00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արդյունավետության բաղադրիչը խնդրահարույց է. փորձագետը` ակադեմիական քաղաքի մասին

ՀՀ–ում նոր բան հիմնելու համար պետք է չէ ամեն ինչ սկսել զրոյից, ինչպես ակադեմիական քաղաքի դեպքում
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում ակադեմիական քաղաք հիմնելու հեռանկարին։
Հայաստանում նոր բան հիմնելու համար պետք է չէ ամեն ինչ սկսել զրոյից, ինչպես ակադեմիական քաղաքի պարագայում է։ Անհրաժեշտ է զարգացնել խորհրդային ժամանակաշրջանից ժառանգություն ստացածը, որովհետև հիմա չունենք այն ներուժը, որպեսզի կարողանանք նման հավակնոտ ծրագիր կյանքի կոչել։ Վերլուծելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի ակադեմիական քաղաք հիմնելու նախագիծը` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում հայտնեց, որ «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք, որը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ:
Մխիթարյանը նշում է, որ ակադեմիական քաղաքը միայն շենքերի ամբողջությունը չէ, միայն տեխնիկան ու հնարավորությունները չեն, այլ առաջին հերթին ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը և այն ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է ՀՀ–ում հետազոտական համալսարան ունենալու համար։
«Աշխարհի 100 լավագույն բուհերի բյուջեներն ուղիղ համեմատական են Հայաստանի պետբյուջեին, իսկ շենքային պայմանները չեն ենթադրում, որ այդ ամբողջ համակարգը պետք է կենտրոնացված լինի քաղաքից դուրս ինչ-որ առանձնացված վայրում, որտեղ շենք–շինություններ կառուցելու նպատակով պետք է ծախսվեն զգալի ռեսուրսներ»– ասաց կրթական հարցերի փորձագետը։
Մխիթարյանը վկայակոչեց այն իրողությունը, որ շատ համալսարաններ գործում են եվրոպական հին քաղաքների կենտրոնական հատվածներում, ունեն բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներ, միջազգային ուսանողներ, որոնց թվաքանակը որոշ տեղերում հասնում է 50 տոկոսի։ Իսկ Հայաստանում, եթե մենք նույնիսկ կառուցենք ծրագրով նախատեսված շենքերը, ապա այնտեղ պետք է ունենանք ուսանողներ ու դասախոսներ, որոնց քանակը կարող են ապահովել միայն այլ բուհերի կամ հետազոտական ինստիտուտների հաշվին։ Հետևաբար այս տեսանկյունից արդյունավետության բաղադրիչը խնդրահարույց է»,– ասաց Մխիթարյանը։
Փորձագետը հորդորեց զարգացնել գոյություն ունեցող ներուժը` ապահովելով համապատասխան ֆինանսավորում։ Ըստ նրա` լավագույն գիտական դպրոցները, որոնք դեռ գործում են Հայաստանում, խորհրդային ժամանակաշրջանից մնացած ժառանգություն են, որոնց գործունեությունը պետք է խթանել` ներգրավելով սփյուռքի ներուժը, ինչպես նաև գիտությունների ազգային ակադեմիայում կուտակված գիտական պոտենցիալը։
Նշենք` ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կառավարության հուլիսի 28-ին հայտարարեց, որ Հայաստանում հիմնվելիք ակադեմիական քաղաքն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով, բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն Հայաստանի մասշտաբներով, այլև հասանելի լինի սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:
Դպրոցում աշխատել չեն ուզում, վիճակը լուրջ է. ի՞նչ լուծում է առաջարկում կրթության փորձագետը
Լրահոս
0