https://arm.sputniknews.ru/20220728/mardahamari-tsragiry-hastatvec-krvonakan-patkanelutjan-harcery-avelacel-en-45886832.html
Մարդահամարի ծրագիրը հաստատվեց. կրոնական պատկանելության հարցերն ավելացել են
Մարդահամարի ծրագիրը հաստատվեց. կրոնական պատկանելության հարցերն ավելացել են
Sputnik Արմենիա
Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T11:09+0400
2022-07-28T11:09+0400
2022-07-28T12:15+0400
մարդահամար
հայաստան
կրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/27/22632768_0:0:1600:901_1920x0_80_0_0_c832d15ed732210824fe06d4ac77efc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)։2011 թվականի համեմատ հարցերի տարբերակներն ավելացել են։ Օրինակ` կրոնական պատկանելությանը վերաբերող կետում փոփոխություններ են կատարվել։ Նախկինում տարբերակներից էին միայն Հայ առաքելականը, կաթոլիկը, ուղղափառը, շարֆադինականը (եզդիների կրոնն է), ավետարանականը, Եհովայի վկաները, մոլոկանները։ Այժմ ցուցակում ներառված են նաև բողոքական, մորմոն, հուդայական, Կրիշնա գիտակցության կամ Հարե կրիշնա, ինչպես նաև տրանսցենդետալ մեդիտացիա։Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի պետք է մարդահամար անցկացվեր, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այն հետաձգվեց։ Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2263/27/22632768_135:0:1559:1068_1920x0_80_0_0_e993b71039be63d9c61a0cb95c7fff37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդահամար, հայաստան, կրոն
մարդահամար, հայաստան, կրոն
Մարդահամարի ծրագիրը հաստատվեց. կրոնական պատկանելության հարցերն ավելացել են
11:09 28.07.2022 (Թարմացված է: 12:15 28.07.2022) Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը)։
Համաձայն այդ հարցաշարի, ինչպես նախկինում, այժմ էլ անձը պետք է նշի իր բնակության վայրը, հասցեն, անհատական տվյալները, ծննդավայրը, ազգությունը, թե ինչ լեզուների է տիրապետում, գոյության միջոցի հիմնական աղբյուրը, կրթական մակարդակը, անձի աշխատավայրը, կրոնական պատկանելությունը և այլն։
2011 թվականի համեմատ հարցերի տարբերակներն ավելացել են։ Օրինակ` կրոնական պատկանելությանը վերաբերող կետում փոփոխություններ են կատարվել։ Նախկինում տարբերակներից էին միայն Հայ առաքելականը, կաթոլիկը, ուղղափառը, շարֆադինականը (եզդիների կրոնն է), ավետարանականը, Եհովայի վկաները, մոլոկանները։ Այժմ ցուցակում ներառված են նաև բողոքական, մորմոն, հուդայական, Կրիշնա գիտակցության կամ Հարե կրիշնա, ինչպես նաև տրանսցենդետալ մեդիտացիա։
Մարդահամարը կանցկացվի 2022-ի հոկտեմբերի 13-ից 22-ը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի պետք է մարդահամար անցկացվեր, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ այն հետաձգվեց։ Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: