https://arm.sputniknews.ru/20220727/rd-zun-kharkvovi-gvortsaranum-harvats-e-hascrel-otarerkrja-vardzkannerin-pn-45842902.html
ՌԴ ԶՈւ–ն Խարկովի գործարանում հարված է հասցրել օտարերկրյա վարձկաններին. ՊՆ
ՌԴ ԶՈւ–ն Խարկովի գործարանում հարված է հասցրել օտարերկրյա վարձկաններին. ՊՆ
Sputnik Արմենիա
Հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցրած հարվածի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS... 27.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-27T14:30+0400
2022-07-27T14:30+0400
2022-07-27T14:30+0400
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
վարձկաններ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ ավիացիան, հրետանին և հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել Խարկովի «Ուկրաինայի էներգետիկ մեքենաներ» գործարանում գտնվող օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։Բացի այդ, ոչնչացվել է զինամթերքի 8 պահեստ Կիևի ենթակայության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքներում, Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերում։Ուկրաինայի ԶՈւ-ն կրակակետեր է կահավորել և ականապատել ճանապարհները Դրուժովկայում. ՌԴ ՊՆՀաղորդագրության մեջ նշվում է, որ հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով խոցվել է Ուկրաինայի օդային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռ, ոչնչացվել ուկրաինական 9 ԱԹՍ։Նշվում է, որ ԴԺՀ–ի կրակակետերում խոցվել է նաև Д-30–ի 5 դասակ։Ճշգրտված տվյալներով` հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված հարվածքի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 100 հրթիռ։Խերսոնում Անտոնովի կամրջի վրա հարձակումը չի ազդի մարտական գործողությունների ընթացքի վրա«Ոչնչացվել է օբյեկտը պահպանող մինչև 120 զինծառայող, ինչպես նաև օտարերկրյա վարձկաններ և տեխնիկական մասնագետներ», – նշում է ՌԴ ՊՆ–ն։Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 260 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1622 անօդաչու թռչող սարք, 358 զենիթահրթիռային համալիր, 4167 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3203 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4494 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, վարձկաններ, դոնբաս
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, վարձկաններ, դոնբաս
ՌԴ ԶՈւ–ն Խարկովի գործարանում հարված է հասցրել օտարերկրյա վարձկաններին. ՊՆ
Հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցրած հարվածի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 100 հրթիռ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ ավիացիան, հրետանին և հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել Խարկովի «Ուկրաինայի էներգետիկ մեքենաներ» գործարանում գտնվող օտարերկրյա վարձկաններին։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
«142 շրջաններում կենդանի ուժ և զինտեխնիկա է խոցվել, այդ թվում օտարերկրյա վարձկաններ Խարկովի «Ուկրաինայի էներգետիկ մեքենաներ» գործարանի տարածքում գտնվող իրենց ժամանակավոր տեղակայման կետում, ինչպես նաև «Չորնայա սոտնյա» մարտական խմբավորումների գրոհայիններ` ԴԺՀ–ի Արտյոմովսկի շրջանում», – հայտնում է ՊՆ–ն։
Բացի այդ, ոչնչացվել է զինամթերքի 8 պահեստ Կիևի ենթակայության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքներում, Զապորոժիեի և Նիկոլաևի մարզերում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հակաօդային պաշտպանության ռուսական միջոցներով խոցվել է Ուկրաինայի օդային ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռ, ոչնչացվել ուկրաինական 9 ԱԹՍ։
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում մեկ օրում խոցվել է «Ուրագան» ՀԿՌՀ–ի մարտկոց և «Գիացինտ-Բ» հաուբիցների հրետանային մարտկոց Ձերժինսկու շրջանում, «Գրադ» ՀԿՌՀ–ի մարտկոց Բիլբասովկայի շրջանում, «Մստա-Բ» հաուբիցների 2 հրետանային դասակ», – ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ ԴԺՀ–ի կրակակետերում խոցվել է նաև Д-30–ի 5 դասակ։
Ճշգրտված տվյալներով` հուլիսի 24-ին Դնեպրոպետրովի մարզի Լյուբիմովկա բնակավայրի շրջանում զինամթերքի պահեստին ՌԴ ՕՏՈւ–ի հասցված հարվածքի հետևանքով ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 100 հրթիռ։
«Ոչնչացվել է օբյեկտը պահպանող մինչև 120 զինծառայող, ինչպես նաև օտարերկրյա վարձկաններ և տեխնիկական մասնագետներ», – նշում է ՌԴ ՊՆ–ն։
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 260 ինքնաթիռ, 145 ուղղաթիռ, 1622 անօդաչու թռչող սարք, 358 զենիթահրթիռային համալիր, 4167 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 763 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3203 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 4494 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 154-րդ օրը։