https://arm.sputniknews.ru/20220728/vorvoshel-einq-berqy-tsakhel-voch-te-chvoracnel-aknaltshum-vorvogman-jri-lurj-khndir-ka-45865038.html
Որոշել էինք բերքը ծախել, ոչ թե չորացնել. Ակնալճում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա
Որոշել էինք բերքը ծախել, ոչ թե չորացնել. Ակնալճում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա
Sputnik Արմենիա
Ակնալճի բնակիչները գարնանը վար ու ցանք են արել այն հույսով, որ ամռանը բերքը վաճառելու են և իրենց ծախսը հանեն, ձմեռվա կարիքները հոգան։ Սակայն գյուղում ոռոգման... 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T09:01+0400
2022-07-28T09:01+0400
2022-07-29T10:36+0400
արմավիրի մարզ
գյուղ
ոռոգման ջուր
ակնալիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45866202_0:0:1600:901_1920x0_80_0_0_1cf5fbaec43228723132189e753c7825.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչները կամաց-կամաց քչացնում են այն բանջարեղենները, որոնք ամեն տարի ցանում էին իրենց այգիներում։ Ավելին, կան գյուղացիներ, որոնք քանդել են իրենց այգիները. պատճառը մեկն է` ոռոգման ջրի լուրջ խնդիր կա համայնքում։ Մի քանի օր առաջ Ակնալճի բնակիչները փակել էին ճանապարհը և բողոքի ակցիա էին անում. Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ` տեղի բնակիչներին լսելու։82-ամյա Սաշա Բաղդասարյանը վկայում է` իր այգում լոլիկ, վարունգ, պղպեղ, լոբի, սմբուկ ունի, որոնք, սակայն, 4 օր է` չի ջրել։«Էս տարի ջուրն էնքան քիչ է եղել, որ չենք կարողացել նորմալ ջրել։ 3 օրը մեկ են ջուր տալիս, մի քանի ժամով` բնականաբար, բոլորին չի, որ հասնում է։ Իմ բախտը բերել է` խողովակն իմ հողի միջով է անցնում, կարողանում եմ մի քիչ ջրել։ Բայց եթե ամեն անգամ ես ջուրը բացեմ, իմ վերևի 2 հարևանները չեն կարողանա ջուր վերցնել։ Ամեն տարի ասում եմ` չեմ ցանելու ոչինչ, բայց ինչո՞վ զբաղվեմ` էլ ի՞նչ գյուղացի առանց վար ու ցանքի»,-ասում է Սաշա պապը։Նա հավելում է, որ հարևանից է պարտքով սածիլ վերցրել այն հույսով, որ բերքը կվաճառի, կտա։ Սակայն նման հույս չկա, քանի որ բերքի կեսն արդեն ցամաքել, չորացել է։Սրան գումարած, արդեն շուրջ մեկ ամիս է` Ակնալճում ամեն օր 4-5 ժամ հոսանքն էին անջատում. Սաշա պապի խոսքով` դաշտերում բաց լարեր կային, որոնք քամու հետևանքով իրար էին կպնում և կարճ միացման պատճառով հոսանքը գնում էր։ Սակայն օրեր առաջ հոսանքի խնդիրը լուծվել է, իսկ ոռոգման ջրից, ըստ Սաշա պապի, հույս չկա։Մեկ այլ բնակիչ` Հոմերոս Ստեփանյանը, այգիներ ունի, որի համար 1.5 մլն դրամ վարկ են վերցրել և լոլիկ, խաղող, ծիրան, խնձոր ու դեղձ է աճենում։ Ստեփանյանը լսել է իշխանության խորհուրդն ու անցել կաթիլային ոռոգման, սակայն այս դեպքում էլ ջրի խնդիր կա` հողը չորացել, ճաքճքել է։«Կաթիլային ոռոգման ենք անցել, բայց դրա ջուրն էլ 10-15 օրը մեկ են տալիս։ Ես, օրինակ, 4-5 օր առաջ եմ ջրել այգիս, չնայած երբ բերքը վրան