https://arm.sputniknews.ru/20220727/nor-petturqi-ardjunqum-taqsu-sakagnery-karogh-en-aveli-bardzranal-karen-chilingarjan-45872475.html
Նոր պետտուրքի արդյունքում տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ. Կարեն Չիլինգարյան
Նոր պետտուրքի արդյունքում տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ. Կարեն Չիլինգարյան
Sputnik Արմենիա
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է... 27.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-27T23:36+0400
2022-07-27T23:36+0400
2022-07-27T23:36+0400
տաքսի
ուղևոր
սակագին
տուրք
պետական տուրք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45869523_0:0:698:392_1920x0_80_0_0_dada7fd881c60ddf1e6952b8fa9a97bb.jpg
Տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ․ փորձագետը՝ օրենսդրական նախաձեռնության մասին
Sputnik Արմենիա
Տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ․ փորձագետը՝ օրենսդրական նախաձեռնության մասին
Տաքսիների կողմից ուղևորափոխադրման դիմաց որպես պետտուրք գանձվելիք բազային գնի 10 տոկոսը շատ է, առանց այդ էլ էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունների սակագները թանկացել են, հետևաբար օրենսդրական նախագծի ընդունումից հետո կարող է սակագինը կրկին բարձրանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։Ըստ նրա` վերջին շրջանում տաքսի ծառայությունների սակագների թանկացումը հարուցել է բնակչության արդարացի դժգոհությունը, մինչդեռ դրանք նախկինում համեմատաբար մատչելի էին։Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի պետական տուրք։Նրա կարծիքով` եթե հիմա պետք է պետտուրք գանձեն յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար, ապա այդ դեպքում տաքսի ծառայություններն էլ իրենց հերթին նորից կբարձրացնեն սակագինը, առավել ևս, որ մյուս կողմից շուկայում գործող սուբյեկտների միջև արդար մրցակցություն չկա։«Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունները, ի տարբերություն ԱՁ–ների, սկզբում նույնիսկ հարկ չէին մուծում, և ոչ մի կերպ նրանց չէր հաջողվում բերել հարկային դաշտ։ Պետտուրքն, ինչ խոսք, կարևոր է, բայց պետք է սահմանել համեմատաբար ցածր շեմ, առանց այդ էլ հիմա տաքսի ծառայությունների սակագները շատ բարձր են»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։Չիլինգարյանի խոսքով` կառավարությունը հեշտ ձև է գտել, այնինչ պետք է մտածի այն մասին, թե ինչ անի քաղաքային տրանսպորտի աշխատանքը բարելավվելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ավելի շատ օգտվեն դրանից։ Ըստ նրա` բյուջե լցնելը նույնպես կարևոր է, բայց դա չպետք է լինի ի վնաս սպառողի։Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունների կողմից ուղևորափոխադրումների շրջանառությունը և չկա՞ արդյոք ռիսկ իրական շրջանառությունը թաքցնելու, Չիլինգարյանն ընդգծեց, որ պետությունը պետք է սահմանի վերահսկման հստակ մեխանիզմներ, որովհետև յուրաքանչյուր զանգն արդեն իսկ համարվում է պատվեր։ Տաքսին ճոխություն է դարձել, կամ ինչպես Հայաստանում սպանեցին ուղևորափոխադրումների շուկան«Զանգերի քանակով և մատուցված ծառայություններով թերևս հնարավոր կլինի որոշակի պատկեր ունենալ, բայց չի բացառվում, որ տաքսի ծառայություններ մատուցող որոշ անհատ ձեռներեցներ սկսեն աշխատել ստվերային դաշտում, ինչպես հիմա է, որովհետև եթե ստուգեն, կպարզվի, որ քաղաքում շրջող տաքսու տարբերանշան կրող մեքենաների մոտ 60 տոկոսն աշխատում է անօրինական ձևով»,– ասաց Չիլինգարյանը։Նշենք, որ ըստ նախագծի՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար կգանձվի բազային տուրքի (1000 դրամ) 0,1-ապատիկի չափով գումար, այսինքն՝ 100 դրամ։Պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45869523_0:0:620:465_1920x0_80_0_0_5452783fe620b1aff5cea85215cc6f09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաքսի, ուղևոր, սակագին, տուրք, պետական տուրք, հայաստան, аудио
