00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կբողոքարկենք դատարանի նոր որոշումը. Կինոյի տան ձմեռային այգում գարեջրատուն է կառուցվում

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Դովլաթյան
Միքայել Դովլաթյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Միքայել Դովլաթյան
Բաժանորդագրվել
Վարչական դատարանը ծանուցել է և՛ կառուցապատողին, և՛ Կինոգործիչների միությանը, որ նախկինում ընդունված կասեցման որոշումը հանվել է։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կինոյի տան բակում` ձմեռային այգու հատվածում, շարունակվում է գարեջրատան կառուցումը, որի շինարարությունը կասեցնելու որոշում Վարչական դատարանը կայացրել է դեռ մայիս ամսին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Դովլաթյանը նշեց, որ Հայաստանի կինոգործիչների միությունը դեմ է այդ ապօրինությանը, իսկ Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանն անտեսում են դատարանի որոշումը, քանի որ շինարարությունը շարունակվում է։
«Այս տարածքը մեզ է պատկանում, Կադաստրի կոմիտեից ունենք բոլոր փաստաթղթերը։ Այժմ ձմեռային այգու ծառերի մի մասը կտրել են, տարածքը բետոնապատել ու ցանկանում են գարեջրատուն կառուցել։ Մեր դիմումներն ու զանգերը քաղաքապետարան ու նրանց «թեժ գծին» արդյունք չեն տալիս։ Միության նախկին ղեկավարությունը Կինոյի տան ներքևում գտնվող ռեստորանի տարածքն օտարել էր ու վաճառել X անձի, որն էլ իր հերթին վերավաճառել է նոր կառուցվող գարեջրատան սեփականատիրոջը։ Մենք ռեստորանի դեմ ոչինչ չունենք, մենք պայքարում ենք ներսի հատվածում որևէ շինություն կառուցելու դեմ»,- նշեց Դովլաթյանը։
© Sputnik / Aram NersesyanՄիքայել Դովլաթյանը ցույց է տալիս ձմեռային այգու տարածքը։
Кинорежиссер Микаэл Довлатян смотрит на территорию зимнего сада Дома Кино - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Միքայել Դովլաթյանը ցույց է տալիս ձմեռային այգու տարածքը։
Նրա խոսքով` ձեռային այգու տարածքում հորինվել է մի շինություն, որն օրինականացվել է, այժմ էլ իբրև թե վերականգնվում է այդ գոյություն չունեցող շինությունը։ Դովլաթյանը վստահեցնում է, որ իրենք ունեն բոլոր ապացույցները, որ այդ հատվածում երբևէ ոչինչ չի եղել։ Դատարանին ներկայացվել են բոլոր արխիվային փաստաթղթերն ու ապացույցները այդ տարածքի հետ կապված։
© Sputnik / Aram NersesyanԴատարանին ներկայացվել են բոլոր արխիվային փաստաթղթերն ու ապացույցները այդ տարածքի հետ կապված։
Кинорежиссер Микаэл Довлатян с архивными фотографиями - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Դատարանին ներկայացվել են բոլոր արխիվային փաստաթղթերն ու ապացույցները այդ տարածքի հետ կապված։
Դեռ 2020 թվականին Հայաստանի կինոգործիչների միությունը դիմել է այն ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի շինթույլտվություն չտրվի, այդպես էլ արվել է։
«Այս տարածքում շինարարություն սկսելու թույլտվությունը տվել է Հրաչյա Սարգսյանը, երբ քաղաքապետի պարտականություններն էր կատարում, քանի որ Մարությանն այդ ժամանակ արձակուրդում էր։ Մենք դրանից հետո ենք դիմել դատարան, Վարչական դատարանը մայիսի 25-ին կասեցնելու որոշում կայացրեց, քաղաքապետարանն էլ անտեսեց այդ որոշումը։ Հենց այսօր էլ մենք նոր դատական որոշում ստացանք, որում ասվում է, որ գարեջրատան սեփականատերը բողոքարկել է, վնասներ է կրում, ու պետք է շինարարությունը շարունակվի»,- ասաց Դովլաթյանը։
© Sputnik / Aram NersesyanԿինոյի տան ձմեռային այգու տարածքը
Территория зимнего сада Дома Кино - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2022
Կինոյի տան ձմեռային այգու տարածքը
Պատրաստվում են վերջնական որոշումը բողոքարկել, հնարավոր է՝ դիմեն նաև Բարձրագույն դատական խորհուրդ ու Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ, ըստ կինոռեժիսորի, կասկածելի որոշումներ են կայացվում։
Հայաստանի կինոգործիչների միությունը պատրաստվում է պայքարել մինչև վերջ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ շինարարությունն օրինական է` իրենց համապատասխան վարչությունը թույլտվություն տվել է։
Նրա խոսքով` Վարչական դատարանը կասեցման որոշում է կայացրել, բայց այնպես չէ, որ այդ գործընթացն ապօրինի է։ Ընդգծեց` երեկ արդեն դատարանը ծանուցել է և՛ կառուցապատողին, և՛ կինոգործիչների միությանը, որ կասեցման որոշումը հանվել է։
Լրահոս
0