https://arm.sputniknews.ru/20220727/hajazgi-tsvovakal-isakvovi-andznakan-irery-pvokhancvel-en-majr-hajastan-zinvvorakan-tangaranin-45871361.html
Հայազգի ծովակալ Իսակովի անձնական իրերը փոխանցվել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին
Հայազգի ծովակալ Իսակովի անձնական իրերը փոխանցվել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին
Sputnik Արմենիա
Հայկական կողմին են փոխանցվել ծովակալի թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը, տարբեր լուսանկարներ և շնորհավորական հեռագրեր։ 27.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-27T18:54+0400
2022-07-27T18:54+0400
2022-07-27T18:56+0400
հայաստան
ծովակալ իսակով
թանգարան
դեսպանատուն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45867375_0:156:1500:1000_1920x0_80_0_0_62172b209def47445365c255e2a874d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում կայացել է Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի փոխանցման արարողությունը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության կայքում։Ըստ հաղորդագրության` ծովակալի իրերը եղել են Դմիտրի Խմելյովի մասնավոր հավաքածուում։Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ ՊՆ–ի, ԱԳՆ–ի, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈւ Կենտրոնական թանգարանի ներկայացուցիչները, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել է Դմիտրի Խմելյովին նախաձեռնության համար և ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած անվանի գործիչների և հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում անվանի ծովակալին, որի անցած ռազմական ճանապարհը սեփական կոչմանն ու հայրենիքին ծառայելու եզակի օրինակ է։ Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, որն արժանացել էր ծովակալի կոչմանն ու դարձել առանցքային գործիչ Խորհրդային Միության ռազմածովային գործում, այլ նաև ականավոր գիտնական», - նշել է դեսպանը։Հայկական կողմին փոխանցված իրերի շարքում են Իսակովի՝ զեկույցի համար նախատեսված թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը` ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ, տարբեր լուսանկարներ, շնորհավորական հեռագրեր՝ ուղարկված մարշալ Սեմյոն Բուդյոնիի, մարշալ Ռադիոն Մալինովսկու, մարշալ Հովհաննես Բաղրամյանի և այլոց կողմից։ Այս իրերը ժամանակավոր պահպանման են հանձնված եղել Սամարայի կայազորի թանգարանում։Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1b/45867375_167:0:1500:1000_1920x0_80_0_0_81b6a133efde17cc136b2bc9b44647b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծովակալ իսակով, թանգարան, դեսպանատուն, ռուսաստան
հայաստան, ծովակալ իսակով, թանգարան, դեսպանատուն, ռուսաստան
Հայազգի ծովակալ Իսակովի անձնական իրերը փոխանցվել են «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին
18:54 27.07.2022 (Թարմացված է: 18:56 27.07.2022) Հայկական կողմին են փոխանցվել ծովակալի թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը, տարբեր լուսանկարներ և շնորհավորական հեռագրեր։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում կայացել է Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս
Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի փոխանցման արարողությունը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության
կայքում։
Ըստ հաղորդագրության` ծովակալի իրերը եղել են Դմիտրի Խմելյովի մասնավոր հավաքածուում։
Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ ՊՆ–ի, ԱԳՆ–ի, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈւ Կենտրոնական թանգարանի ներկայացուցիչները, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել է Դմիտրի Խմելյովին նախաձեռնության համար և ընդգծել Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած անվանի գործիչների և հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։
«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում անվանի ծովակալին, որի անցած ռազմական ճանապարհը սեփական կոչմանն ու հայրենիքին ծառայելու եզակի օրինակ է։ Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, որն արժանացել էր ծովակալի կոչմանն ու դարձել առանցքային գործիչ Խորհրդային Միության ռազմածովային գործում, այլ նաև ականավոր գիտնական», - նշել է դեսպանը։
Հայկական կողմին փոխանցված իրերի շարքում են Իսակովի՝ զեկույցի համար նախատեսված թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը` ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ, տարբեր լուսանկարներ, շնորհավորական հեռագրեր՝ ուղարկված մարշալ Սեմյոն Բուդյոնիի, մարշալ Ռադիոն Մալինովսկու, մարշալ Հովհաննես Բաղրամյանի և այլոց կողմից։ Այս իրերը ժամանակավոր պահպանման են հանձնված եղել Սամարայի կայազորի թանգարանում։