է լինում, պետք է եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ ջրես այն։ Քիչ ջրելը բերքի որակի վրա էլ է ազդում` բերքն ավելի փոքր է լինում, ավելին, լոլիկի ծաղիկները կարող են շոգից թափվել և բերք չդառնալ»,- ասում է Ստեփանյանը։Նա ցույց է տալիս լոլիկի թփերը, որոնց վրա առատ բերք կա, սակայն չգիտի` բերքի որակը կբավարարի՞ այն վաճառելու համար, թե ոչ։ Նշում է` իրենք որոշել էին բերքը ծախել, ոչ թե չորացնել։ Թե երբ կունենան ջուր, Ստեփանյանը չգիտի, անգամ հումորով է մոտենում` ասելով. «աչքիս անձրևն ավելի շուտ կգա»։Ակնալճի բնակիչ Լևուշ Ֆիդանյանը քանդել է իր խաղողի այգիները, քանի որ հոգնել էր ամեն տարի նույն խնդրի առջև կանգնելուց` գումար ներդնել, չարչարվել, իսկ վերջում դատարկ նստել։ «Մի քանի տարի է` պարապ տեղը հողի հարկ եմ տալիս, ինչ անեմ։ Տարածքում, որտեղ իմ խաղողի այգիներն էին, խորքային հոր է եղել։ Դրա շարժիչը վառվել էր, հանեցին, ու հորը փակվեց։ Հողերս չեմ ուզում վաճառել, քանի որ մտածում եմ` երկիր է, գուցե և դզվի, չնայած ես չեմ տեսնի»,- ասում է Ֆիդանյանը։Նա հավելում է, որ հիմա ծիրանի և դեղձի 50 ծառ ունի, որոնք այս տարի «մի ջուր է ջրել»։ Ֆիդանյանի ընտանիքը համոզում է այգեգործությունը թողնել, այլ գործով զբաղվել, սակայն նա դեռ տեղի չի տալիս։ Ֆիդանյանը տխրությամբ է նշում` օրեր առաջ գնացել է կանաչի գնելու և ամոթով է մնացել վաճառողի մոտ` ո՞վ է տեսել գյուղացին կանաչի գնի։Ի դեպ, մինչ մենք այգիներում զրուցում էինք գյուղացիների հետ, տեղում արտեզյան հորերի հետ կապված աշխատանքներ էին իրականացնում. Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը վստահեցնում է` ոռոգման ջրի խնդիրը, որը կապված էր հոսանքի հետ, լուծվել է այսօր, սակայն դա չի նշանակում, որ համայնքում այսուհետ բոլորը ոռոգման ջուր կունենան։«Գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։ Իսկ ստորին Հրազդանի ջրանցքի դեպքում ամենավերջի կետը մեր գյուղն է, և բնականաբար, մյուս գյուղերը ջրում են, մեզ վերջում է ջուր հասնում։ Իսկ այն տարածքները, որոնք սնվում են խորքային հորերից, եթե հոսանքի ընդհատում չլինի, նորմալ ջուր կունենան»,- ասում է Միսակյանը։Այս ամենին գումարվում է նաև խմելու ջրի խնդիրը. Միսակյանը հայտնում է` քանի որ ոռոգման ջուրը չի բավարարում տնամերձերը ջրելու համար, բնակիչները ոռոգման նպատակով խմելու ջրից են օգտվում։ Այդպես, բազմաբնակարան շենքերին խմելու ջուրը չի բավարարում և երկրորդ, երրորդ հարկերում ջուր չի լինում։Համայնքի ղեկավարը կարծում է, որ խնդիրները կարող են լուծվել մեկ ճանապարհով` վթարային խորքային հորերը, որոնք նախկինում շահագործվել են, իսկ հետխորհրդային ժամանակահատվածում գողացվել պետությունից, պետք է վերականգնվեն։
արմավիրի մարզ
ակնալիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Կարինե Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2178/38/21783813_684:176:905:397_100x100_80_0_0_052740b6a937344fd018edd917158f71.jpg
