00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարօրինակ թվեր. ՀՀ-Իրան առևտուրն աճել է 33%-ով, բայց բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել

© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատարները Գորիս–Կապան ճանապարհին
Իրանական բեռնատարները Գորիս–Կապան ճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2022
Իրանական բեռնատարները Գորիս–Կապան ճանապարհին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարում է, որ 2022 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճել է, սակայն բեռնափոխադրումների վիճակագրությունն այլ բան է ասում:
Դավիթ Գալստյան, Արամ Գարեգինյան. Sputnik Արմենիա
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2022 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 246 մլն դոլար, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 33,7 տոկոսով:
Սակայն, ըստ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ստացված տվյալների, նույն ժամանակահատվածում հայ-իրանական սահմանով բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել։
Մասնավորապես, «Մեղրի» սահմանային անցակետով տեղափոխված բեռների ծավալը (բրուտտո) 2022 թ.–ի հունվար-մայիս ամիսներին կազմել է 368 927,5 տոննա։ 2021 թվականի այդ նույն ժամանակահատվածում փոխադրված բեռների ծավալը կազմել է 367 968,4 տոննա:
Սահմանը հատող բեռնատարների թիվն ավելացել է։ Դա նշանակում է, որ 2022 թվականին բեռների գրեթե նույն ծավալի փոխադրման համար ավելի շատ բեռնատարներ են պահանջվել։
Հնարավոր է` դա պայմանավորված է Գորիս-Կապան մայրուղու վրա Ադրբեջանի կողմից երթևեկության փակումով և հարկի գանձումով, որովհետև դրանից հետո բեռնատարների մեծ մասը գնում են Կապան-Տաթև ճանապարհով։ Իսկ մեծ ու երկար բեռնատարների համար այնտեղ շատ խոչընդոտներ կան՝ որոշ հատվածների նեղ լինելուց մինչև կտրուկ շրջադարձեր։

Էլեկտրաէներգիա և գազ

Բացի բուն բեռնափոխադրումներից, Հայաստանն ու Իրանը նաև գազ և էլեկտրականություն են փոխանակում (գազ` էլեկտրականության դիմաց ծրագրով)։ Երկու երկրների առևտրաշրջանառության հաշվարկի ժամանակ դրանք նույնպես հաշվի են առնվում։
2022 թվականի առաջին եռամսյակում (առայժմ միայն այդ ժամանակահատվածի տեղեկությունն է հասանելի) Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կազմել է 258.1 Մվտ/ժ (2021 թվականի 209.7 – ի դիմաց). աճը` 18.8 տոկոս:
Հաշվի առնելով, որ 2021 թ.–ին էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 17% - ը, ապա կարելի է պայմանականորեն այդ հարաբերակցությունը կիրառել նաև այս տարվա նկատմամբ։ Այդ դեպքում Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման 18,8% աճը հանգեցնում է Իրանի հետ ընդհանուր ապրանքաշրջանառության 3.2%-ի աճին։
Գազի դեպքում իրավիճակը հակառակն է։ 2022 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան գազի ներկրումը կազմել է 77,2 մլն խմ, ինչը 22,3% –ով պակաս է 2021 թ.–ի նույն ժամանակահատվածից (99,4 մլն խմ):
Հայաստան-Իրան առևտրաշրջանառության մեջ գազի ներմուծման մասնաբաժինը 2021 թվականին կազմել է 22,7 տոկոս։ Հետևաբար, գազի ներկրման 22,3% - ով նվազումը հանգեցնում է ապրանքաշրջանառության 5% նվազման։
Այսպիսով, եթե հաշվի առնենք միայն գազն ու էլեկտրաէներգիան, ապա (2021 թ.–ի մյուս բոլոր պայմանների պահպանման պայմանով) ապրանքաշրջանառությունն առաջին եռամսյակում պետք է նվազեր 1,8 տոկոսով։
Սակայն, ինչպես մայիսին հայտարարել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար–մարտին աճել է 37,4 տոկոսով:
Այսպիսով, առայժմ անհասկանալի է, թե ինչի հաշվին է նման զգալի աճ գրանցվել։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հաշվին է առևտուրն այդքան աճել։ Պատասխանը կհրապարակենք ստանալուց հետո։
Նշենք, որ Հայաստանի և Իրանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու ծրագրերի մասին։
Իրանը 2022-ի մարտից մինչև հուլիս գազի արտահանումից շուրջ 4 մլրդ դոլար է ստացել
Լրահոս
0