https://arm.sputniknews.ru/20220728/anhet-kvorats-zintsarajvoghneri-yntaniqnerin-tramadrvvogh-ajakcutjuny-kerkaracvi-evs-kes-tarvov-45890531.html
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով
Sputnik Արմենիա
76 ընտանիքի օգնություն կվճարեն միանգամից երեք ամսվա համար` մարտից հունիս։ 28.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-28T12:24+0400
2022-07-28T12:24+0400
2022-07-28T12:59+0400
անհետ կորած
նպաստ
զոհ
զինծառայող
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս:Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անհետ կորած, նպաստ, զոհ, զինծառայող, հայաստան
անհետ կորած, նպաստ, զոհ, զինծառայող, հայաստան
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով
12:24 28.07.2022 (Թարմացված է: 12:59 28.07.2022) 76 ընտանիքի օգնություն կվճարեն միանգամից երեք ամսվա համար` մարտից հունիս։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս:
Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։
Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76-ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչև հունիս:
Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։