Կարինե Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2178/38/21783813_684:176:905:397_100x100_80_0_0_052740b6a937344fd018edd917158f71.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45866202_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e4f9078718d9ab3aa227a963cb2415b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Կարինե Հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2178/38/21783813_684:176:905:397_100x100_80_0_0_052740b6a937344fd018edd917158f71.jpg
արմավիրի մարզ, գյուղ, ոռոգման ջուր, ակնալիճ
արմավիրի մարզ, գյուղ, ոռոգման ջուր, ակնալիճ
Որոշել էինք բերքը ծախել, ոչ թե չորացնել. Ակնալճում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա
09:01 28.07.2022 (Թարմացված է: 10:36 29.07.2022) Ակնալճի բնակիչները գարնանը վար ու ցանք են արել այն հույսով, որ ամռանը բերքը վաճառելու են և իրենց ծախսը հանեն, ձմեռվա կարիքները հոգան։ Սակայն գյուղում ոռոգման ջուր մի քանի օրը մեկ անգամ են տալիս, բերքը չորանում է։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչները կամաց-կամաց քչացնում են այն բանջարեղենները, որոնք ամեն տարի ցանում էին իրենց այգիներում։ Ավելին, կան գյուղացիներ, որոնք քանդել են իրենց այգիները. պատճառը մեկն է` ոռոգման ջրի լուրջ խնդիր կա համայնքում։ Մի քանի օր առաջ Ակնալճի բնակիչները փակել էին ճանապարհը և բողոքի ակցիա էին անում.
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ` տեղի բնակիչներին լսելու։
82-ամյա Սաշա Բաղդասարյանը վկայում է` իր այգում լոլիկ, վարունգ, պղպեղ, լոբի, սմբուկ ունի, որոնք, սակայն, 4 օր է` չի ջրել։
«Էս տարի ջուրն էնքան քիչ է եղել, որ չենք կարողացել նորմալ ջրել։ 3 օրը մեկ են ջուր տալիս, մի քանի ժամով` բնականաբար, բոլորին չի, որ հասնում է։ Իմ բախտը բերել է` խողովակն իմ հողի միջով է անցնում, կարողանում եմ մի քիչ ջրել։ Բայց եթե ամեն անգամ ես ջուրը բացեմ, իմ վերևի 2 հարևանները չեն կարողանա ջուր վերցնել։ Ամեն տարի ասում եմ` չեմ ցանելու ոչինչ, բայց ինչո՞վ զբաղվեմ` էլ ի՞նչ գյուղացի առանց վար ու ցանքի»,-ասում է Սաշա պապը։
Նա հավելում է, որ հարևանից է պարտքով սածիլ վերցրել այն հույսով, որ բերքը կվաճառի, կտա։ Սակայն նման հույս չկա, քանի որ բերքի կեսն արդեն ցամաքել, չորացել է։
Սրան գումարած, արդեն շուրջ մեկ ամիս է` Ակնալճում ամեն օր 4-5 ժամ հոսանքն էին անջատում. Սաշա պապի խոսքով` դաշտերում բաց լարեր կային, որոնք քամու հետևանքով իրար էին կպնում և կարճ միացման պատճառով հոսանքը գնում էր։ Սակայն օրեր առաջ հոսանքի խնդիրը լուծվել է, իսկ ոռոգման ջրից, ըստ Սաշա պապի, հույս չկա։
Մեկ այլ բնակիչ` Հոմերոս Ստեփանյանը, այգիներ ունի, որի համար 1.5 մլն դրամ վարկ են վերցրել և լոլիկ, խաղող, ծիրան, խնձոր ու դեղձ է աճենում։ Ստեփանյանը լսել է իշխանության խորհուրդն ու անցել կաթիլային ոռոգման, սակայն այս դեպքում էլ ջրի խնդիր կա` հողը չորացել, ճաքճքել է։