տաքսի, ուղևոր, սակագին, տուրք, պետական տուրք, հայաստան, аудио
Նոր պետտուրքի արդյունքում տաքսու սակագները կարող են ավելի բարձրանալ. Կարեն Չիլինգարյան
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայություններից ուղևորափոխադրման համար պետտուրք գանձելուն։
Տաքսիների կողմից ուղևորափոխադրման դիմաց որպես պետտուրք գանձվելիք բազային գնի 10 տոկոսը շատ է, առանց այդ էլ էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունների սակագները թանկացել են, հետևաբար օրենսդրական նախագծի ընդունումից հետո կարող է սակագինը կրկին բարձրանալ,
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Ըստ նրա` վերջին շրջանում տաքսի ծառայությունների սակագների թանկացումը հարուցել է բնակչության արդարացի դժգոհությունը, մինչդեռ դրանք նախկինում համեմատաբար մատչելի էին։
Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի պետական տուրք։
«Մեր քաղաքային տրանսպորտը վատթար վիճակում է, և այդ ֆոնին շատացել են տաքսիները` ինչպես օրինական, այնպես էլ ստվերում աշխատող։ Թեև տաքսի ծառայությունների սակագները նախկինում մատչելի էին, սակայն որակը խնդրահարույց էր։ Երբ շուկա մուտք գործեցին էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունները, նրանք սկզբում դեմպինգային քաղաքականության միջոցով իջեցրին սակագինը, որպեսզի հնարավորինս շատ ուղևորներ ներգրավեին, իսկ հետո, երբ այդ խնդիրը լուծեցին, վերստին բարձրացրեցին ծառայության սակագինը։ Դրան հետևեցին մյուս բոլոր տաքսի ծառայությունները»,– ասաց Չիլինգարյանը։
Նրա կարծիքով` եթե հիմա պետք է պետտուրք գանձեն յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար, ապա այդ դեպքում տաքսի ծառայություններն էլ իրենց հերթին նորից կբարձրացնեն սակագինը, առավել ևս, որ մյուս կողմից շուկայում գործող սուբյեկտների միջև արդար մրցակցություն չկա։
«Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունները, ի տարբերություն ԱՁ–ների, սկզբում նույնիսկ հարկ չէին մուծում, և ոչ մի կերպ նրանց չէր հաջողվում բերել հարկային դաշտ։ Պետտուրքն, ինչ խոսք, կարևոր է, բայց պետք է սահմանել համեմատաբար ցածր շեմ, առանց այդ էլ հիմա տաքսի ծառայությունների սակագները շատ բարձր են»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։
Չիլինգարյանի խոսքով` կառավարությունը հեշտ ձև է գտել, այնինչ պետք է մտածի այն մասին, թե ինչ անի քաղաքային տրանսպորտի աշխատանքը բարելավվելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ավելի շատ օգտվեն դրանից։ Ըստ նրա` բյուջե լցնելը նույնպես կարևոր է, բայց դա չպետք է լինի ի վնաս սպառողի։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսի ծառայությունների կողմից ուղևորափոխադրումների շրջանառությունը և չկա՞ արդյոք ռիսկ իրական շրջանառությունը թաքցնելու, Չիլինգարյանն ընդգծեց, որ պետությունը պետք է սահմանի վերահսկման հստակ մեխանիզմներ, որովհետև յուրաքանչյուր զանգն արդեն իսկ համարվում է պատվեր։
«Զանգերի քանակով և մատուցված ծառայություններով թերևս հնարավոր կլինի որոշակի պատկեր ունենալ, բայց չի բացառվում, որ տաքսի ծառայություններ մատուցող որոշ անհատ ձեռներեցներ սկսեն աշխատել ստվերային դաշտում, ինչպես հիմա է, որովհետև եթե ստուգեն, կպարզվի, որ քաղաքում շրջող տաքսու տարբերանշան կրող մեքենաների մոտ 60 տոկոսն աշխատում է անօրինական ձևով»,– ասաց Չիլինգարյանը։
Նշենք, որ ըստ նախագծի՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար կգանձվի բազային տուրքի (1000 դրամ) 0,1-ապատիկի չափով գումար, այսինքն՝ 100 դրամ։
Պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։