https://arm.sputniknews.ru/20220728/hajastanum-akademiakan-qaghaq-ksteghtsvi-45897232.html
Հայաստանում ակադեմիական քաղաք կստեղծվի
Հայաստանում ակադեմիական քաղաք կստեղծվի
Sputnik Արմենիա
Փոխնախարարի խոսքով` մինչև 2030 թվականը ՀՀ բուհերի շրջանավարտների 90%-ը պետք է աշխատի ըստ մասնագիտության։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T15:20+0400
2022-07-28T15:20+0400
2022-07-28T17:25+0400
հայաստան
բուհ
քաղաք
մասնագիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1943/42/19434274_0:0:1500:844_1920x0_80_0_0_cf7bcfff70134b8d280ce2168991858c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ակադեմիական քաղաք ստեղծել: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։Ըստ այդ նախագծի` դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, իսկ 3-5 տարեկանների` առնվազն 95 տոկոսը: Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից: Դպրոցականները կունենան հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ: Հեռավար կրթական ծառայություններ, էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց ծրագրեր կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական համայնքների համար:Կան բուհեր, որ ընդհանրապես դիմորդներ չեն ունեցել. ԳԹԿ փոխտնօրենն ամփոփեց ընդունելությունը«2030-ին ուսումնարանը, քոլեջը կամ բուհը ավարտելուց հետո ըստ մասնագիտության կաշխատի շրջանավարտների 90 տոկոսը»,- ասաց Մարտիրոսյանը։Փոխնախարարի խոսքով` ծրագրով կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ։ «Նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում, որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ»,- նշեց նա։Նախատեսվում է նաև ամրապնդել կապը արտադրական ձեռնարկությունների հետ, որտեղ ուսանողները պրակտիկա կանցնեն։Ռազմավարության շրջանակում իշխանությունները ցանկանում են ընդլայնել ուսումնական ռեսուրսները սփյուռքի ուսումնական հաստատությունների համար, ինչպես նաև կրկնապատկել արտասահմանցի ուսանողների թիվը (այժմ այդ թիվը 7 600 է):5 դիմորդից 1-ն անբավարար է ստանում․ փորձագետը՝ բուհ ընդունվելու ցուցանիշների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1943/42/19434274_128:0:1461:1000_1920x0_80_0_0_80ad26d639b721fb230161fce9bad108.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուհ, քաղաք, մասնագիտություն
հայաստան, բուհ, քաղաք, մասնագիտություն
Հայաստանում ակադեմիական քաղաք կստեղծվի
15:20 28.07.2022 (Թարմացված է: 17:25 28.07.2022) Փոխնախարարի խոսքով` մինչև 2030 թվականը ՀՀ բուհերի շրջանավարտների 90%-ը պետք է աշխատի ըստ մասնագիտության։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է
Հայաստանում ակադեմիական քաղաք ստեղծել: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Ըստ այդ նախագծի` դպրոց ընդունվող բոլոր երեխաները առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, իսկ 3-5 տարեկանների` առնվազն 95 տոկոսը: Մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Մանկավարժի, դասախոսի, դասավանդողի գործունեությունը կլինի պատշաճ վարձատրվող: Ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից: Դպրոցականները կունենան հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր էթիկական արժեքների, առողջ ապրելակերպի, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ: Հեռավար կրթական ծառայություններ, էլեկտրոնային բաց պաշարներ, առցանց ծրագրեր կներդրվեն կրթության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ գյուղական համայնքների համար:
«2030-ին ուսումնարանը, քոլեջը կամ բուհը ավարտելուց հետո ըստ մասնագիտության կաշխատի շրջանավարտների 90 տոկոսը»,- ասաց Մարտիրոսյանը։
Փոխնախարարի խոսքով` ծրագրով կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ։ «Նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում, որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ»,- նշեց նա։
Նախատեսվում է նաև ամրապնդել կապը արտադրական ձեռնարկությունների հետ, որտեղ ուսանողները պրակտիկա կանցնեն։
Ռազմավարության շրջանակում իշխանությունները ցանկանում են ընդլայնել ուսումնական ռեսուրսները սփյուռքի ուսումնական հաստատությունների համար, ինչպես նաև կրկնապատկել արտասահմանցի ուսանողների թիվը (այժմ այդ թիվը 7 600 է):