«Կաթիլային ոռոգման ենք անցել, բայց դրա ջուրն էլ 10-15 օրը մեկ են տալիս։ Ես, օրինակ, 4-5 օր առաջ եմ ջրել այգիս, չնայած երբ բերքը վրան է լինում, պետք է եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ ջրես այն։ Քիչ ջրելը բերքի որակի վրա էլ է ազդում` բերքն ավելի փոքր է լինում, ավելին, լոլիկի ծաղիկները կարող են շոգից թափվել և բերք չդառնալ»,- ասում է Ստեփանյանը։
Նա ցույց է տալիս լոլիկի թփերը, որոնց վրա առատ բերք կա, սակայն չգիտի` բերքի որակը կբավարարի՞ այն վաճառելու համար, թե ոչ։ Նշում է` իրենք որոշել էին բերքը ծախել, ոչ թե չորացնել։ Թե երբ կունենան ջուր, Ստեփանյանը չգիտի, անգամ հումորով է մոտենում` ասելով. «աչքիս անձրևն ավելի շուտ կգա»։
Ակնալճի բնակիչ Լևուշ Ֆիդանյանը քանդել է իր խաղողի այգիները, քանի որ հոգնել էր ամեն տարի նույն խնդրի առջև կանգնելուց` գումար ներդնել, չարչարվել, իսկ վերջում դատարկ նստել։ «Մի քանի տարի է` պարապ տեղը հողի հարկ եմ տալիս, ինչ անեմ։ Տարածքում, որտեղ իմ խաղողի այգիներն էին, խորքային հոր է եղել։ Դրա շարժիչը վառվել էր, հանեցին, ու հորը փակվեց։ Հողերս չեմ ուզում վաճառել, քանի որ մտածում եմ` երկիր է, գուցե և դզվի, չնայած ես չեմ տեսնի»,- ասում է Ֆիդանյանը։
Նա հավելում է, որ հիմա ծիրանի և դեղձի 50 ծառ ունի, որոնք այս տարի «մի ջուր է ջրել»։ Ֆիդանյանի ընտանիքը համոզում է այգեգործությունը թողնել, այլ գործով զբաղվել, սակայն նա դեռ տեղի չի տալիս։ Ֆիդանյանը տխրությամբ է նշում` օրեր առաջ գնացել է կանաչի գնելու և ամոթով է մնացել վաճառողի մոտ` ո՞վ է տեսել գյուղացին կանաչի գնի։
Ի դեպ, մինչ մենք այգիներում զրուցում էինք գյուղացիների հետ, տեղում արտեզյան հորերի հետ կապված աշխատանքներ էին իրականացնում. Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը վստահեցնում է` ոռոգման ջրի խնդիրը, որը կապված էր հոսանքի հետ, լուծվել է այսօր, սակայն դա չի նշանակում, որ համայնքում այսուհետ բոլորը ոռոգման ջուր կունենան։
«Գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։ Իսկ ստորին Հրազդանի ջրանցքի դեպքում ամենավերջի կետը մեր գյուղն է, և բնականաբար, մյուս գյուղերը ջրում են, մեզ վերջում է ջուր հասնում։ Իսկ այն տարածքները, որոնք սնվում են խորքային հորերից, եթե հոսանքի ընդհատում չլինի, նորմալ ջուր կունենան»,- ասում է Միսակյանը։
Այս ամենին գումարվում է նաև խմելու ջրի խնդիրը. Միսակյանը հայտնում է` քանի որ ոռոգման ջուրը չի բավարարում տնամերձերը ջրելու համար, բնակիչները ոռոգման նպատակով խմելու ջրից են օգտվում։ Այդպես, բազմաբնակարան շենքերին խմելու ջուրը չի բավարարում և երկրորդ, երրորդ հարկերում ջուր չի լինում։
Համայնքի ղեկավարը կարծում է, որ խնդիրները կարող են լուծվել մեկ ճանապարհով` վթարային խորքային հորերը, որոնք նախկինում շահագործվել են, իսկ հետխորհրդային ժամանակահատվածում գողացվել պետությունից, պետք է վերականգնվեն։