00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3–րդ փուլ

© Photo : FC Pyunik «Փյունիկ»
«Փյունիկ» - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2022
Բաժանորդագրվել
«Դյուդելանժի» հետ պատասխան խաղում մեր թիմին միայն հաղթանակ էր հարկավոր հաջորդ փուլ դուրս գալու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում խոշոր՝ 4։1 հաշվով հաղթանակի հասավ «Դյուդելանժի» նկատմամբ։
«Դյուդելանժին» առաջին խաղում 0։1 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շատ ակտիվ սկսեց պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ, և խաղի մեկնարկին մեր թիմը շատ լավ հնարավորություն ուներ հաշվի մեջ առաջ անցնելու համար, բայց Յուսուֆ Օտուբանջոն չկողմնորոշվեց ու կորցրեց ռեալ գոլային պահը։
Ու քանի որ մենք չխփեցինք, խփեց մրցակիցը։ Ընդ որում` «Փյունիկի» պաշտպանության թողտվության պայմաններում «Դյուդելանժի» ֆուտբոլիստներն իրենց առաջին իսկ հնարավորությունն օգտագործեցին ու առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն բաց թողած գնդակը մերոնց վրա, կարելի է ասել, «լավ» ազդեցություն ունեցավ։ Չորս րոպե անց, Ժունինյոյի գլխով հարվածից հետո, «Փյունիկը» հավասարեցրեց հաշիվը։
Ի տարբերություն առաջին կեսի` երկրորդն ավելի հանգիստ մեկնարկ ունեցավ։ Միգուցե այսպես մեր թիմը կարողացավ գցել մրցակցի զգոնությունը։
Խաղի 53-րդ րոպեին ոչինչ չէր խոսում դարպասի գրավման մասին, բայց Լուկա Յուրիչիչը, դուրս գալով փոխարինման, իր առաջին գնդակը խփեց «Փյունիկի» կազմում` միաժամանակ առաջ մղելով Հայաստանի չեմպիոնին այս խաղում ու հավասարեցնելով հաշիվը դիմակայությունում։
Այդ պահից հետո մեր թիմը պաշտպանությունում գործում էր շատ զգույշ (չնայած «Դյուդելանժը» վտանգավոր պահեր ստեղծեց), և, միևնույն ժամանակ, արագ հակագրոհի պահեր էր փորձում որսալ։
Նման իրավիճակում մերոնց օգնության հասավ մրցակցի պաշտպանը, որի կոպիտ սխալից հետո Յուսուֆ Օտուբանջոն երրորդ գնդակն ուղարկեց դաշտի տերերի դարպասը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտին մնում էր 15 րոպե։ «Դյուդելանժը» նետվեց առաջ, ու դարպասապահ Դավիթ Յուրչենկոն դրվագներից մեկում փրկեց մեր թիմին։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից հինգ րոպե առաջ մերոնց կտրուկ հակագրոհն ավարտվեց Յուրիչիչի դիպուկ ու հաղթական հարվածով՝ 4։1։
«Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց «Դյուդելանժին»
Այս հաղթանակը պատմական էր Հայաստանի ակումբային ֆուտբոլում։ «Փյունիկը» հայկական առաջին ակումբն է, որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։
Այս հատվածում Հայաստանի չեմպիոնի մրցակիցն է լինելու Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։ Առաջին հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին մրցակցի հարկի տակ։
Հավելենք, որ որակավորման երրորդ փուլ դուրս գալով, «Փյունիկն» ապահովեց նվազագույնն իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Բայց մինչ այդ եթե Հայաստանի չեմպիոնը պարտվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, խաղալու է Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆում, որտեղ հաղթելու դեպքում կխաղա արդեն Եվրոպայի լիգայի խմբային փուլում։
Լրահոս
0