշմանդամների բողոքն ու պատկան մարմինների արձագանքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1d/45967671_0:0:1820:1365_1920x0_80_0_0_2bb97ab7f0e9b8377ff2fda46aff7f77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ), երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, արմեն մուրադյան, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
հայաստան, երևանի պետական բժշկական համալսարան (եպբհ), երևանի քաղաքապետարան, հրաչյա սարգսյան, արմեն մուրադյան, հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Երևանի քաղաքապետարանը կաջակցի ԵՊԲՀ-ի և Զինվորի տան նախաձեռնություններին
17:11 29.07.2022 (Թարմացված է: 17:20 29.07.2022) Հրաչյա Սարգսյանն իր տեղակալի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ այցելել է բժշկական համալսարան և Զինվորի տուն։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավաստիացրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կփորձի սատարել և աջակցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Զինվորի տան նախաձեռնություններին։ Տեղեկությունը հայտնում է բուհի
մամուլի ծառայությունը` հավելելով, որ Երևանի քաղաքապետն այսօր այցելել է բժշկական համալսարան և Զինվորի տուն։
Ըստ հաղորդագրության` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շրջայցի ընթացքում ներկայացրել է բուհում առկա խնդիրները՝ թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային, որոնց լուծման հարցում իր դերակատարումն ունի նաև Երևանի քաղաքապետարանը։
Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է բուհի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին։
Հրաչյա Սարգսյանը բժշկական համալսարան և Զինվորի տուն է այցելել փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ։