https://arm.sputniknews.ru/20220728/qkum-nvor-varchutjun-e-steghtsvel-inchvov-en-zbaghvelu-ajntegh-45893069.html
ՔԿ–ում նոր վարչություն է ստեղծվել. ինչո՞վ են զբաղվելու այնտեղ
ՔԿ–ում նոր վարչություն է ստեղծվել. ինչո՞վ են զբաղվելու այնտեղ
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեում ձեռնարկվում են միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածությունը։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T13:18+0400
2022-07-28T13:18+0400
2022-07-28T13:35+0400
հհ քննչական կոմիտե
կոռուպցիա
պաշտոնյա
իշխանություն
օրենսգիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով ՔԿ–ում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու (կամ անցնելու) հանցագործությունների քննության վարչություն, տեղեկանում ենք ՔԿ–ից։Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:Նշվում է, որ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, զենք կամ հատուկ միջոց օգտագործելով քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:Նոր Հայաստանն ու «Անասնաֆերման». ԱԺ նախագահին մեղադրում են պաշտոնեական կեղծիքի մեջՆշենք, որ 441-րդ հոդվածը սահմանում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, իսկ 549-րդը սահմանում է իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու դեպքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, կոռուպցիա, պաշտոնյա, իշխանություն, օրենսգիրք
հհ քննչական կոմիտե, կոռուպցիա, պաշտոնյա, իշխանություն, օրենսգիրք
ՔԿ–ում նոր վարչություն է ստեղծվել. ինչո՞վ են զբաղվելու այնտեղ
13:18 28.07.2022 (Թարմացված է: 13:35 28.07.2022) Քննչական կոմիտեում ձեռնարկվում են միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով ՔԿ–ում ստեղծվել է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու (կամ անցնելու) հանցագործությունների քննության վարչություն,
տեղեկանում ենք ՔԿ–ից։
«Ներկա պահին քննչական կոմիտեում իրականացվում են նորակազմ վարչության համալրման և վերջինիս գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելուն ուղղված աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մեկնարկային գործընթացներին զուգահեռ ՀՀ քննչական կոմիտեում ձեռնարկվում են նաև միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվի նոր կազմավորված ստորաբաժանման մասնագիտական պատրաստվածությունը և համակողմանի նախաքննության իրականացումը:
Նշվում է, որ նոր ստորաբաժանման ձևավորումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ խոշտանգումների, ինչպես նաև ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, զենք կամ հատուկ միջոց օգտագործելով քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ քրգործերի նախաքննությունը քննչական կոմիտեին վերապահված լինելու հանգամանքով:
Նշենք, որ 441-րդ հոդվածը սահմանում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, իսկ 549-րդը սահմանում է իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու դեպքը։