https://arm.sputniknews.ru/20220728/ukrainaci-grvohajinnern-artjvomvovskum-uzum-en-pajtecnel-ambartaky-ev-meghadrel-rd-zuin-45932054.html
Ուկրաինացի գրոհայիններն Արտյոմովսկում ուզում են պայթեցնել ամբարտակը և մեղադրել ՌԴ ԶՈւ–ին
Ուկրաինացի գրոհայիններն Արտյոմովսկում ուզում են պայթեցնել ամբարտակը և մեղադրել ՌԴ ԶՈւ–ին
Sputnik Արմենիա
Գեներալ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության նոր մանրամասները։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T23:29+0400
2022-07-28T23:29+0400
2022-07-28T23:29+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
միխայիլ միզինցև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները ԴԺՀ-ի Արտյոմովսկ քաղաքում ուզում են պայթեցնել ամբարտակն ու դրանում մեղադրել ՌԴ ԶՈւ–ին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։Նրա խոսքով` եթե ծրագրածը հաջողվի իրականացնել, ջրի տակ կանցնեն ավելի քան 35 հազար բնակչություն ունեցող բնակելի թաղամասեր։Բացի այդ գեներալը հավելել է, որ ջրի արտահոսքից հետո կարող են վնասվել կենսագործունեության համակարգերը (ջրատար, կոյուղի և մաքրման շինություններ), ինչը սանիտարահամաճարակային վիճակի կտրուկ վատթարացման կհանգեցնի։Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինացի զինվորականները կրակակետեր և զինամթերքով պահեստներ են դրել Կրիվոյ Ռոգի բնակելի տներում, ընդ որում` խաղաղ բնակիչները չեն տարհանվել։Ավելին, տարածքային պաշտպանության ուկրաինացի գրոհայինները Դնեպրոպետրովսկում ինդուստրիալ ուսումնարանի տարածքում և ազգային համալսարանի հանրակացարանում զենք ու զինամթերքով պահեստ են պահեստավորել` առանց մերձակա տների խաղաղ բնակիչներին տարհանելու։ԱՄՆ-ն Ռուսաստանի մեջ Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի պես կիբեռսպառնալիք է տեսնումՀիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 155-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, միխայիլ միզինցև
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, միխայիլ միզինցև
Ուկրաինացի գրոհայիններն Արտյոմովսկում ուզում են պայթեցնել ամբարտակը և մեղադրել ՌԴ ԶՈւ–ին
Գեներալ Միզինցևը ներկայացրել է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության նոր մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի գրոհայինները ԴԺՀ-ի Արտյոմովսկ քաղաքում ուզում են պայթեցնել ամբարտակն ու դրանում մեղադրել ՌԴ ԶՈւ–ին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` եթե ծրագրածը հաջողվի իրականացնել, ջրի տակ կանցնեն ավելի քան 35 հազար բնակչություն ունեցող բնակելի թաղամասեր։
«Առկա հավաստի տեղեկությունների համաձայն` ԴԺՀ–ի Արտյոմովսկ քաղաքում ուկրաինացի զինյալները ականապատել են քաղաքային ջրամբարի ամբարտակը, որը նրանք նախատեսում են պայթեցնել, որից հետո Կիևի իշխանությունները, արդեն մշակված սցենարի համաձայն, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ–ներում լայն լուսաբանմամբ կմեղադրեն ՌԴ ԶՈւ–ին հիդրոդինամիկ վտանգավոր օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ», – ասել է Միզինցևը։
Բացի այդ գեներալը հավելել է, որ ջրի արտահոսքից հետո կարող են վնասվել կենսագործունեության համակարգերը (ջրատար, կոյուղի և մաքրման շինություններ), ինչը սանիտարահամաճարակային վիճակի կտրուկ վատթարացման կհանգեցնի։
Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինացի զինվորականները կրակակետեր և զինամթերքով պահեստներ են դրել Կրիվոյ Ռոգի բնակելի տներում, ընդ որում` խաղաղ բնակիչները չեն տարհանվել։
Ավելին, տարածքային պաշտպանության ուկրաինացի գրոհայինները Դնեպրոպետրովսկում ինդուստրիալ ուսումնարանի տարածքում և ազգային համալսարանի հանրակացարանում զենք ու զինամթերքով պահեստ են պահեստավորել` առանց մերձակա տների խաղաղ բնակիչներին տարհանելու։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 155-րդ օրը։