https://arm.sputniknews.ru/20220728/hh-ishkhanutjuny-gerineri-veradardzi-harcum-chuni-hetevvoghakan-qaghaqakanutjun-sahakjan-45888804.html
ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. Սահակյան
ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. Սահակյան
Sputnik Արմենիա
Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե բարձր մակարդակի... 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T14:48+0400
2022-07-28T14:48+0400
2022-07-28T15:03+0400
ռադիո
պոդկաստ
գերի
սիրանուշ սահակյան
իշխանություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45890064_0:165:1600:1065_1920x0_80_0_0_ebaf8d5751fa434409599dc03583ad5c.jpg
Սահակյան. ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի հարցում չունեն հետևողական քաղաքականություն
Sputnik Արմենիա
Սահակյան. ՀՀ իշխանությունները գերիների վերադարձի հարցում չունեն հետևողական քաղաքականություն
Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ գերիների խնդրի միայն բարձրաձայնելը բավարար չէ, որպեսզի այն հանգուցալուծվի, ու թեև այդ հանդիպումներում արձանագրվում է Ադրբեջանում գերիների գտնվելու հանգամանքը, սակայն նրանց վերադարձի ուղղությամբ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու լուրջ աշխատանք չի կատարվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։Գերիների վերադարձ, ԼՂ հիմնախնդրի կարգավորում. ինչ են խոսել Փաշինյանը և ԲլինկենըԸստ նրա` ՀՀ իշխանություններն այդ հարցում նաև չունեն հետևողական քաղաքականություն. մի պարագայում խոսում են գերիների պահման մասին, սակայն այլ հարթակներում բարձրաձայնում են, որ ունեն կառուցողական շփումներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ուստի ակնկալում են, որ հարցը կլուծվի։Սահակյանի համոզմամբ` նման պայմաններում լեգիտիմացվում է այն, որ գերիների վերադարձ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ որոշ քաղաքական հարցերի շուրջ կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք Հայաստանը խախտում է Ադրբեջանի հետ հարաբերություններում, հետևաբար գերիների մասին բարձրաձայնելն, ըստ իրավապաշտպանի, կրում է ձևական բնույթ, և դա արվում է լոկ մեր հանրության սպասումները բավարարելու համար։ Իսկ իրական դիվանագիտական ջանքեր, որոնք կարող են ակտիվացնել միջազգային գործընկերներին և նրանց միջամտությամբ լուծել մարդասիրական խնդիրը, ըստ նրա, չեն գործադրվում։Սահակյանի դիտարկմամբ` սխալ բանակցությունները և գերիների խնդրի լուծումն այլ պահանջների բավարարման հետ կապելը տվյալ խնդիրը դարձրել են առևտրի առարկա, հետևաբար, մեր քաղաքացիները դարձել են պատանդներ, որոնք որպես երաշխիք պահվում են Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ որոշ պարտավորություններ կատարելու նկատառությամբ։Հարգում ենք Ժնևի կոնվենցիան և նույնն ակնկալում մյուսներից. Լիպավսկին` հայ գերիների մասինՀիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1c/45890064_0:0:1420:1065_1920x0_80_0_0_711d648550167af15d235c79c3bf1230.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, գերի, սիրանուշ սահակյան, իշխանություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, аудио
պոդկաստ, գերի, սիրանուշ սահակյան, իշխանություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, аудио
ՀՀ իշխանությունը գերիների վերադարձի հարցում չունի հետևողական քաղաքականություն. Սահակյան
14:48 28.07.2022 (Թարմացված է: 15:03 28.07.2022) Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե բարձր մակարդակի հանդիպումներում ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները որքանով կարող են նպաստել Ադրբեջանում պահվող գերիների վերադարձին։
Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ գերիների խնդրի միայն բարձրաձայնելը բավարար չէ, որպեսզի այն հանգուցալուծվի, ու թեև այդ հանդիպումներում արձանագրվում է Ադրբեջանում գերիների գտնվելու հանգամանքը, սակայն նրանց վերադարձի ուղղությամբ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու լուրջ աշխատանք չի կատարվում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա` ՀՀ իշխանություններն այդ հարցում նաև չունեն հետևողական քաղաքականություն. մի պարագայում խոսում են գերիների պահման մասին, սակայն այլ հարթակներում բարձրաձայնում են, որ ունեն կառուցողական շփումներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ուստի ակնկալում են, որ հարցը կլուծվի։
«Սպասումների ընթացքում միջազգային հանրությունը չի գիտակցում իր կողմից միջամտելու դերը, և կա շատ ավելի վտանգավոր երևույթ, երբ ՀՀ իշխանությունները մի կողմից ընդունում են, որ գերիների խնդիրը քաղաքականացված է, մյուս կողմից էլ ընդունում են, որ Ադրբեջանի հանդեպ ունեն չկատարած ինչ-ինչ պարտավորություններ։ Օրինակ` հայկական զորքերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից այժմ քննարկվում է որպես խնդիր, և ՀՀ որոշ պաշտոնյաներ հավաստում են այդ մասին»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի համոզմամբ` նման պայմաններում լեգիտիմացվում է այն, որ գերիների վերադարձ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ որոշ քաղաքական հարցերի շուրջ կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք Հայաստանը խախտում է Ադրբեջանի հետ հարաբերություններում, հետևաբար գերիների մասին բարձրաձայնելն, ըստ իրավապաշտպանի, կրում է ձևական բնույթ, և դա արվում է լոկ մեր հանրության սպասումները բավարարելու համար։ Իսկ իրական դիվանագիտական ջանքեր, որոնք կարող են ակտիվացնել միջազգային գործընկերներին և նրանց միջամտությամբ լուծել մարդասիրական խնդիրը, ըստ նրա, չեն գործադրվում։
«Ի սկզբանե գերիների հետ կապված հարցն ունեցել է իրավական հենք, սակայն ժամանակի հետ այն տարվել է քաղաքական հարթակ, տվյալ խաղի կանոնները երկար ժամանակ ընդունել են ՀՀ իշխանությունները և շարունակում են խաղալ այդ կանոններով, հետևաբար, հարցը կամա թե ակամա քաղաքականացվել է, ու չեմ կարծում, որ մեր իշխանություններն ունեն այն պոտենցիալը, որպեսզի փոխեն հարցի դաշտը և այն բերեն բացառապես իրավական հարթություն»,- նշեց իրավապաշտպանը։
Սահակյանի դիտարկմամբ` սխալ բանակցությունները և գերիների խնդրի լուծումն այլ պահանջների բավարարման հետ կապելը տվյալ խնդիրը դարձրել են առևտրի առարկա, հետևաբար, մեր քաղաքացիները դարձել են պատանդներ, որոնք որպես երաշխիք պահվում են Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ որոշ պարտավորություններ կատարելու նկատառությամբ։
Հիշեցնենք` մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ: