00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սիրանուշ Սահակյան
Եթե Ադրբեջանն ուզում է համագորակցել, պետք է սկսի հայ տուժողների իրավունքների ապահովումից. Սիրանուշ Սահակյան
09:07
9 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և բացահայտ ասում է այդ մասին. Կարեն Իգիթյան
09:16
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:46
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ո՞րն է պատճառը, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում գրանցվում է բացասական հաշվեկշիռ

Ինչու է կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասներ արձանագրվում
Բաժանորդագրվել
Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչու է կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասներ արձանագրվում։
Վերջին երկու եռամսյակում կուտակային ֆոնդերը ցույց են տալիս վնասներ, այսինքն` ոչ միայն չի եղել եկամտաբերություն, այլև գրանցվել է բացասական հաշվեկշիռ` եղել են միջոցների կորուստներ։ Սոցցանցերում տարածված մտահոգությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։
Ըստ նրա` պատճառն այն է, որ կուտակային ֆոնդերի մի որոշ մասը ներդրումներ է իրականացնում եվրոպական և այլ շուկաներում արտարժույթով։

«Օրենքն ասում է, որ գումարների առնվազն 60 տոկոսը դրամով պետք է ներդնել, 40 տոկոսը` արտարժույթով։ Քանի որ փողերի մի ահագին մասն արդեն իսկ վերածվել է արտարժույթի, իսկ հիմա դրամը արժևորվել է, ապա ստացվում է, որ արտարժույթով ներդրումները միայն դրամի արժևորման պատճառով նվազել են առնվազն 20 տոկոսով։ Այսինքն՝ մեր քաղաքացիներն այդքան վնաս են կրել դրամ-դոլար տատանումների պատճառով»,- պարզաբանեց Ավետիսյանը։

Նրա դիտարկմամբ` մյուս գլխավոր պատճառը Եվրոպայում սպասվելիք տնտեսական ճգնաժամն է, հետևաբար գրեթե բոլոր ֆինանսական շուկաները բացասական թրենդի մեջ են, կուտակային ֆոնդերը գտնվում են մեծ ռիսկի տակ և հետագայում հնարավոր է, որ քաղաքացիները նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով չունենան եկամուտներ իրենց կուտակային ֆոնդերի այն մասից, որը ներդրվել է դրսում։
«Ֆոնդերը մասնավոր են, պետությունն այդտեղ չկա, կառավարիչները դրամով լուրջ ներդրումներ կատարելու տեղ չունեն։ Հետևաբար մարդիկ գնում են բանկեր և չնչին տոկոսներով ավանդ են ձևակերպում, այսինքն` բանկերի համար էժան փող է ապահովվում, մինչդեռ տվյալ ռեֆորմի նպատակն ի սկզբանե դա չի եղել։ Ստացվում է, որ միլիարդավոր գումարների չափով ահռելի ռեսուրսները, որոնք պետք է ծառայեին պետությանը և մեր հասարակության բարեկեցությանը, աննպատակ գցված են մասնավոր ֆոնդերում ու բանկերում, որոնցից հարստանում են միայն այդ ֆոնդերի ու բանկերի կառավարիչները»,- ասաց Ավետիսյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ բյուջեի մեկ երրորդն ուղղվում է կեսաթոշակների ապահովմանը, հետևաբար պետությունը պետք է նախապես միջոցներ ձեռնարկեր, որպեսզի թոշակների հետ կապված հարցերը լուծեր։ Նրա խոսքով` եթե տնտեսությունը կառավարվում է լիբերալ համակարգով, այդժամ բոլոր գործիքները տալիս են մասնավոր սեգմենտին, որն էլ հարստանում է ու շատ դեպքերում թերի ծառայում հանրությանը։

Այսինքն` Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական Հայաստանում պետությունն ինքը պետք է լիներ կուտակային ֆոնդերի կառավարիչը, գումարները բացառապես պետք է օգտագործվեին երկրի ներսում` կապիտալ ծախսերի միջոցով զարգացնելով ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կլիներ տնտեսական աճ, և ֆոնդերում պահվող գումարներն էլ կունենային եկամտաբերություն` քաղաքացիների համար ստեղծելով ապահով ծերության նախադրյալներ։ Մինչդեռ նման բան չկա, և պետությունն էլ Սահմանադրությամբ քաղաքացիների հանդեպ իր պարտականությունները չի իրականացնում։

Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են մասնավոր ընկերությունների կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:
Լրահոս
0