https://arm.sputniknews.ru/20220726/turqiajic-hajastan-veradardzats-ughevvornery-pvordzel-en-chgrancvats-deghvorajq-nermutsel-pek-45793238.html
Թուրքիայից Հայաստան վերադարձած ուղևորները փորձել են չգրանցված դեղորայք ներմուծել. ՊԵԿ
Թուրքիայից Հայաստան վերադարձած ուղևորները փորձել են չգրանցված դեղորայք ներմուծել. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Քաղաքացիների բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել: 26.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-26T16:04+0400
2022-07-26T16:04+0400
2022-07-26T16:05+0400
հայաստան
թուրքիա
դեղ
մաքսանենգություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45792549_0:0:1001:563_1920x0_80_0_0_fe1ccf6b2660b168aea1c30d57928682.jpg
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել չգրանցված դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:«ՊԵԿ աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր»,–ասված է հաղորդագրությունում։ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանիներում հայտնաբերվել են մեթամֆետամին և կոկաինԲացի այդ, վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել:Նշված դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) և 203-րդ հոդվածների (ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ) իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։Պետությանը 27 միլիարդ դրամի վնաս է հասցվել. ԱԱԾ–ի բացահայտումներով 227 քրգործ է հարուցվել
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/1a/45792549_124:0:875:563_1920x0_80_0_0_b8612d569ea1d825f9b4b6c9c2fe7882.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թուրքիա, դեղ, մաքսանենգություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, թուրքիա, դեղ, մաքսանենգություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Թուրքիայից Հայաստան վերադարձած ուղևորները փորձել են չգրանցված դեղորայք ներմուծել. ՊԵԿ
16:04 26.07.2022 (Թարմացված է: 16:05 26.07.2022) Քաղաքացիների բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել:
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել չգրանցված դեղորայք։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:
«ՊԵԿ աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում վերջիններիս պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր»,–ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններում մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր են հայտնաբերվել:
Նշված դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ (մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) և 203-րդ հոդվածների (ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ) իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր։